Դիտում ենք աշխարհը
Էկվադոր
2007թ.-ին Էկվադորը հայտարարեց, որ ծրագրում է միջոցներ տրամադրել Ամազոնի կուսական անտառների մոտավորապես 10000 քառակուսի-կիլոմետր տարածքի պահպանության համար, նաև նշեց, որ այդ տարածքում ընդերքից նավթ չի հանվելու։ Այդ ծրագրերը չիրականացան, քանի որ բավական չափով միջազգային ֆինանսական աջակցություն չտրամադրվեց։ Ամազոնի խոնավ անտառների այս հատվածը ամենաբազմազան կենդանական ու բուսական աշխարհն ունեցող շրջաններից է։
Ճապոնիա
Արյան հետազոտության ժամանակ դժվար է հայտնաբերել վարակված նմուշները, ինչպես նշվում է մի թերթում (The Japan News)։ Այնտեղ նաև ասվում է, որ 2013-ին արյան փոխներարկման պատճառով 60-ն անց մի տղամարդ ՄԻԱՎ-ով է վարակվել։ Երբ դոնորական արյունը վարակված է լինում ՄԻԱՎ-ով, «պատուհանի շրջան» կոչվող ժամանակահատվածում հնարավոր չի լինում հայտնաբերել այդ վիրուսը։
Զիմբաբվե
Թեև Զիմբվավեի պարտիզանական պայքարը Մոզամբիկի սահմանի մոտ դադարել է ավելի քան 30 տարի առաջ, սակայն հակահետևակային ականների պատճառով այսօր էլ շատերը հաշմանդամ են դառնում կամ զոհվում են։ «Զիմբաբվեի տարածքում 1980-ից ի վեր ականների պատճառով ավելի քան 1500 մարդ է մահացել, և 120000 գլուխ անասուն է սատկել, իսկ 2000 մարդ հաշմանդամ է դարձել»,— նշում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
Ավստրալիա
Ըստ մի հարցման արդյունքների՝ գնալով ավելի շատ զույգեր են ամուսնալուծվելիս վիճում տնային կենդանիների խնամակալության համար։ Համատեղ սեփականությունը բաժանելիս անշարժ գույքից, փողից և որոշ անձնական իրերից հետո վեճի առարկա են դառնում տնային կենդանիները։