Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՉԸ ԳՈՐԾՆԱԿԱ՞Ն Է ԱՅՍՕՐ

Չհնացող արժեքներ. ազնվություն

Չհնացող արժեքներ. ազնվություն

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ո՞վ կարող է հյուր լինել քո [Աստծու] վրանում.... Նա, ով անարատությամբ է քայլում, արդարություն է գործում և ճշմարտությունն է խոսում իր սրտում» (Սաղմոս 15։1, 2

ՕԳՈՒՏՆԵՐԸ։ Շատերը գնահատում են ազնվությունն ու անկեղծությունը։ Բայց ինչպես կվարվի անհատը, եթե, օրինակ, հնարավորություն ստեղծվի անազնիվ քայլերի դիմելով՝ շահ ստանալ և ջրից չոր դուրս գալ։ Այս դեպքում արդեն շատ բան կախված է մարդու ներքին էությունից։

Ռաքելը, որի աշխատանքի մեջ մտնում էր ընկերության համար տարբեր ապրանքներ գնելը, պատմում է. «Որոշ առևտրային գործակալներ ինձ կաշառք առաջարկեցին։ Նրանք խոստացան, որ եթե իրենցից գնումներ անեմ, նրանք ընկերության համար զեղչեր կանեն, բայց գաղտնի կերպով հավելյալ զեղչ կանեն նաև ինձ համար և այդ գումարը կտան ինձ։ Սակայն այդ պահին մտածեցի, թե ինչ է ասում Աստվածաշունչը ազնվության վերաբերյալ, և մերժեցի նրանց առաջարկը։ Երբ տնօրենս լսեց այդ մասին, սկսեց ավելի շատ վստահել ինձ»։

Եթե Ռաքելը ընդուներ այդ առաջարկը, նա գուցե կարճ ժամանակում կարողանար ֆինանսական մեծ հաջողությունների հասնել։ Սակայն ի՞նչ կլիներ, եթե նրա տնօրենը իմանար այդ մասին։ Արդյոք Ռաքելը չէ՞ր կորցնի իր աշխատանքը։ Կամ անազնիվ աշխատողի համբավ ունենալով՝ կկարողանա՞ր նոր աշխատանք գտնել։ Բայց այդ ամենից առավել Ռաքելի համար կարևոր էին իր խիղճն ու ինքնահարգանքը։ Առակներ 22։1-ում ասվում է. «Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է, և հավանությունը արծաթից ու ոսկուց լավ է»։

Ջեսին լավ անուն ձեռք բերեց՝ որպես ազնիվ աշխատող

Ջեսին նույնպես ազնիվ ու վստահելի աշխատող էր և ձեռք էր բերել լավ անուն։ Ի՞նչ օգուտներ դա բերեց նրան. տնօրենը նրան բարձր պաշտոն տվեց և թույլ տվեց ազատ գրաֆիկով աշխատել։ Այդպիսով նա կարողանում էր ավելի շատ ժամանակ անցկացնել իր կնոջ ու երեխաների հետ, ինչպես նաև զբաղվել հոգևոր գործերով։

Որոշ գործատերեր լավ աշխատողներ գտնելու նպատակով դիմում են այնպիսի կազմակերպությունների, որոնք հայտնի են իրենց ազնվությամբ։ Օրինակ՝ Ֆիլիպիններում մի ընկերության տնօրեն նամակ գրեց Եհովայի վկաների տեղի գրասենյակ և ասաց, որ ցանկանում է աշխատանքի ընդունել Վկաների։ Նա նշեց, որ նրանք «աշխատասեր են, ազնիվ ու նվիրված»։ Ինչ խոսք, այս ամենը Եհովա Աստծու շնորհիվ է, որը կրթում է իր ծառաներին, որպեսզի կարողանան «ատել չարը և սիրել բարին» (Ամոս 5։15