Ինչո՞ւ պետք է նշել Տերունական ընթրիքը
Ինչո՞ւ պետք է նշել Տերունական ընթրիքը
«Ես Տէրիցն ընդունեցի այն որ ձեզ էլ աւանդեցի» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ 11։23)։
1, 2. Ի՞նչ արեց Հիսուսը մ.թ. 33–ի Պասեքի երեկոյան։
ԱՅՆՏԵՂ ներկա էր Եհովայի միածին Որդին։ Ներկա էին նաև 11 հոգի, ովքեր ‘միշտ նրա հետ էին եղել նրա փորձություններում’ (Ղուկաս 22։28)։ Դա մ.թ. 33–ի մարտի 31–ին էր՝ հինգշաբթի երեկոյան։ Լուսինը բոլորել էր, և այն, ըստ ամենայնի, զարդարում էր Երուսաղեմի երկինքը։ Հիսուս Քրիստոսը և նրա առաքյալները հենց նոր էին ավարտել Պասեքը տոնելը։ Անհավատարիմ Հուդա Իսկարիովտացին արձակվել էր, բայց մյուսները դեռ պետք է մնային։ Ինչո՞ւ։ Հիսուսը մտադիր էր մի շատ կարևոր բան անել։ Իսկ ի՞նչ։
2 Քանի որ ավետարանագիր Մատթեոսն այնտեղ էր, եկեք տեսնենք, թե ինչ է նա պատմում։ Նա գրել է. «Յիսուսը հացն առաւ եւ օրհնելով կտրեց, եւ աշակերտներին տուաւ եւ ասեց. Առէ՛ք կերէք, այս է իմ մարմինը։ Եւ բաժակն առաւ, գոհացաւ, նորանց տուաւ եւ ասեց. Խմեցէ՛ք դորանից ամենքդ։ Որովհետեւ այդ է իմ արիւնը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողութիւն մեղաց» (Մատթէոս 26։26–28)։ Արդյո՞ք այս արարողությունը տեղի ունեցավ առաջին և վերջին անգամ։ Ի՞նչ էր դրա իմաստը։ Իսկ կարևորություն ունի՞ այն մեզ համար։
«Այս արէք»
3. Ինչո՞ւ այն, ինչ որ Հիսուսն արեց մ.թ. 33–ի նիսանի 14–ին, կարևոր էր։
3 Այն, ինչ Հիսուս Քրիստոսն արեց մ.թ. 33–ի նիսանի 14–ի երեկոյան, իր համար մեծ նշանակություն ուներ. դա իր կյանքի մի սովորական դեպք չէր։ Պողոս առաքյալը խոսեց այս իրադարձության մասին, երբ նամակ էր գրում կորնթացի օծյալ քրիստոնյաներին։ Վերջիններս արդեն քսան տարուց ավելի էր, ինչ նշում էին այն։ Չնայած որ 33 թ.–ին Պողոսը Հիսուսի և 11 առաքյալների հետ չէր եղել, նա, անկասկած, մի քանի առաքյալներից որոշ տեղեկություններ էր ստացել դրա վերաբերյալ։ Բացի այդ, Պողոսն այդ իրադարձության մանրամասնություններին ակներևաբար տեղեկացել էր նաև աստվածային Ա Կորնթացիս 11։23–25)։
հայտնության միջոցով։ Ահա թե ինչ է նա ասում. «Ես Տէրիցն ընդունեցի այն որ ձեզ էլ աւանդեցի. որ Տէր Յիսուսն այն գիշերը որ մատնվում էր, հաց առաւ, եւ գոհանալուց յետոյ կտրեց եւ ասեց. Առէք, կերէք. այս է իմ մարմինը՝ որ ձեզ համար կոտրվում է. այս արէք իմ յիշատակի համար։ Այնպէս էլ՝ ընթրիքն ուտելուց յետոյ բաժակն առաւ եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը. այս արէք՝ քանի անգամ որ խմէք, իմ յիշատակի համար» (4. Ինչո՞ւ քրիստոնյաները պետք է նշեն Տերունական ընթրիքը։
4 Ավետարանագիր Ղուկասը հաստատում է, որ Հիսուսն իրոք ասել է այդ խոսքերը. «Այս արէք իմ յիշատակի համար» (Ղուկաս 22։19)։ Այս խոսքերը նաև հետևյալ կերպ են թարգմանվել. «Ասիկա ըրէք զիս յիշելու համար» (Արևմտ. Աստ.)։ Այդ արարողությունը հաճախ կոչվում է Քրիստոսի մահվան հիշատակի երեկո։ Պողոսը այն կոչում է Տերունական ընթրիք, և սա պատշաճ անվանում է, քանի որ հաստատվեց երեկոյան (Ա Կորնթացիս 11։20)։ Քրիստոնյաներին պատվեր է տրված նշել Տերունական ընթրիքը։ Բայց ինչո՞ւ էր հաստատվել այդ արարողությունը։
