Կանա՛յք, խորապես հարգե՛ք ձեր ամուսիններին
Կանա՛յք, խորապես հարգե՛ք ձեր ամուսիններին
«Կանայք, հնազանդեցէք ձեր մարդկանցը» (ԵՓԵՍԱՑԻՍ 5:22)։
1. Ինչո՞ւ է կինը հաճախ դժվարանում հարգել ամուսնուն։
ՇԱՏ երկրներում, երբ մարդիկ ամուսնանում են, հարսնացուն երդումով խոստանում է, որ խորապես կհարգի իր ամուսնուն։ Բայց թե որքանով կինը հավատարիմ կմնա իր խոստմանը, հաճախ կախված է ամուսնու վերաբերմունքից։ Ինչևէ, ամուսնական կառույցը սքանչելի սկիզբ է ունեցել։ Աստված վերցրեց Ադամի՝ առաջին մարդու կողոսկրը և արարեց կնոջը։ Ադամը բացականչեց. «Սա հիմա ոսկր է իմ ոսկրիցը եւ մարմին է իմ մարմնիցը» (Ծննդոց 2:19–23)։
2. Վերջին ժամանակներում ինչպե՞ս է փոխվել կանանց վերաբերմունքը ամուսնության նկատմամբ։
2 1960–ականների սկզբին ԱՄՆ–ում ծագեց կանանց ազատագրման շարժումը. կանայք փորձում էին ազատվել տղամարդու գերիշխանությունից։ Այդ ժամանակ եթե ընտանիքը լքող տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը հավասար էր մոտ 300–ը 1–ի, ապա 1960 թ. վերջում այն կազմում էր արդեն 100–ը 1–ի։ Այսօր կանայք, ինչպես երևում է, տղամարդկանց հավասար հայհոյում են, խմում, ծխում և անբարո կյանք վարում։ Եվ ի՞նչ. կանայք ավելի՞ երջանիկ են դարձել։ Ո՛չ։ Որոշ երկրներում ամուսնությունների գրեթե կեսը ավարտվում է ամուսնալուծությամբ։ Դրակա՞ն, թե՞ բացասական արդյունքներ են բերել այն ջանքերը, որ կանանցից ոմանք գործադրել են իրենց ամուսնական վիճակը բարելավելու ուղղությամբ (Բ Տիմոթէոս 3:1–5)։
3. Ինչո՞ւ է այսօր ամուսնական կառույցը խնդիրների բախվում։
3 Ինչո՞ւ, ուրեմն, գոյություն ունի այսպիսի խնդիր։ Որոշ չափով պատճառն այն է, որ Եվան խաբվեց ապստամբ հրեշտակի կողմից՝ «այն առաջի օձ[ից], որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում» (Յայտնութիւն 12:9; Ա Տիմոթէոս 2:13, 14)։ Սատանան փորձում է արժեքազրկել բոլոր այն լավ բաները, որ սովորեցնում է Աստված։ Օրինակ՝ Բանսարկուն ամուսնությունը ներկայացնում է այնպես, կարծես թե այն սահմանափակում է մարդու ազատությունը և նրան զրկում ուրախությունից։ Իր իշխանության տակ գտնվող աշխարհի լրատվական միջոցներով նա այնպիսի տեսակետ է տարածում, իբրև թե այն, ինչ սովորեցնում է Աստված, անարդար է և հնաոճ (Բ Կորնթացիս 4:3, 4)։ Սակայն եթե օբյեկտիվորեն քննենք, թե ինչ է Աստված ասում ամուսնության մեջ կնոջ ունեցած դերի մասին, ապա կտեսնենք, որ նրա սովորեցրած բաները իմաստուն են և գործնական։
Խորհուրդ՝ ամուսնացողներին
4, 5. ա) Ամուսնանալ ցանկացող կինն ինչո՞ւ պետք է զգուշություն հանդես բերի։ բ) Ի՞նչ պետք է անի կինը նախքան ամուսնանալու համաձայնություն տալը։
4 Աստվածաշունչը մեզ ասում է, որ Սատանայի իշխանության տակ գտնվող այս աշխարհում նույնիսկ երջանիկ ամուսինները ‘նեղություններ’ կունենան։ Ուստի, թեև ամուսնությունն Աստծու կառույցն է, նրա Խոսքը որոշ նախազգուշացումներ է տալիս ամուսնանալ ցանկացողներին։ Աստվածաշնչի գրողներից մեկը մի կնոջ մասին, որի ամուսինը մահացել էր, և որը, հետևաբար, ազատ էր դարձյալ ամուսնանալու, Աստծու ներշնչանքով գրեց. «[Նա] աւելի երանելի է թէ որ այնպէս կենայ»։ Նմանապես՝ Հիսուսն ասաց, որ ովքեր կարող են, թող ամուրի մնան։ Իսկ եթե քրիստոնյան ցանկանում է ամուսնանալ, ապա այդ ամուսնությունը պետք է «Տէրով» լինի, այսինքն՝ նա պետք է ամուսնանա Աստծու երկրպագուի հետ, որը նվիրված և մկրտված անձնավորություն է (Ա Կորնթացիս 7:28, 36–40; Մատթէոս 19:10–12)։
