Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ամենաարժեքավոր ժառանգությունը

Ամենաարժեքավոր ժառանգությունը

Ամենաարժեքավոր ժառանգությունը

ԻՐ ԿՅԱՆՔԻ մայրամուտին տարիքն առած Հովհաննես առաքյալը գրեց. «Սորանից աւելի մեծ ուրախութիւն չ’ունիմ, որ լսում եմ թէ իմ որդիները ճշմարտութեան մէջ են գնում» (Գ Յովհաննէս 4

Հավատարիմ առաքյալը այստեղ նկատի ուներ իր հոգևոր որդիներին։ Շատ ծնողներ թերևս միանան առաքյալի այս խոսքերին։ Նրանք շատ ջանքեր են գործադրել, որպեսզի դաստիարակեն իրենց երեխաներին «խրատով եւ Տիրոջ ուսմունքովը», և այժմ ուրախանում են՝ տեսնելով, որ իրենց երեխաները մեծացել են ու «ճշմարտութեան մէջ են գնում» (Եփեսացիս 6։4)։ Իրականում սովորեցնել երեխաներին հավիտենական կյանքի ճանապարհը նշանակում է նրանց տալ ամենաարժեքավոր ժառանգությունը։ Սա ճշմարիտ է, քանի որ աստվածապաշտությունը, որը նաև նշանակում է ապրել այնպես, ինչպես Եհովան է ցանկանում, որ քրիստոնյաներն ապրեն, «ուն[ի] այժմեան եւ գալու կենաց խոստմունքը» (Ա Տիմոթէոս 4։8

Եհովան՝ կատարյալ Հայրը, բարձր է գնահատում աստվածավախ ծնողներին, որոնք ջանք են թափում հոգևորապես կրթելու իրենց երեխաներին։ Երբ երեխաները արձագանքում են այդ կրթությանը, նրանք մեծ ուրախություն են ստանում՝ իրենց ծնողների հետ միասին մասնակցելով ճշմարիտ երկրպագությանը։ Մինչ այսպիսի երեխաները մեծանում են, նրանց մտքում բազմաթիվ հաճելի հիշողություններ են մնում։ Ոմանք ուրախությամբ են հիշում այն, թե ինչպես են առաջին անգամ մասնակցել Աստվածապետական ծառայության դպրոցին։ * Կամ գուցե հիշում են այն պահը, երբ ծնողներից մեկի հետ տնետուն ծառայելիս առաջին անգամ աստվածաշնչյան համար են կարդացել։ Մի՞թե նրանք կմոռանան այն, թե ինչպես էին ծնողները նրանց համար կարդում «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» կամ «Լսեցեք Մեծ Ուսուցչին» * գիրքը։ Գաբրիելը հիշում է, թե ինչն էր իրեն դուր գալիս. «Երբ չորս տարեկան էի, մայրս կերակուր պատրաստելիս ամեն օր ինձ համար երգում էր։ Ես մինչև այժմ հուզմունքով եմ հիշում Թագավորության երգերից մեկը։ Հետագայում այդ երգն ինձ օգնեց տեսնել Եհովային ծառայելու կարևորությունը»։ Գուցե դու էլ ես հիշում այն գեղեցիկ երգը, որի մասին հիշատակում է Գաբրիելը։ Դա «Երգով փառաբանենք Եհովային» երգարանի 157–րդ երգն է, որի վերնագիրն է՝ «Երկրպագիր Եհովային երիտասարդության օրերում»։

Երգը սկսվում է այսպես. «Եհովային մանուկներն օրհնեցին, Տեր Հիսուսին շուրթերով գովեցին»։ Իսկապես, եղել են երեխաներ, որ առանձնաշնորհում են ունեցել շփվելու Հիսուսի հետ և հավանաբար ուրախություն են պատճառել նրան իրենց անմիջականությամբ ու անկեղծությամբ։ Հիսուսը սովորելու հարցում երեխաների դրսևորած պատրաստակամությունը նույնիսկ օրինակ բերեց իր հետևորդներին (Մատթէոս 18։3, 4)։ Երեխաները իրենց տեղն ունեն Եհովայի երկրպագության մեջ։ Երգի շարունակության մեջ ասվում է. «Երեխաներն էլ կարող են պաշտել Եհովային»։

Ե՛վ տանը, և՛ դպրոցում, և՛ այլուր իրենց դրսևորած օրինակելի վարքով բազմաթիվ երեխաներ պատիվ են բերում Աստծուն և իրենց ընտանիքներին։ Երեխաների համար մեծ օրհնություն է, «երբ ծնողներն են Սուրբ Խոսքը սիրում» (Բ Օրինաց 6։7)։ Աստվածավախ ծնողները կատարում են այն ամենը, ինչ ասում է Աստված, որը, ինչպես սիրող Հայր, սովորեցնում է իր ստեղծած էակներին քայլել այն ճանապարհով, որով անհրաժեշտ է գնալ։ Եվ ինչպիսի՜ օրհնություն են ծնողները ստանում։ Երգի շարունակության մեջ ասվում է. «Ծնողներին, մանուկնե՛ր, լսեցե՛ք»։ Երբ երեխաները արձագանքում են ծնողների տված դաստիարակությանը, դա մեծ ուրախություն է պատճառում ծնողներին (Եսայիա 48։17, 18)։ Անժելիկան, որը ներկայումս ծառայում է Եհովայի վկաների Մեքսիկայի մասնաճյուղում, պատմում է. «Ծնողներս միշտ ձգտել են կիրառել աստվածաշնչյան սկզբունքները, որի շնորհիվ ես շատ հաճելի մանկություն եմ ունեցել։ Ես երջանիկ եմ եղել»։