Ինչու այն հաստատվեց
5, 6. ա) Ո՞րն է պատճառներից մեկը, թե ինչու Հիսուսը հաստատեց իր մահվան հիշատակի երեկոն։ բ) Ուրիշ ի՞նչ պատճառով է հաստատվել Տերունական ընթրիքը։
5 Պատճառներից մեկը, թե ինչու հաստատվեց Հիշատակի երեկոն, կապված է այն նպատակի հետ, որին ծառայեց Հիսուսի մահը։ Հիսուսը մահացավ որպես իր երկնային Հոր գերիշխանության ջատագով։ Քրիստոսն ապացուցեց Բանսարկու Սատանայի ստախոս լինելը. Սատանան մարդկանց անհիմն ձևով մեղադրում էր, թե նրանք Աստծուն ծառայում են զուտ եսասիրական նկատառումներով (Յոբ 2։1–5)։ Հիսուսը մինչև մահ հավատարմություն պահեց՝ փաստելով Սատանայի պնդման սխալ լինելը և ուրախացնելով Եհովայի սիրտը (Առակաց 27։11)։
6 Տերունական ընթրիքը հաստատվեց նաև այն պատճառով, որպեսզի մենք հիշենք, որ Հիսուսը, լինելով կատարյալ, անմեղ մարդ, ‘շատերի փոխանակ իր անձը փրկանք տվեց’ (Մատթէոս 20։28)։ Առաջին մարդը, մեղանչելով Աստծո դեմ, զրկվեց կատարյալ կյանքից և այն հեռանկարից, որ իրեն սպասում էր։ Բայցևայնպես, Հիսուսն ասաց. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3։16)։ Իսկապես, «մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռովմայեցիս 6։23)։ Տերունական ընթրիքի արարողությունը մեզ հիշեցնում է Եհովայի և իր Որդու ցուցաբերած մեծ սիրո մասին՝ հանձին Հիսուսի զոհաբերական մահվան։ Որքա՜ն երախտապարտ պետք է լինենք այդ սիրո համար։
Ե՞րբ պետք է նշել
7. Ինչո՞ւ օծյալ քրիստոնյաները խորհրդանիշներից օգտվում են շատ անգամ։
7 Տերունական ընթրիքի առնչությամբ Պողոսն ասաց. «Քանի անգամ որ այս հացն ուտէք, եւ այս բաժակը խմէք, Տիրոջ մահը պատմեցէք՝ մինչեւ որ նա կ’գայ» (Ա Կորնթացիս 11։26)։ Օծյալ քրիստոնյաները մինչև իրենց կյանքի վերջը Հիշատակի երեկոյի ժամանակ օգտվում են խորհրդանիշներից։ Դրանով նրանք Եհովա Աստծո և աշխարհի առաջ բազմիցս ցույց են տալիս, որ հավատում են Հիսուսի քավիչ զոհաբերությանը, որ տրվեց Աստծո կողմից։
8. Մինչև ե՞րբ պետք է օծյալ քրիստոնյաները նշեին Տերունական ընթրիքը։
8 Մինչև ե՞րբ օծյալ քրիստոնյաները՝ որպես խումբ, պետք է նշեին Հիսուսի մահվան հիշատակի երեկոն։ «Մինչեւ որ նա կ’գայ»,— ասում է Պողոսը՝ հավանաբար նկատի ունենալով այն, որ նրանք կշարունակեն նշել Հիսուսի մահը այնքան ժամանակ, մինչև որ նա կգա ու իր ներկայության ընթացքում հարություն կտա իր օծյալ հետևորդներին ու նրանց կտանի երկինք (Ա Թեսաղոնիկեցիս 4։13–16)։ Սա համահունչ է Հիսուսի այն խոսքերին, որ նա ասաց 11 հավատարիմ առաքյալներին. «Եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կ’գամ եւ ձեզ ինձ մօտ կ’առնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք» (Յովհաննէս 14։3)։
