Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Ամեն բարի գործերի համար պատրաստ»

«Ամեն բարի գործերի համար պատրաստ»

«Ամեն բարի գործերի համար պատրաստ»

«ՆՈՐԱՆՑ միտքը բեր, որ իշխանութիւններին եւ պետութիւններին հնազանդեն, հպատակեն, եւ ամեն բարի գործերի համար պատրաստ լինին» (Տիտոս 3։1)։ Ի՞նչ բարի գործեր նկատի ուներ Պողոս առաքյալը, երբ գրեց այս խոսքերն իր հավատակիցներին։ Աստվածաշնչագետ Է. Սքոթը նշել է մի բարի գործ՝ ասելով. «Քրիստոնյաները ոչ միայն պետք է հնազանդվեին իշխանություններին, այլև պետք է պատրաստ լինեին ցանկացած բարի գործի։ ....Եթե անհրաժեշտ էր լինում, քրիստոնյաները առաջիններից էին, որ ցույց էին տալիս իրենց հետաքրքրվածությունը հասարակական շահերով։ Միշտ էլ լինում էին հրդեհներ, զանազան աղետներ, և բոլոր բարեխիղճ քաղաքացիները ցանկանում էին օգնել իրենց մերձավորներին»։

Քրիստոնյաները մասնակցում են որոշ հասարակական գործերի, եթե, իհարկե, դրանք չեն հակասում Աստծո օրենքներին (Գործք 5։29)։ Օրինակ՝ հետևելով տեղի հրշեջ ծառայության հրահանգին՝ Եհովայի վկաների ճապոնական մասնաճյուղը, որ գտնվում է Էբինայում, ամեն տարի անց է կացնում հակահրդեհային ուսումնական պարապմունքներ։ Այդ պարապմունքների ժամանակ Բեթելի ընտանիքի բոլոր անդամները հավաքվում են՝ լսելու տեղի հրշեջ ծառայության ներկայացուցչի հրահանգները։

Բացի այս, արդեն ավելի քան տասը տարի է, ինչ մասնաճյուղը համագործակցում է տեղի իշխանությունների հետ ցուցադրական վարժանքներ ներկայացնելու հարցում, որոնք նախատեսված են իրազեկ պահելու մարդկանց, թե ինչպես վարվել հրդեհի դեպքում։ Այդ ցուցադրումների ժամանակ քաղաքի ընկերություններն ու ձեռնարկությունները ներկայացնում են, թե որքանով են պատրաստված պայքարելու հրդեհի դեմ և կանխարգելելու այն։ Մասնաճյուղը հաճախ է գովասանքի արժանացել իր անձնակազմի դրսևորած հմտությունների ու համագործակցության ոգու համար։ 2001 թ.–ին նրանք առաջին մրցանակն են շահել ցուցադրական վարժանքներում։ Նրանք պատրաստ են բարի գործ անելու, որը, օրինակ, հրդեհի դեպքում կարող է փրկել մարդկանց կյանքը։

Արժեքավոր ծառայություն

Եհովայի վկաները, սակայն, հետաքրքրված են մի ավելի կարևոր բարի գործով, որն անելով՝ նույնպես կարող են փրկել մարդկանց կյանքը։ Նրանք կանոնավորաբար այցելում են իրենց մերձավորներին, որպեսզի նրանց փոխանցեն Աստծո Թագավորության բարի լուրը (Մատթէոս 24։14)։ Վկաները քաջալերում են մարդկանց սովորել աստվածաշնչային սկզբունքները և դրանք կիրառել կյանքում, որպեսզի բարելավեն իրենց կյանքը ներկայումս, ինչպես նաև հավիտենական կյանքի հույս ունենան մի աշխարհում, որտեղ կտիրի իսկական խաղաղություն և անվտանգություն։

Ոմանք գուցե չեն գիտակցում Եհովայի վկաների կատարած ծառայության արժեքը՝ մտածելով, թե նրանք ընդամենը ձանձրացնում են մարդկանց։ Սակայն Քվեբեկի (Կանադա) բարձրագույն դատարանի դատավոր Ժան Կրեպոն այլ կարծիքի էր։ Եհովայի վկաները բողոքարկել էին Բլենվիլ քաղաքի (Քվեբեկ նահանգ) իշխանությունների ընդունած որոշումն այն մասին, որ հարկավոր է թույլատրություն վերցնել տնից տուն այցեր կատարելու համար։ Դատավճիռը կարդալիս դատավոր Կրեպոն ասաց. «Եհովայի վկաների կողմից կատարված այցերը քրիստոնեական հասարակական ծառայություն են և.... հետաքրքրվող քաղաքացիներին Վկաների կողմից առաջարկված հրատարակությունները իրենցից ներկայացնում են լուրջ գրականություն, որտեղ շոշափվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ կրոն, Աստվածաշունչ, թմրանյութեր, հարբեցողություն, երիտասարդության կրթություն, ամուսնական խնդիրներ և ամուսնալուծություն»։ Որոշման մեջ նաև հետևյալն էր ասվում. «Դատարանը կարող է միայն եզրակացնել, որ Եհովայի վկաներին շրջիկ առևտրականների հետ համեմատելը վիրավորական է, ստորացուցիչ, վնասակար և անարգանք բերող»։

Եհովայի վկաները, օգնելով մարդկանց հաղթահարել առօրյա խնդիրները և նրանց ապագայի հույս տալով, նպաստում են հասարակության բարօրությանը։ Աստվածաշունչը նրանց պատրաստում է կատարելու այդ գործը։ «Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար՝ վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար. որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած» (Բ Տիմոթէոս 3։16, 17

Կցանկանայի՞ք իմանալ, թե ինչպես են Եհովայի վկաները դառնում «ամեն բարի գործերի համար պատրաստ»։ Մենք հրավիրում ենք ձեզ ընդունել Աստվածաշունչն ավելի լավ իմանալու նպատակով նրանց առաջարկած օգնությունը. դուք օգուտներ կստանաք այս կարևոր հասարակական ծառայությունից, որ նրանք անում են ինչպես ձեր բնակության վայրում, այնպես էլ աշխարհի մյուս մասերում։

[նկարներ 30–րդ և 31–րդ էջերի վրա]

Եհովայի վկաները ձգտում են համագործակցել իշխանությունների հետ

[նկար 31–րդ էջի վրա]

Վկաները հայտնի են նրանով, որ օգնում են իրենց մերձավորներին