Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Միացյալ նահանգներ

Ամեն օր Միացյալ Նահանգների նախկին զինծառայողներից ավելի քան 20-ը ինքնասպանություն է գործում։ Ամեն ամիս մոտ 950 վետերաններ, որոնք օգնություն են ստանում ԱՄՆ-ի վետերանների գործերով նախարարությունից, ինքնասպանության փորձ են կատարում։

Չինաստան

«Աշխատելու նպատակով մի քաղաքից մյուսը տեղափոխված մինչև 30 տարեկան չինացի կանանց գրեթե 50 տոկոսը հղիացել է նախքան ամուսնանալը։ Սա չամուսնացած չինացի մայրերի գրանցված բարձրագույն թիվն է՝ համեմատած մեկ սերունդ առաջ եղած թվի հետ»,— ասվում է «Չայնա դեյլի» թերթում։ Այնտեղ նաև գրված է, որ չինական հասարակության մեջ «գնալով ավելի ընդունելի է դառնում արտամուսնական կյանքով ապրելը»։

Հունաստան

Հունաստանում նորից գլուխ է բարձրացնում մալարիան՝ հիվանդություն, որը տվյալ երկրում վերացել էր դեռևս 1974թ.-ին։ Կարծիք կա, որ պատճառը տնտեսական ճգնաժամի ազդեցությունն է առողջապահության ոլորտի վրա։

Հնդկաստան

Մի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ, չնայած հասարակության մեջ տեղի ունեցող կտրուկ փոփոխություններին, հարցվողների 74 տոկոսը նախընտրում է ամուսնանալ ծնողների, ոչ թե իրենց ընտրությամբ։ Իսկ 89 տոկոսը նախընտրում է ապրել ծնողների և հարազատների հետ, ոչ թե առանձին։

Իտալիա

«[Կաթոլիկ] եկեղեցին նախկին ազդեցությունը չունի ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ Ամերիկայում։ Մեր մշակույթը արդեն հին է, եկեղեցիները մեծ են, սակայն դատարկ, և դրանց բյուրոկրատիան թուլացել է։ Մեր ծեսերն ու հանդերձները շքեղ են.... Կաթոլիկ եկեղեցին 200 տարով հետ է մնացել» (կաթոլիկ կարդինալ Կարլո Մարիա Մարտինիի հետ հարցազրույց, որը հրատարակվել է նրա մահից հետո «Corriere della Sera» թերթում)։