9. Ի՞նչ ի նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց Մարկոս 14։25–ում գրված խոսքերը։
9 Մարկոս 14։25)։ Քանի որ երկնքում Հիսուսը բառացիորեն գինի չէր խմելու, նա ակներևաբար նկատի ուներ այն ուրախությունը, որ երբեմն խորհրդանշվում է գինով (Սաղմոս 104։15; Ժողովող 10։19)։ Թագավորության մեջ միասին լինելը մեծ ուրախություն էր պատճառելու, ուստի Հիսուսը և իր հետևորդները մեծ փափագով էին սպասում այդ ժամանակներին (Հռովմայեցիս 8։23; Բ Կորնթացիս 5։2)։
Իր հիշատակի երեկոն սահմանելիս Հիսուսը վերցրեց մի գավաթ գինի ու իր հավատարիմ առաքյալներին ասաց. «Այլ եւս որթի բերքիցը չեմ խմիլ մինչեւ այն օրը, երբոր նորան նոր խմեմ Աստուծոյ արքայութեան մէջ» (10. Որքա՞ն հաճախ պետք է նշվի Հիսուսի մահը։
10 Հարկավո՞ր էր արդյոք Հիսուսի մահը նշել ամեն ամիս կամ ամեն շաբաթ կամ էլ նույնիսկ ամեն օր։ Ոչ։ Հիսուսը Տերունական ընթրիքը հաստատեց Պասեքի օրը և նույն օրն էլ սպանվեց։ Պասեքը նշվում էր որպես ‘հիշատակ’՝ ի նշան իսրայելացիների՝ 1513 թ.–ին Եգիպտոսի գերությունից ազատագրման (Ելից 12։14)։ Այդ տոնը նշվում էր տարեկան միայն մեկ անգամ՝ հրեական նիսան ամսվա 14–րդ օրը (Ելից 12։1–6; Ղեւտացոց 23։5)։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ Հիսուսի մահը պետք է նշվի տարեկան միայն մեկ անգամ, ինչպես Պասեքն էր նշվում, և ոչ թե ամեն ամիս կամ ամեն շաբաթ կամ էլ ամեն օր։
11, 12. Պատմական ի՞նչ փաստեր կան հին ժամանակներում Հիսուսի մահվան օրը նշելու վերաբերյալ։
11 Եվ այսպես, տեղին է Հիսուսի մահը նշել տարեկան մեկ անգամ՝ նիսանի 14–ին։ Ահա թե ինչ է ասվում մի հանրագիտարանում. «Փոքր Ասիայի քրիստոնյաները կոչվում էին քվարտոդեցիմաններ [տասնչորսերորդականներ] այն պատճառով, որ սովորություն ունեին զատիկը [Տերունական ընթրիքը] անփոփոխ նշելու նիսանի 14–ին.... Այդ օրը կարող էր լինել ոչ միայն ուրբաթ, այլև շաբաթվա ցանկացած օր» («The New Schaff-Herzog Encyclopedia of Religious Knowledge», 4–րդ հատոր, էջ 44)։
12 Մեկնաբանելով, թե այս առումով երկրորդ դարում ինչ սովորություն կար՝ պատմաբան Ջոն ֆոն Մոսհայմն ասում է, որ քվարտոդեցիմանները Հիշատակի երեկոն նշում էին նիսանի 14–ին, քանի որ «նրանց համար Հիսուսի թողած օրինակը օրենքի ուժ ուներ»։ Մեկ ուրիշ պատմաբան նշում է. «[Այս հարցում] Ասիայի քվարտոդեցիմանական եկեղեցիները հետևում էին Երուսաղեմի եկեղեցուն։ Երկրորդ դարում այս եկեղեցիներն իրենց Զատկի տոնին՝ նիսանի 14–ին, նշում էին փրկությունը, որ Քրիստոսը բերեց իր մահով» («Studia Patristica», 1962 թ., 5–րդ հատոր, էջ 8)։
Հացի իմաստը
13. Ի՞նչ տեսակ հաց օգտագործեց Հիսուսը Տերունական ընթրիքը սահմանելիս։
