Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ջրամբարներ, որ չեն կարող ջուր պահել

Ջրամբարներ, որ չեն կարող ջուր պահել

Ջրամբարներ, որ չեն կարող ջուր պահել

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ժամանակներում ջրամբարները մարդկանց կողմից պատրաստված ստորգետնյա խոռոչներ էին, որ օգտագործվում էին հիմնականում ջուր պահեստավորելու նպատակով։ Ավետյաց երկրում տարվա որոշակի ժամանակահատվածների դրանք անփոխարինելի միջոց էին կենսական կարևորություն ունեցող ջրային պաշարները պահելու համար։

Աստծո հայտարարած դատաստաններն արձանագրելիս Երեմիա մարգարեն «ջրամբար» բառն օգտագործեց փոխաբերական իմաստով՝ ասելով. «Իմ ժողովուրդը կրկնապատիկ չարութիւն գործեց, ինձ՝ կենաց ջրի աղբիւրս՝ թողեցին որ իրանց համար հորեր փորեն՝ ծակծակոտ հորեր [«ջրամբարներ», ՆԱ], որոնք չեն կարող ջուրը պահել» (Երեմիա 2։13

Իսրայելացիները թողել էին Եհովային՝ ‘կենաց ջրի աղբյուրին’, ու սկսել էին հույս դնել հեթանոս ազգերի հետ կնքած ռազմական խարխուլ դաշինքների վրա և երկրպագել անզոր կեղծ աստվածների։ Պարզվեց, որ նրանց այդ ցանկալի ապաստանները ընդամենը ծակ ջրամբարներ էին՝ Երեմիայի համեմատությամբ ասած, և զուրկ էին պաշտպանող ու փրկող զորությունից (Բ Օրինաց 28։20

Այս պատմական օրինակից կարո՞ղ ենք արդյոք դասեր քաղել մեզ համար։ Ինչպես որ Երեմիայի օրերում էր, այնպես էլ այսօր հավիտենական Աստված Եհովան շարունակում է մնալ կենսատու ջրերի միակ աղբյուրը (Սաղմոս 36։9; Յայտնութիւն 4։11)։ Միայն նա է, որ կարող է մարդկությանը հավիտենական կյանք տալ իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (Յովհաննէս 4։14; 17։3)։ Սակայն, Երեմիայի ժամանակակիցների նման՝ այսօր մեծ թվով մարդիկ նախընտրում են մերժել և նույնիսկ խեղաթյուրել Աստծո խոսքերը, որ գրի են առնված Աստվածաշնչում։ Նրանք իրենց հույսը կապում են շահավետ քաղաքական լուծումների հետ, տեղ են տալիս մարդկային ունայն դատողություններին և Աստծուն անարգող սին գաղափարախոսություններին ու փիլիսոփայություններին (Ա Կորնթացիս 3։18–20; Կողոսացիս 2։8)։ Ակնհայտ է, թե որը կլիներ ճիշտ ընտրությունը։ Ո՞րն է լինելու քո ապավենը. ‘կենաց ջրի աղբյո՞ւրը’՝ Եհովան, թե՞ ‘ծակ ջրամբարները, որ չեն կարող ջուր պահել’։

[նկար 32–րդ էջի վրա]

Մայր աստվածուհիներից մեկի խեցե արձանիկը՝ գտնված հրեական գերեզմանում

[թույլտվությամբ]

Photograph taken by courtesy of the British Museum