Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Արդյո՞ք սխալ է մասնակցել այնպիսի խաղերի, որոնց ժամանակ փոքր քանակությամբ գումար է խաղարկվում։

Աստծո Խոսքում մանրամասն չեն քննարկվում մոլեխաղի հետ առնչվող հարցերը, բայց այնտեղ բավական տեղեկություն է տրվում ցույց տալու համար, որ դրանք համատեղելի չեն աստվածաշնչյան սկզբունքների հետ։ * Օրինակ՝ շատերն են ընդունում, որ մոլեխաղերը դրդում են ագահության։ Այդ հանգամանքն արդեն իսկ արժանի է քրիստոնյայի ուշադրությանը, քանի որ ըստ Աստվածաշնչի՝ «ագահները» չեն ժառանգի Աստծո Թագավորությունը։ Բացի այդ, Աստվածաշունչը ագահությունը համեմատում է կռապաշտության հետ (Ա Կորնթացիս 6։9, 10; Կողոսացիս 3։5

Մոլեխաղերը նաև նպաստում են սնապարծության և մրցակցության վտանգավոր ոգու՝ հաղթելու մեծ ցանկության առաջացմանը։ Պողոս առաքյալը նախազգուշացնում էր այդ մասին՝ գրելով. «Սնապարծ չ’լինինք իրար գրգռելով, եւ իրար վերայ նախանձելով» (Գաղատացիս 5։26)։ Ավելին՝ մոլեխաղը մարդու մեջ սնահավատություն է առաջացնում՝ դրդում հույսը դնել ճակատագրի վրա։ Խաղամոլները տարբեր տեսակի նախանշաններ են ստեղծել՝ հավատալով, որ դրանք կարող են ազդել ճակատագրի վրա՝ ի նպաստ իրենց։ Նրանք հիշեցնում են անհավատարիմ իսրայելացիներին, որ «Գադ [բախտի] կուռքին սեղան պատրաստողներ, եւ Մենի [ճակատագրի] կուռքին նուէր լցնողներ» էին (Եսայիա 65։11

Ոմանք գուցե մտածեն, թե ընկերների կամ բարեկամների շրջապատում փոքր գումարի վրա քարտ կամ ուրիշ մի խաղ խաղալը ոչ այլ ինչ է, եթե ոչ անմեղ մի զվարճություն։ Այդպես վարվողները գուցե իրենց ագահ, սնապարծ, մրցակցության ոգի դրսևորող կամ սնոտիապաշտ չհամարեն։ Բայց ի՞նչ ազդեցություն դա կարող է թողնել այն մարդկանց վրա, ում հետ նրանք խաղում ենք։ Խաղամոլներից շատերը իրենց ընթացքը սկսել են չնչին քանակությամբ փողի վրա խաղալով, որ արել են զուտ զվարճության համար (Ղուկաս 16։10)։ Բայց անմեղ թվացող զվարճությունը իրենց դեպքում վերածվել է կործանարար մի բանի։

Դա հատկապես ճիշտ է երեխաների առնչությամբ։ Շատ երեխաներ բերկրանք են ապրում փոքր քանակությամբ գումար շահելուց, և նրանց մեջ գայթակղություն է առաջանում նման ձևով ավելի շատ գումար ձեռք բերելու (Ա Տիմոթէոս 6։10)։ Երկար ժամանակ կատարված մի հետազոտության արդյունքները, որ հրատարակվել են Խաղամոլության խնդիրների՝ Արիզոնայի Խորհըրդի (ԱՄՆ) կողմից, փաստում են, որ շատ խաղամոլներ իրենց այդ ընթացքը սկսել են փոքր տարիքից՝ «սպորտային միջոցառումների ժամանակ անցկացվող վիճակախաղերին փոքր գումար ներդնելով կամ էլ ընկերների ու բարեկամների հետ քարտ խաղալով»։ Ուրիշ մի հետազոտության տվյալներով՝ «երեխաները սկսում են մասնակցել մոլեխաղերին տանը՝ սովորաբար ընտանիքի անդամների կամ ընկերների հետ թուղթ խաղալով։ Մոլեխաղերով տարված երեխաների 30%–​ը սկսում է զբաղվել դրանցով մինչև 11 տարեկան դառնալը»։ Իսկ մեկ ուրիշ հետազոտության մեջ ասվում է, որ պատանի շատ խաղամոլներ իրենց այդ գործունեությունը ֆինանսավորում են՝ հանցագործության դիմելով կամ անբարոյականությամբ զբաղվելով («Why Do People Gamble Too Much—Pathological and Problem Gambling»)։ Ինչպիսի՜ ողբերգական հետևանքներ. և դա մի բանից, որ առաջին հայացքից անվնաս է թվում։

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ արդեն իսկ բավական ծուղակներ և գայթակղություններ կան։ Ինչո՞ւ զուր տեղը ինքներս մեզ գցենք ևս մի գայթակղության մեջ (Առակաց 27։12)։ Մոլեխաղերը վտանգ են ներկայացնում մեր հոգևորի համար։ Ուստի հարկավոր է խուսափել դրանցից, անկախ այն բանից՝ երեխաներ մասնակցում են, թե՝ ոչ, կամ փոքր քանակությամբ գումարի վրա ենք խաղում, թե՝ մեծ։ Որևէ խաղ, օրինակ՝ թղթախաղ սիրող քրիստոնյաները ճիշտ կվարվեն, եթե խաղան միավորների վրա կամ էլ պարզապես հաճույքի համար։ Խոհեմ քրիստոնյաները, ովքեր հոգ են տանում իրենց, ինչպես նաև իրենց ընտանիքի անդամների ու ընկերների հոգևորի մասին, կխուսափեն մոլեխաղերից, նույնիսկ այնպիսիններից, որոնց ժամանակ քիչ քանակությամբ գումար է խաղարկվում։

[ծանոթագրություն]

^ պարբ. 3 Մի հանրագիտարանում մոլեխաղերը բնորոշվում են որպես «խաղ՝ միջոցառման, խաղարկության կամ պատահականության հետևանքով ստացած եկամտի վրա»։ Այնտեղ նաև ասվում է. «Թղթամոլները կամ խաղամոլները սովորաբար փողով խաղում են.... այնպիսի բախտախաղեր, ինչպիսիք են՝ վիճակախաղը, թղթախաղը, զառախաղը» («World Book Encyclopedia»)։