13 Իր մահվան հիշատակի երեկոն սահմանելիս Հիսուսը «հաց առաւ՝ օրհնեց՝ կտրեց եւ տուաւ [առաքյալներին]» (Մարկոս 14։22)։ Այդ հացը այն նույն հացն էր, որ դրանից քիչ առաջ նրանք ճաշակել էին Պասեքը նշելիս (Ելից 13։6–10)։ Այդ հացը առանց թթխմորի էր թխվում, ուստի բարակ և փխրուն էր լինում. հացը կտորների էին բաժանում ու տալիս մարդկանց։ Այն հացը, որ Հիսուսը հազարավոր մարդկանց համար հրաշքով բազմացրեց, նույնպես բարակ և փխրուն էր, քանզի նա կտրատում էր այն, որպեսզի հնարավոր լիներ բաժանել (Մատթէոս 14։19; 15։36)։ Այստեղից երևում է, որ Հիշատակի երեկոյին հացը կտրատելը հոգևոր տեսակետից ոչ մի իմաստ չունի։
14. ա) Ինչո՞ւ է տեղին, որ Հիշատակի երեկոյի հացը անթթխմոր լինի։ բ) Ինչպիսի՞ հաց կարելի է ձեռք բերել կամ թխել Տերունական ընթրիքի համար։
14 Այդ հացի վերաբերյալ Հիսուսն ասաց. «Այս է իմ մարմինը՝ որ ձեզ համար կոտրվում է» (Ա Կորնթացիս 11։24; Մարկոս 14։22)։ Միանգամայն տեղին էր, որ հացը անթթխմոր էր։ Ինչո՞ւ։ Քանի որ թթխմորը կարող է խորհրդանշել չարություն, ամբարշտություն, մեղք (Ա Կորնթացիս 5։6–8)։ Հացը խորհրդանշում էր Հիսուսի կատարյալ, անմեղ մարմինը, որը նա տվեց որպես քավիչ զոհաբերություն (Եբրայեցիս 7։26; 10։5–10)։ Եհովայի վկաները հիշում են այս մասին և երբ նշում են Հիսուսի մահը, հետևում են նրա թողած օրինակին՝ օգտագործելով անթթխմոր հաց։ Որոշ դեպքերում նրանք օգտագործում են հրեական չհամեմված մացա, որին ոչինչ չի ավելացված, օրինակ՝ սոխ կամ ձու։ Անթթխմոր հաց կարելի է պատրաստել նաև մշակման չենթարկված հացահատիկի ալյուրից (հնարավորության դեպքում՝ ցորենի), որին խառնվում է ջուր։ Խմորը պետք է գրտնակով բարակեցնել, հետո այդ շերտը դնել սաջի վրա, որի մակերեսին թեթևակի յուղ է քսված, ու թխել, մինչև որ ստացվի չոր ու փխրուն հաց։
Գինու իմաստը
15. Ի՞նչ էր լցված Հիսուսի գավաթում, երբ նա հաստատում էր իր մահվան հիշատակի երեկոն։
15 Անթթխմոր հացը առաքյալներին տալուց հետո Հիսուսը վերցրեց մի գավաթ, «գոհացաւ, տուաւ նորանց, եւ ամենքը խմեցին նորանից»։ Նա բացատրեց. «Այս է իմ արիւնը նոր ուխտի, որ շատերի համար թափվում է» (Մարկոս 14։23, 24)։ Իսկ ի՞նչ էր այդ գավաթում։ Գինի, և ոչ թե խաղողահյութ։ Երբ Գրություններում խոսվում է գինու մասին, նկատի չի առնվում խաղողահյութ։ Օրինակ՝ ինչպես Հիսուսն է ասում, նոր գինին (և ոչ թե խաղողահյութը) կարող է պատռել ‘հին տիկերը’։ Քրիստոսի թշնամիները նրան անվանեցին «գինի խմող»։ Նրանց մեղադրանքն անիմաստ կլիներ, եթե այդ գինին ընդամենը խաղողահյութ լիներ (Մատթէոս 9։17; 11։19)։ Պասեքի ժամանակ մարդիկ գինի էին խմում, և Քրիստոսն էլ իր մահվան հիշատակի երեկոն հաստատելիս գինի օգտագործեց։
16, 17. Ի՞նչ տեսակի գինիներ է նպատակահարմար օգտագործել Հիշատակի երեկոյին և ինչո՞ւ։
16 Միայն կարմիր գինին է պատշաճորեն ներկայացնում Հիսուսի թափած արյունը, որը խորհրդանշվում է գավաթի պարունակությամբ։ Հիսուսն ինքն ասաց. «Այս է իմ արիւնը նոր ուխտի, որ շատերի համար թափվում է»։ Իսկ Պետրոս առաքյալը գրեց. «Գիտենալով որ ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկուեցաք [օծյալ քրիստոնյաները] ձեր հայրենաւանդ ունայն վարմունքիցը. Այլ Քրիստոսի պատուական արիւնովը, ինչպէս մի անբիծ եւ անարատ գառի» (Ա Պետրոս 1։18, 19)։
