Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Սատանա

Սատանա

Սատանան իրակա՞ն անձնավորություն է

«Առաջին օձը, որ Բանսարկու և Սատանա է կոչվում.... մոլորեցնում է ողջ երկիրը» (Հայտնություն 12։9

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Ոմանց կարծիքով՝ Սատանան անձնավորություն չէ, այլ յուրաքանչյուր մարդու մեջ գոյություն ունեցող չարությունն է։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Սատանան իրական անձնավորություն է։ Նա ըմբոստ հրեշտակ է՝ ոգեղեն արարած, որը հակառակվում է Աստծուն։ Աստվածաշունչը Սատանային կոչում է «այս աշխարհի իշխան» (Հովհաննես 12։31)։ Նա «սուտ նշանների» և «խաբեության» միջոցով իրագործում է իր նպատակները (2 Թեսաղոնիկեցիներ 2։9, 10

Սուրբ Գրքում արձանագրված է երկնքում տեղի ունեցած Սատանայի ու Աստծու զրույցը։ Եթե Սատանան միայն չարության խորհրդանիշ լիներ, որը գոյություն ունի յուրաքանչյուր անձնավորության մեջ, ապա ինչպե՞ս կարող էր Աստված, որը կատարյալ է ու անարատ, խոսել իր մեջ եղող չարության հետ (2 Օրենք 32։4; Հոբ 2։1–6)։ Հստակ է, որ Սատանան իրական անձնավորություն է և ոչ թե անձնավորված չարություն։

ԻՆՉՈ՞Ւ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՔԵԶ

Սատանան ուզում է, որ դու հավատաս, թե ինքը գոյություն չունի։ Դա նման է այն բանին, որ հանցագործը թաքցնում է իր ով լինելը, որպեսզի շարունակի չար գործեր անել։ Սատանայից պաշտպանվելու համար առաջին հերթին պետք է ընդունես, որ նա գոյություն ունի։

 Որտե՞ղ է ապրում Սատանան

«Վա՜յ երկրին.... որովհետև Բանսարկուն ցած է իջել ձեզ մոտ» (Հայտնություն 12։12

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Շատերը հավատում են, որ Սատանան ապրում է երկրի տակ գտնվող կրակոտ դժոխքում։ Մյուսներն էլ հավատում են, թե նա մարդկանց մեջ գոյություն ունեցող չարությունն է։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Սատանան ոգեղեն էակ է, ուստի ապրում է անտեսանելի ոլորտում։ Մի ժամանակ նա կարող էր ազատորեն ներկա լինել այնտեղ, որտեղ Աստված և հավատարիմ հրեշտակներն են ապրում (Հոբ 1։6)։ Հիմա, սակայն, նա վտարված է այն ոլորտից, որտեղ Աստված է, և մյուս չար արարածների հետ վայր է գցվել երկրի մերձակայքը (Հայտնություն 12։12

Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Սատանան երկրի վրա կոնկրետ մի վայրում է բնակվում։ Օրինակ՝ գուցե կարդացել ես, որ հին Պերգամոն քաղաքի մասին ասվել է, որ նա այն վայրն է, «ուր որ Սատանան է բնակվում» (Հայտնություն 2։13)։ Իրականում, այդ արտահայտությունն ակնարկում է այն բանին, որ այդտեղ սատանայական պաշտամունք էր մատուցվում։ Սատանան չի ապրում երկրի վրա կոնկրետ մի վայրում։ Աստվածաշունչն ասում է, որ «աշխարհի բոլոր թագավորությունները» նրանն են (Ղուկաս 4։5, 6

Սատանան կարո՞ղ է վնասել կամ իր իշխանության տակ պահել մարդկանց

«Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Մարդկության մեծ մասը ենթարկվում է Սատանայի մոլորեցնող ազդեցությանը և այդպիսով ընկնում նրա իշխանության տակ (2 Կորնթացիներ 11։14)։ Դա է պատճառը, որ մարդիկ ի զորու չեն բարելավելու աշխարհի վիճակը։

Աստվածաշնչում արձանագրված են դեպքեր, երբ Սատանան և այլ ըմբոստ հրեշտակներ ազդել են մարդկանց վրա և վնաս են հասցրել նրանց (Մատթեոս 12։22; 17։15–18; Մարկոս 5։2–5

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Սատանայից սարսափելու կարիք չկա։ Նրա ազդեցության կամ իշխանության տակ չընկնելու համար դու պետք է իմանաս, թե ինչպես է նա մանիպուլյացիայի ենթարկում մարդկանց, որպեսզի «անտեղյակ չլինես նրա դիտավորություններին» (2 Կորնթացիներ 2։11)։ Աստվածաշունչն ընթերցելով՝ կարևոր գիտելիքներ կստանաս Սատանայի մարտավարությունների մասին և չես դառնա նրա զոհը։

Ձերբազատվիր այն առարկաներից, որոնք կապ ունեն դևերի գործունեության հետ (Գործեր 19։19)։ Օրինակ՝ թալիսմաններից, տպագրված նյութերից, տեսաֆիլմերից, երաժշտությունից և համակարգչային ծրագրերից, որոնք առնչվում են ոգեհարցությանն ու գուշակությանը։

«Հակառակվեք Բանսարկուին,— ասում է Աստվածաշունչը,— և նա կփախչի ձեզանից» (Հակոբոս 4։7)։ Հետևելով Սուրբ Գրքի իմաստուն խորհրդին՝ կարող ես պաշտպանել քեզ Սատանայի նենգություններից (Եփեսացիներ 6։11–18