«Ես քիչ բան գիտեի Աստծո մասին»
«Ես քիչ բան գիտեի Աստծո մասին»
«ԱՆՑՅԱԼ տարվա ընթացքում Եհովայի վկաները այցելել են ինձ ու Աստծո Թագավորության մասին հիանալի տեղեկություններ են հայտնել։ Ես ութ տարվա կաթոլիկ էի, սակայն քիչ բան գիտեի Աստծո մասին։ Բայց ընդամենը այս մի տարում շատ բաներ իմացա»,— գրում է մի մարդ, որն ապրում է Կերալայում (Հնդկաստան)։ Նա շարունակում է. «Ինձ համար շատ ուրախալի է, որ «Դիտարանը» հրատարակվում է 139 [ներկայումս 146] լեզուներով։ Զարմանալի բան է, որ ամենատարբեր լեզուներով խոսող մարդիկ հնարավորություն ունեն տեղեկանալու Աստծո մասին»։
Թեև շատ փիլիսոփաներ պնդում են, թե անհնար է Աստծուն ճանաչել, սակայն Պողոս առաքյալը հստակորեն ցույց տվեց, որ դա հնարավոր է։ Դիմելով մի խումբ աթենացիների, որոնց մեջ կային նաև այնպիսի մարդիկ, ովքեր երկրպագություն էին մատուցում «Անծանոթ Աստծուն» նվիրված զոհասեղանի առջև՝ Պողոսն ասաց. «Այն որ դուք առանց ճանաչելու պաշտում էք. ես նորան եմ պատմում ձեզ։ Այն Աստուածը, որ աշխարհքս եւ ամեն բան՝ որ նորանում կայ՝ արաւ.... նա է ամենի կեանք եւ շունչ՝ եւ ամեն բան տուողը։ Եւ նա մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արաւ, որ երկրի բոլոր երեսի վերայ բնակուեն» (Գործք 17։23–26)։
Պողոսը քաջալերում էր իր ունկնդիրներին ձգտել ճանաչել Ստեղծիչին, քանի որ «ինքը հեռու չէ մեր ամեն մէկիցը» (Գործք 17։27)։ Եհովայի վկաները սիրով կօգնեն ձեզ ճանաչել ճշմարիտ Աստծուն ու ծանոթանալ նրա հիանալի հատկություններին։