17 Անկասկած, Հիսուսն իր մահվան հիշատակի երեկոն սահմանելիս օգտագործել է խաղողի կարմիր գինի։ Սակայն մեր օրերում արտադրվում են որոշ կարմիր գինիներ, որոնք հարմար չեն Հիշատակի երեկոյի ժամանակ օգտագործելու համար, քանի որ դրանց թնդությունն ավելացնելու համար խառնում են սպիրտ, կոնյակ կամ էլ ավելացնում են խոտաբույսեր և ամոքանք (համեղացնող նյութեր)։ Հիսուսի արյունը բավարար ուժ ուներ փրկանք ապահովելու, և լրացուցիչ նյութերի կարիք չուներ։ Հետևաբար այնպիսի գինիներ, ինչպիսիք են պորտվեյնը, խերեսը և վերմուտը, նպատակահարմար չեն։ Հիշատակի երեկոյի գինին չպետք է լինի քաղցրացված և թնդացված։ Կարելի է օգտագործել տնական չքաղցրացված՝ խաղողի կարմիր գինի, ինչպես նաև կարմիր բուրգունդի և կլարետ գինիները։
18. Ի՞նչն է փաստում, որ Հիսուսը հրաշք չի գործել՝ կապված իր մահվան Հիշատակի երեկոյի ժամանակ օգտագործվող հացի և գինու հետ։
18 Տերունական ընթրիքը հաստատելիս Հիսուսը հրաշքի միջոցով խորհրդանիշները չվերածեց իր մարմնի և արյան։ Մարդու մարմինն ուտելը և արյունը խմելը մարդակերություն կնշանակեր, նման բան անելը նաև Աստծո օրենքների խախտում էր (Ծննդոց 9։3, 4; Ղեւտացոց 17։10)։ Հիսուսը դեռևս իր մարմնի ու արյան տերն էր։ Հենց նույն օրը՝ հրեական նիսան ամսվա 14–ին՝ կեսօրից հետո, նրա մարմինը տրվեց որպես կատարյալ զոհ, իսկ նրա արյունը թափվեց։ Ուստի Հիշատակի երեկոյի ժամանակ օգտագործվող հացն ու գինին ընդամենը խորհրդանիշներ են, որոնք ներկայացնում են Քրիստոսի մարմինն ու արյունը։ *
Հիշատակի երեկո. միասնական ընթրիք
19. Ինչո՞ւ գուցե հարկ լինի մեկից ավելի ափսե և գավաթ օգտագործել Տերունական ընթրիքի ժամանակ։
19 Հիշատակի երեկոն հաստատելիս Հիսուսը հրավիրեց իր հավատարիմ առաքյալներին ըմպել ընդհանուր գավաթից։ Մատթեոսի Ավետարանում կարդում ենք. «[Հիսուսը] բաժակն առաւ, գոհացաւ, նորանց տուաւ եւ ասեց. Խմեցէ՛ք դորանից ամենքդ» (Մատթէոս 26։27)։ Մեկ գավաթը բավական էր, քանի որ ընդամենը 11 մարդ էր նստած ակներևաբար մեկ սեղանի շուրջ, և նրանք հեշտությամբ կարող էին փոխանցել այն։ Այս տարի ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են հավաքվելու, որպեսզի Եհովայի վկաների ավելի քան 94 000 ժողովներում նշեն Տերունական ընթրիքը։ Այդքան շատ մարդկանց համար, որոնք պետք է մեկտեղ հավաքվեն միևնույն երեկո, մեկ գավաթը, հավանաբար, չի կարող բավական լինել փոխանցելու համար։ Սկզբունքը չի խախտվում, երբ մեծ ժողովներում մի քանի գավաթներ են օգտագործվում. դա արվում է, որպեսզի խորհրդանիշների փոխանցումը չափից դուրս երկար չտևի։ Նույն ձևով՝ հացը փոխանցելու համար կարելի է մեկից ավելի ափսե օգտագործել։ Գրություններում չի մատնանշվում, թե գավաթը պետք է ինչ–որ հատուկ ձև ունենա։ Սակայն թե՛ գավաթը և թե՛ ափսեն պետք է համապատասխանեն այդ միջոցառմանը։ Խելամիտ կլինի, եթե գավաթը մինչև պռունկը չլցվի, քանի որ փոխանցելու ժամանակ գուցե պարունակությունը թափվի։
