Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Սալվադոր

Այցելություն Սալվադոր

ՄՈՏ 500 տարի առաջ, երբ իսպանացիները ոտք դրեցին այն երկիր, որն այժմ կոչվում է Սալվադոր, տեղի գերակշռող ցեղը այդ տարածքն անվանում էր Կուսկատլան (նշանակում է՝ «թանկագին քարերի վայր»)։ Ներկայումս Սալվադորում հիմնականում ապրում են բնիկ ցեղերի և եվրոպացի վերաբնակների սերունդները։

Սալվադորցիները հայտնի են որպես աշխատասեր ու բարեհամբույր մարդիկ։ Նրանք նաև քաղաքավարի են ու հարգալից։ Նախքան մեկի հետ զրույց կամ գործ սկսելը նրանք սիրալիր ողջունում են իրար՝ ասելով «բուենոս դիաս» (բարի լույս) կամ «բուենաս տարդես» (բարի օր)։ Գյուղերում և փոքր քաղաքներում ապրող սալվադորցիները անքաղաքավարություն են համարում անցնել որևէ մեկի կողքով՝ առանց նրան ողջունելու։

Սուրճի մշակումը մեծ ազդեցություն է ունեցել Սալվադորի պատմության վրա

Սալվադորցիների ամենասիրած կերակուրներից է պուպուսան, որը եգիպտացորենի կամ բրնձի ալյուրից պատրաստված բլիթ է՝ լցոնած պանրով ու լոբով կամ խոզի մսով ու այլ բաներով։ Պուպուսան հաճախ մատուցում են լոլիկի սոուսի և կուրտիդոյի հետ։ Կուրտիդոն աղցան է, որը պատրաստում են կաղամբով, գազարով, սոխով և կծու քացախով։ Թեև պուպուսա ուտելիս ոմանք դանակ և պատառաքաղ են օգտագործում, սակայն ավանդական ձևը մատներով ուտելն է։

Պուպուսան Սալվադորի ամենահայտնի ուտեստներից է

Լոս Տերսիոս ջրվեժ, Սուչիտոտո

 ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ։ Սալվադորը կոչում են հրաբուխների երկիր։ Այնտեղ ավելի քան 20 հրաբուխներ կան, որոնցից մի քանիսը գործող են։ Լոս Տերսիոս ջրվեժը գահավիժում է վեցանկյուն սյուներից բաղկացած հսկայական ժայռից, որն առաջացել է հրաբխային ժայթքման հետևանքով։

Սալվադորում կան ավելի քան 38000 Եհովայի վկաներ և մոտ 700 ժողովներ։ Վկաները մոտ 43000 հոգու Աստվածաշունչ են ուսուցանում իսպաներենով, անգլերենով և սալվադորական ժեստերի լեզվով։