Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Մեսիա

Մեսիա

Աստվածաշունչը կանխագուշակել էր, որ Մեսիան պետք է աշխարհ գար ու ազատեր մարդկանց հիվանդությունից, տառապանքից և մահից։ Արդյոք Հիսուս Քրիստո՞սն է Մեսիան։

Ինչպե՞ս էին մարդիկ իմանալու, թե ով է Մեսիան

Աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ Մեսիան *, կամ՝ Քրիստոսը, գալու էր երկու անգամ տարբեր ժամանակաշրջաններում և ամեն անգամ ստանձնելու էր առանձնահատուկ դեր։ Առաջին դերը նա կատարելու էր որպես մարդ արարած։ Որպեսզի մարդիկ հստակ իմանային, թե ով է Մեսիան, աստվածաշնչյան գրողները նախապես գրի էին առել նրա կյանքին ու ծառայությանը վերաբերող բազմաթիվ մանրամասնություններ։ Ըստ էության՝ աստվածաշնչյան մարգարեությունների գլխավոր նպատակը «Հիսուսի մասին վկայելն» է (Հայտնություն 19։10

Հիսուսը փոքր մասշտաբով կատարեց այն, ինչ ապագայում անելու է ողջ երկրով մեկ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Մեսիան....

Այս մարգարեությունները, ինչպես նաև շատ այլ մարգարեություններ կատարվեցին Հիսուսի վրա։ Բացի այդ, նա բուժեց հիվանդների և հարություն տվեց մահացած մարդկանց։ Այդպիսով Հիսուսը ոչ միայն ներկայացրեց հավելյալ ապացույցներ, որ ինքն է Մեսիան, այլև ամուր հիմք տվեց հավատալու աստվածաշնչյան այն խոստմանը, որ ապագայում այդպիսի հրաշքներ նա անելու է ողջ երկրով մեկ (Ղուկաս 7։21–23; Հայտնություն 21։3, 4)։ Իր հարությունից հետո Հիսուսը նստեց Աստծու «աջ կողմը»՝ սպասելով այն ժամանակին, երբ ինքը՝ որպես Մեսիա, ավարտին կհասցներ իր ստանձնած գործը (Սաղմոս 110։1–6

«Երբ որ Քրիստոսը գա, մի՞թե ավելի շատ հրաշքներ կանի, քան այս մարդն արեց» (Հովհաննես 7։31)

Ինչպե՞ս Մեսիան ավարտին կհասցնի իր գործը

Հիսուսի օրերում ապրող հրեաները ակնկալում էին, որ Մեսիան իրենց կազատի հռոմեական լծից և կդառնա Իսրայելի վերականգնված թագավորության ղեկավարը (Գործեր 1։6)։ Միայն հետագայում Հիսուսի հրեա հետևորդները հասկացան, որ նա Մեսիայի իր երկրորդ դերը կատարելու էր երկնքից որպես հզոր ոգեղեն անձնավորություն, որին տրված էր մեծ իշխանություն (Մատթեոս 28։18

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Իր երկրորդ դերը կատարելով՝ Մեսիան....

Հիսուսը՝ որպես Մեսիա, լիարժեքորեն կատարեց իր առաջին դերը։ Նա, անկասկած, հաջողությամբ կկատարի նաև իր երկրորդ դերը։ Ուստի խելամիտ կլինի ավելի շատ բան սովորել Հիսուսի մասին, քանի որ նա ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14։6

«Նրա օրերում արդարը կծաղկի, և խաղաղության առատություն կլինի, մինչև որ լուսինը էլ չլինի։ Նա հպատակներ կունենա.... մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 72։7, 8)

^ պարբ. 5 «Մեսիա» բառը ծագում է եբրայերենից, իսկ դրան համարժեք «Քրիստոս» բառը՝ հունարենից (Հովհաննես 1։41

^ պարբ. 7 Առաջին համարը մարգարեությունն է, երկրորդը՝ մարգարեության կատարումը։