Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Օգնության համար Աստծուն դիմիր

Օգնության համար Աստծուն դիմիր

«Երբ ամուսինս լքեց ինձ ու երեխաներիս, ես աղաչեցի Աստծուն օգնել մեզ։ Նա պատասխանեց իմ աղոթքին։ Մենք ոչ մի բանի պակասություն չենք ունեցել։ Նա և՛ օգնել է մեզ, և՛ առաջնորդել» (ՄԱԿԻ, ՃԱՊՈՆԻԱ)։

ԱՅՍՕՐՎԱ նյութապաշտական աշխարհում մարդիկ ընդհանուր առմամբ շատ քիչ են մտածում Աստծու մասին։ Այդուհանդերձ, մեր Արարիչը հետաքրքրված է մեզնից յուրաքանչյուրով և ուզում է, որ կյանքում հաջողությունների հասնենք։ Նրա զգացմունքները արտահայտված են Եսայիա 41։10 համարում. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ.... ու կօգնեմ քեզ»։

Նախորդ հոդվածից իմացանք, թե ինչպես է Աստված օգնում մեզ՝ աստվածաշնչյան բարձր չափանիշներ սովորեցնելով (2 Տիմոթեոս 3։16)։ Բայց Աստվածաշունչը միայն առաջնորդություն չի տալիս։ Այն բացահայտում է Աստծու հրաշալի էությունը և մեր հանդեպ նրա սերը։ Իրականում, շատ քրիստոնյա ծնողներ՝ լինեն միայնակ, թե ոչ, հասկացել են, որ երբ կիրառում են աստվածաշնչյան խորհուրդները, այդ ժամանակ է, որ զգում են Աստծու բարությունը։

Ռոբերտ, Ավստրիա. «Եհովան մեզանից ավելի լավ հայր կամ մայր է։ Նա գիտի, թե ինչի կարիք ունեն մեր երեխաները և թե ինչպես նրանց պաշտպանել։ Ուստի աղջկաս հետ հաճախ եմ աղոթում նրան»։

Այուսա, Ճապոնիա. «Ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ տղաս վստահում է Եհովային, քանի որ ասում է. «Եհովան մեզ հետ է, ուրեմն ամեն ինչ լավ կլինի»»։

Քրիստինա, Իտալիա. «Երբ ուժերիցս վեր է ինչ-որ խնդիր լուծել, աղոթում եմ Եհովային ու ամեն բան նրա ձեռքն եմ հանձնում։ Եվ անմիջապես ներքին խաղաղություն եմ զգում ու գիտեմ, որ խնդիրը կլուծվի լավագույն ձևով»։

Լորենթին, Ֆրանսիա. «Կարող եմ հաստատ ասել, որ Եհովան օրհնել է ինձ որպես միայնակ ծնողի։ Նա իրոք օգնության է հասնում խեղճին և որբին»։

Կեյկո, Ճապոնիա. «Աստված կողմնակալ չէ։ Նա ուզում է իր սիրառատ հոգատարությունը ցույց տալ բոլոր ընտանիքների հանդեպ, անկախ նրանից՝ այդ ընտանիքները լիարժեք են, թե ոչ» (Գործեր 10։34

Խորհրդածելով մարդկանց հանդեպ ունեցած Աստծու կարեկցանքի ու հոգատարության մասին՝ Հիսուս Քրիստոսն ասաց. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես կթարմացնեմ ձեզ.... որ հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար» (Մատթեոս 11։28–30)։ Անխոս, Հիսուսը և նրա երկնային Հայրը՝ Եհովա Աստված, ուզո՛ւմ են, որ մենք ապահով զգանք մեզ նրանց սիրառատ հոգածության ներքո։ Սաղմոս 34։8 համարում կարդում ենք. «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»։ Այո՛, Աստված ուզում է՝ ինքդ համոզվես, որ նրա խորհուրդները գործնական են, որ նա իրոք քեզ ու քո ընտանիքին միայն ամենալավն է ցանկանում։ Կընդունե՞ս արդյոք նրա հայրական հրավերը։