Այսպիսի քրիստոնյաները համամիտ են, որ արժե հոգ տանել ծնողների կողմից տրված հոգևոր ժառանգությանը։ Դու երիտասա՞րդ ես և դաստիարակվել ես ճշմարիտ քրիստոնեական արժեքներ ունեցող ընտանիքո՞ւմ։ Եթե այդպես է, նույն երգում քեզ հորդոր է տրվում. «Երիտասարդ քրիստոնյա, դու ջանա, որ ճանապարհդ մաքուր միշտ մնա»։ Ժամանակ կգա, երբ դու ինքդ կկայացնես քո որոշումները, ուստի այժմ սովորիր ապավինել Եհովային, բայց «մի՛ ձգտիր համբավի, ճանաչման»։

Սխալված կլինես, եթե կյանքում ձգտես ճանաչում գտնել։ Այդ դեպքում քո ստացած ամբողջ դաստիարակությունը կարող է զուր լինել, և դու գուցե խորտակես ապագայի քո հեռանկարները։ Ճանաչված լինելու ցանկությունը կարող է հասցնել այն բանին, որ զգոնությունդ կորցնես։ Ոմանք ընկերակցել են նրանց հետ, ովքեր անվնաս, նույնիսկ գրավիչ մարդու տպավորություն են թողել, բայց ընդհանրապես հետաքրքրված չեն եղել քրիստոնեական չափանիշներով։ Սա լավ երևում է «Երիտասարդների հարցերը. ինչպե՞ս իսկական ընկերներ գտնեմ» (ռուս.) տեսաֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Թարայի օրինակից։ Ինչպես Թարան, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյա, որ ընկերակցում է այն անհատների հետ, ովքեր չեն գնահատում ճշմարիտ երկրպագությունը, կհամոզվի, որ վաղ թե ուշ, ինչպես երգն է ասում, «վարքդ բարի կպղծվի անպայման»։ Լավ սովորություններ մշակելու համար տարիներ շարունակ պետք է ջանքեր գործադրել, սակայն այդ սովորությունները արագորեն կարող են անհետանալ։

Իհարկե, աստվածավախ կյանքով ապրելը հեշտ չէ։ Բայց երգի շարունակության մեջ ասվում է. «Վաղ հասակից դու Աստծուն միշտ հիշի՛ր, ճշմարտությամբ ու ոգով ծառայիր»։ Այդպես վարվելով՝ դու ամուր հիմք կդնես իսկական հաջողության հասնելու համար։ Եվ «երբ մեծանաս, դու շատ կուրախանաս»։ Գտնվելով Եհովայի սիրող հոգածության ներքո՝ դու ավելի լավ կհասկանաս, որ ոչինչ չի կարող քեզ ետ պահել նրա աչքում ճիշտ եղածը կատարելուց։ Ահա թե ինչպես կարելի է դառնալ հասուն, աստվածավախ անձնավորություն։ Ավելին, եթե իմաստնորեն օգտվես քրիստոնեական դաստիարակությունից, «Եհովային հրճվելու հիմք կտաս»։ Սրանից ավելի մեծ առանձնաշնորհում կա՞ մարդու համար (Առակաց 27։11

Ուստի, երիտասարդնե՛ր, միշտ հիշեք, թե որքան արժեքավոր է Եհովայի և ձեր քրիստոնյա ծնողների տված դաստիարակությունը։ Թող որ նրանց մեծ սերը ձեզ մղի անելու այն, ինչ որ հաճելի է Եհովայի աչքում։ Հիսուս Քրիստոսի և երիտասարդ Տիմոթեոսի նման՝ դուք կուրախացնեք ձեր երկնային Հոր և երկրային ծնողների սիրտը։ Եվ եթե երբևիցե դուք ծնող դառնաք, հավանաբար կհամաձայնվեք Անժելիկայի հետ, որն ասում է. «Եթե երբևիցե երեխա ունենամ, ես կջանամ, որ մանկուց նրա մեջ արմատավորեմ սեր Եհովայի հանդեպ, որպեսզի կյանքում նա այդ սիրով առաջնորդվի»։ Անշուշտ, հավիտենական կյանքի տանող ճանապարհը ամենաարժեքավոր ժառանգությունն է, որ կարելի է տալ երեխաներին։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 4 Եհովայի վկաների ժողովներում անցկացվող աստվածաշնչյան կրթական ծրագրի այս բաժնում կարող են իրենց մասնակցությունը բերել և երիտասարդները, և տարեցները։

^ պարբ. 4 Նշված հրատարակությունները տպագրվել են Եհովայի վկաների կողմից։