20, 21. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիշատակի երեկոն միասնական ընթրիք է։
20 Թեև Հիշատակի երեկոյին գուցե մեկից ավելի ափսե և գավաթ օգտագործվի, այդ միջոցառումը միասնական ընթրիք է։ Հնում իսրայելացին կարող էր խաղաղության զոհ մատուցել, այսինքն՝ միասնական ընթրիք կազմակերպել։ Նա անասունը բերում էր Աստծո սրբարան, որտեղ այն մորթվում էր։ Կենդանու մի մասը այրում էին զոհասեղանին, մի մասը տրվում էր սպասարկող քահանային և մի մասն էլ այն քահանաներին, որ Ահարոնի որդիներից էին։ Բաժին էր տրվում նաև ընթրիքը կազմակերպողին և նրա ընտանիքի անդամներին (Ղեւտացոց 3։1–16; 7։28–36)։ Հիշատակի երեկոն նույնպես միասնական ընթրիք է, քանի որ այդ երեկոյի ժամանակ էլ ներկաներին մի ընդհանուր բան է միավորում։
21 Այս միասնական ընթրիքին ներկա է Եհովան՝ որպես դրա կազմակերպիչ։ Զոհը Հիսուսն է, իսկ օծյալ քրիստոնյաները, որպես մասնակիցներ, օգտվում են խորհրդանիշներից։ Եհովայի սեղանից ուտելը նշանակում է, որ օգտվողները նրա հետ խաղաղ հարաբերությունների մեջ են։ Պողոսը գրեց. «Այն օրհնութեան բաժակը, որ օրհնում ենք, չէ՞ որ հաղորդութիւն է Քրիստոսի արիւնի. այն հացը, որ կտրում ենք, չէ՞ որ հաղորդութիւն է Քրիստոսի մարմնին։ Որովհետեւ մէկ հաց, մէկ մարմին ենք մենք շատերս. վասնզի ամենքս այն մէկ հացիցն ենք վայելում» (Ա Կորնթացիս 10։16, 17)։
22. Հիշատակի երեկոյի հետ կապված ի՞նչ հարցեր դեռ պետք է քննարկենք։
22 Տերունական ընթրիքը Եհովայի վկաների միակ կրոնական արարողությունն է, որ նրանք նշում են ամեն տարի։ Դա միանգամայն տեղին է, քանզի Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց. «Այս արէ՛ք իմ յիշատակի համար»։ Հիշատակի երեկոյին մենք նշում ենք Հիսուսի մահը. մահ, որով փառաբանվեց Եհովայի գերիշխանությունը։ Ինչպես տեսանք, այդ երեկոյին հացը խորհրդանշում է Քրիստոսի մարմինը, որը նա որպես զոհ տվեց, իսկ գինին՝ նրա զոհաբերական արյունը։ Սակայն շատ քչերն են օգտվում հացից և գինուց։ Ինչո՞ւ։ Ինչ–որ իմաստ ունի՞ Հիշատակի երեկոն այն միլիոնավորների համար, ովքեր չեն օգտվում դրանցից։ Եվ իրոք, ի՞նչ նշանակություն պետք է ունենա Տերունական ընթրիքը քեզ համար։
[Ծանոթագրություն]
^ պարբ. 18 Տե՛ս «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանը (2–րդ հատոր, էջ 271, անգլ.)։ Հրատարակված է Եհովայի վկաների կողմից։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչո՞ւ Հիսուսը հաստատեց Տերունական ընթրիքը։
• Որքա՞ն հաճախ պետք է նշվի Հիշատակի երեկոն։
• Ի՞նչ է խորհրդանշում Հիշատակի երեկոյի անթթխմոր հացը։
• Ի՞նչ է խորհրդանշում Հիշատակի երեկոյի գինին։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[նկար 15–րդ էջի վրա]
Հիսուսը հաստատեց Տերունական ընթրիքը