Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ իմաստով Եզեկիելը «համր» դարձավ Երուսաղեմի պաշարման ու կործանման ընթացքում։

Եզեկիելը գլխավորապես «համր» դարձավ այն իմաստով, որ նա ոչինչ չուներ ավելացնելու Եհովայի մարգարեական պատգամին, որ նա արդեն հայտնել էր։

Եզեկիել մարգարեն՝ որպես Բաբելոն աքսորված իսրայելացիների հավատարիմ դետ, սկսեց իր ծառայությունը «Յովաքին թագաւորի գերութեան հինգերորդ տար[ում]», այսինքն՝ մ.թ.ա. 613 թ.–ին (Եզեկիէլ 1։2, 3)։ Մ.թ.ա. 609–ի լուսնային տասներորդ ամսվա տասներորդ օրը Աստված հայտնեց նրան բաբելոնացիների կողմից Երուսաղեմի պաշարման մասին (Եզեկիէլ 24։1, 2)։ Ի՞նչ էր լինելու այդ պաշարման արդյունքը։ Կազատվե՞ր Երուսաղեմը կործանումից իր անհավատ բնակիչներով հանդերձ։ Որպես դետ՝ Եզեկիելն արդեն հայտնել էր Եհովայի անսխալ պատգամը կործանման մասին, և կարիք չկար, որ մարգարեն որևէ բան ավելացներ, կարծես թե հարկ կար այդ պատգամն ավելի համոզիչ դարձնելու։ Եզեկիելը համր դարձավ Երուսաղեմի պաշարմանը վերաբերող որևէ բան ասելու առումով (Եզեկիէլ 24։25–27

Մ.թ.ա. 607–ին Երուսաղեմի կործանումից վեց ամիս անց մի ‘ազատված’ մարդ սուրբ քաղաքի ամայացման մասին լուր բերեց Բաբելոնում գտնվող Եզեկիելին։ Մինչ նա երեկոյան տեղ կհասներ, Եհովան «բացաւ [Եզեկիելի] բերանը.... եւ [նա] այլ եւս համր [չէր]» (Եզեկիէլ 33։22)։ Այսպիսով Եզեկիելը դադարեց համր լինելուց։

Արդյո՞ք Եզեկիելը բառացիորեն համր էր այդ ընթացքում։ Ակներևաբար ոչ, քանի որ նույնիսկ այն բանից հետո, երբ նա «համրացավ», նա մի քանի մարգարեություններ ասաց՝ ուղղված հիմնականում հարևան երկրներին, որոնք ցնծում էին Երուսաղեմի անկումով («Եզեկիէլ», գլուխներ 25–32)։ Ավելի վաղ Եհովան Եզեկիելին՝ որպես մարգարեի և դետի, ասել էր. «Ես քո լեզուդ քիմքիդ եմ կպցնելու, եւ դու կ’համրանաս, եւ դու նորանց համար խրատող մարդ չես լինելու, որովհետեւ նորանք ապստամբ տուն են։ Եւ ես քեզ հետ խօսելիս կ’բանամ քո բերանը» (Եզեկիէլ 3։26, 27)։ Երբ Եհովան Իսրայելին ասելու բան չունենար, Եզեկիելը պետք է անխոս մնար այդ ազգի առնչությամբ։ Եզեկիելը պետք է ասեր միայն այն, ինչ Եհովան կամենում էր ասել, և նա պետք է խոսեր միայն Եհովայի ուզած ժամանակ։ Եզեկիելը համր էր այն իմաստով, որ չէր հայտնում իսրայելացիներին վերաբերող մարգարեական նշանակություն ունեցող խոսքեր։

Ժամանակակից «դետ» դասակարգը՝ օծյալ քրիստոնյաները, անընդհատ զգուշացնում է քրիստոնեական աշխարհի, որի նախապատկերը Երուսաղեմն է, կործանման մասին։ Երբ ‘մեծ նեղությունը’ վրա հասնի ու կործանի ‘Մեծ Բաբելոնը’՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությանը, օծյալ՝ «Եզեկիել» դասակարգն այլևս բան չի ունենա ասելու քրիստոնեական աշխարհի վախճանի վերաբերյալ. աշխարհ, որն առաջատար դեր է խաղում այդ կայսրության մեջ (Մատթէոս 24։21; Յայտնութիւն 17։1, 2, 5

Այո՛, կգա օրը, երբ օծյալ մնացորդը և նրանց ուղեկիցները համր կդառնան՝ ոչինչ չունենալով ասելու քրիստոնեական աշխարհին։ Դա կլինի այն ժամանակ, երբ «տասը եղջյուրը» և «գազանը» կամայացնեն ու կմերկացնեն Մեծ Բաբելոնին (Յայտնութիւն 17։16, ՆԱ)։ Իհարկե, քրիստոնյաները բառացիորեն համր չեն լինի։ Ճիշտ ինչպես որ այժմ են անում, նրանք ամեն օր կփառաբանեն Եհովային ու նրա անունը ‘կհիշեն’ «յաւիտեանս յաւիտենից» (Սաղմոս 45։17; 145։2