Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Աշխարհ

Սովը վերացնելը միայն սննդի արդյունաբերության խնդիրը չէ։ Ըստ հաշվարկների՝ ներկայումս ֆերմերների մատակարարած սնունդը բավական է 12 միլիարդ մարդու կերակրելու համար, ինչը 5 միլիարդով ավել է մեր մոլորակի բնակչության թվից։ Խնդիրները գլխավորապես կապված են տնտեսության, բաշխման ու վատնումների հետ։

Բրիտանիա և Միացյալ Նահանգներ

Ֆինանսների հետ գործ ունեցող պրոֆեսիոնալ մարդկանց գրեթե մեկ քառորդը (24 տոկոս) հարցման ժամանակ ասել է, որ «հաջողակ լինելու համար, եթե պետք լինի, անբարո և անօրեն գործերով կզբաղվի»։ Տասնվեց տոկոսն ընդունել է, որ հանցագործություն կգործեր, «եթե իմանար, որ ջրից չոր դուրս կգա»։

Արգենտինա

Արգենտինայում 5 ուսուցիչներից 3-ը աշխատավայրում առկա սթրեսի ու բռնության պատճառով գործից բացակայելու թույլտվություն է վերցնում։

Հրավային Կորեա

Հարավային Կորեայում շուտով ավելի հաճախ կտեսնենք մենակ ապրող, քան որևէ մեկի հետ ապրող մարդու։

Չինաստան

Կարծիք կա, որ չինական քաղաքների երկու երրորդը չի կարողանա համապատասխանել օդի որակի վերաբերյալ կառավարության նոր չափանիշներին, որոնք ուժի մեջ կմտնեն 2016-ին։ Բացի այդ, ջուրը, որը հայթայթվում է ստորերկրյա աղբյուրներից, համարվել է «վատորակ կամ չափազանց վատորակ»։