Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նամակ Նոյին

Նամակ Նոյին

Նամակ Նոյին

«ՍԻՐԵԼԻ՛ Նոյ, Աստվածաշնչում ես մի քանի անգամ կարդացել եմ քո մասին և այն մասին, թե ինչպես ես տապան կառուցել, որի օգնությամբ դու և ընտանիքդ Ջրհեղեղից փրկվել եք»։

Այսպես է սկսվում մի նամակ, որը գրել է Մինամարիա անունով 15–ամյա մի աղջիկ։ Նամակն ուղարկվել էր 14–21 տարեկան ուսանողների մասնակցությամբ անցկացված լեզվի մրցույթին, որը կազմակերպվել էր Ֆինլանդիայի փոստային ծառայությունների, ֆիններեն լեզվի ուսուցիչների ֆեդերացիայի և ֆիններեն լեզվով գրականության ընկերության կողմից։ Մրցույթի մասնակիցները պետք է նամակ գրեին որևէ գրքի հետ կապված։ Այն կարելի էր հասցեագրել գրքի հեղինակին կամ գրքի հերոսներից որևէ մեկին։ Ուսանողների գրած նամակներից ուսուցիչները ընտրեցին ավելի քան 1 400–ը և ուղարկեցին մրցույթի ժյուրիին։ Այնուհետև ժյուրին ընտրեց ամենալավ շարադրությունը, որն արժանացավ առաջին կարգի մրցանակի, տասը շարադրություն շահեցին երկրորդ կարգի մրցանակ, մեկ ուրիշ տասնյակ էլ՝ երրորդ կարգի։ Մինամարիան ուրախացավ, երբ իր շարադրությունը արժանացավ երրորդ կարգի մրցանակի։

Ինչո՞ւ էր Մինամարիան՝ դեռահաս այդ ուսանողուհին, նամակ գրել Նոյին. մի մարդու, որն ապրել է մոտ 5 000 տարի առաջ։ Նա ասում է. «Առաջին հերթին ես մտածեցի Աստվածաշնչի մասին։ Աստվածաշնչում նկարագրված մարդիկ շատ հարազատ են դարձել ինձ։ Ես այնքան շատ եմ կարդացել նրանց մասին, որ ինձ համար նրանք ասես կենդանի լինեն։ Ես ցանկացա գրել Նոյին, որովհետև նրա կյանքը եղել է շատ հետաքրքիր ու տարբերվել է իմ կյանքից»։

Նոյին ուղղված Մինամարիայի նամակն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Դու մինչև այժմ էլ հավատի ու հնազանդության օրինակ ես։ Քո կյանքի ընթացքը քաջալերում է Աստվածաշունչ կարդացողներին գործել իրենց հավատի համաձայն»։

Սուրբ Գրություններն ընթերցող այս դեռահաս աղջկա նամակը պարզ ցույց է տալիս, որ Աստվածաշունչն իսկապես «կենդանի է» և ազդեցություն է թողնում թե՛ երիտասարդների և թե՛ տարեցների վրա (Եբրայեցիս 4։12