Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Եհովայի անունը ճանաչեցնելու համար»

«Եհովայի անունը ճանաչեցնելու համար»

«Եհովայի անունը ճանաչեցնելու համար»

ԱՄԲՈՂՋ աշխարհում մարդիկ բարձր են գնահատում «Դիտարան» պարբերագիրը և դրան զուգահեռ լույս տեսնող «Արթնացե՛ք»–ը իրենց հոգևոր թեմաների և ուսուցողական արժեքի համար։ Ֆրանսիայում մի ընթերցող վերջերս նամակ էր գրել, որում նման վերաբերմունք է արտահայտված.

«Ես երիտասարդ կին եմ, ծննդով Աֆրիկայից և սահմանափակ կրթություն ունեմ։ Վերջերս սկսել եմ կարդալ ձեր պարբերագրերը։ Նրանցում եղած թեմաներն ինձ շատ են գրավում, և ես զգում եմ, թե որքան մեծ արժեք ունի ընթերցանությունը։ Ձեր շնորհիվ ես հարստացրել եմ իմ բառապաշարը և կարող եմ նամակներ գրել ընդամենը մի քանի սխալներով։

Ինձ հիացնում է այն, որ դուք զանազան թեմաներ եք գրում մարդկանց, երկրագնդի և մեր Արարչի մասին։ Հոդվածներն այնքան պարզ են գրված, որ մղում են ընթերցողին անհագորեն կարդալ դրանք։ Ձեզանից բացի, ոչ ոք ի վիճակի չէ միաժամանակ ուսուցանել այդքան տարբեր մարդկանց։

Նաև զարմանում եմ՝ տեսնելով, որ այս ամենը ոչ թե արվում է կոմերցիոն նպատակներով, այլ Եհովայի անունը ճանաչեցնելու համար։ Ես գիտեմ, որ դուք ունեք նրա հավանությունը։ Շնորհակալություն ձեզ։ Շարունակեք զորանալ Արարչով և ուսուցանել մարդկանց»։

Այժմ Եհովայի վկաները կատարում են Աստվածաշնչի կրթական գործը 235 երկրներում։ «Դիտարանը» տպագրվում է 148 լեզուներով, իսկ «Արթնացե՛ք»–ը՝ 87։ Այս պարբերագրերը չեն տպագրվում որևէ մարդու փառք բերելու համար։ Նրանցում պարունակված՝ Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդների և թարմ ինֆորմացիայի նպատակն է պատվել Արարչին, որն ասում է. «Ես եմ.... որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը» (Եսայիա 48։17)։ Թող որ օգուտներ քաղեք՝ վերոնշյալ հրատարակությունների հետ միասին կանոնավորաբար ընթերցելով Սուրբ Գրությունները։