5 Կինը հատկապես պետք է ուշադրություն դարձնի այն բանին, թե ում հետ է ցանկանում ամուսնանալ։ Ինչո՞ւ։ Աստվածաշունչն ասում է. «Մարդ ունեցող կնիկը՝ իր կենդանի մարդի Հռովմայեցիս 7:2, 3)։ Միմյանց սիրահարված լինելը գուցեև բավական է միասին հաճելի ժամանակ անցկացնելու համար, բայց այդպիսի սերը չի կարող ամուր հիմք լինել երջանիկ ամուսնության համար։ Ուստի չամուսնացած կինը պետք է ինքն իրեն հարց տա. «Պատրա՞ստ եմ մտնել այս մարդու օրենքի տակ»։ Այս հարցը պետք է տալ ամուսնանալուց առաջ և ոչ թե հետո։
հետ կապուած է օրէնքով»։ Նա իր ամուսնու «օրէնքիցն ազատ» է միայն այն դեպքում, եթե վերջինս մահանում է կամ անբարոյություն է գործում, և նրանք ամուսնալուծվում են (6. Այսօր կանանց մեծամասնությունը ի՞նչ որոշում կարող է ինքնուրույն կայացնել, և ինչո՞ւ է կարևոր ճիշտ կողմնորոշվել։
6 Այսօր շատ երկրներում կինը կարող է ինքնուրույն որոշել՝ ընդունե՞լ ամուսնության առաջարկը, թե՞ ոչ։ Այս հարցում իմաստուն որոշում կայացնելը կնոջ համար գուցե ամենադժվար բանը լինի կյանքում, քանի որ մտերմություն և սեր զգալու ցանկությունը շատ ուժգին կարող է լինել։ Մի գրող նկատել է. «Որքան շատ ենք ուզում որևէ բան՝ լինի դա ամուսնանալ, թե լեռ բարձրանալ, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք ոչ հիմնավոր որոշումներ կկայացնենք և ուշադրություն կդարձնենք միայն այն տեղեկություններին, որոնք ցանկանում ենք իմանալ»։ Ալպինիստն իր անխոհեմ որոշման համար կարող է հատուցել կյանքով։ Նմանապես՝ ամուսնական կողակցի անխոհեմ ընտրությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։
7. Ի՞նչ իմաստուն խորհուրդ է տրվում կողակից ընտրելու վերաբերյալ։
7 Կինը պետք է լրջորեն մտածի, թե ինչ կարող է իր համար նշանակել այն, որ ամուսնանալու դեպքում ինքը գտնվելու է իրեն առաջարկություն անող անձնավորության օրենքի տակ։ Տարիներ առաջ մի երիտասարդ հնդկուհի համեստորեն խոստովանեց. «Մեր ծնողները մեզանից ավելի մեծ են և իմաստուն։ Նրանք հեշտությամբ չեն խաբվում, ինչպես մենք.... Առանց նրանց օգնության՝ ես կարող էի հեշտությամբ սխալվել»։ Ծնողների և մյուսների օգնությունը կարևոր է։ Մի իմաստուն խորհրդատու տարիներ ի վեր քաջալերել է երիտասարդներին ճանաչել իրենց ապագա կողակիցների ծնողներին, նաև ուշադիր հետևել, թե ինչպես են նրանք վերաբերվում ծնողներին և ընտանիքի մյուս անդամներին։
Ինչպե՞ս էր Հիսուսը հնազանդություն ցուցաբերում
8, 9. ա) Աստծու հանդեպ հնազանդություն ցուցաբերելուն ինչպե՞ս էր վերաբերվում Հիսուսը։ բ) Ի՞նչ օգուտներ է բերում հնազանդությունը։
8 Թեև հնազանդություն ցուցաբերելը կարող է դժվար լինել, սակայն կանայք, ընդօրինակելով Հիսուսին, կարող են դա համարել պատվաբեր բան։ Չնայած Հիսուսի համար Աստծուն հնազանդվել նշանակում էր տառապել ու մահանալ տանջանքի ցցի վրա, այնուամենայնիվ նա ուրախություն էր գտնում հնազանդվելու մեջ (Ղուկաս 22:41–44; Եբրայեցիս 5:7, 8; 12:3)։ Կանայք կարող են Հիսուսին նայել որպես օրինակի, քանի որ Աստվածաշունչն ասում է. «Կնկայ գլուխը՝ մարդ[ն է], եւ Քրիստոսի գլուխն՝ Աստուած» (Ա Կորնթացիս 11:3)։ Սակայն հետաքրքիր է, որ գլխավորության սկզբունքը կանանց համար գործում է ոչ միայն այն ժամանակ, երբ նրանք ամուսնացած են, այլև երբ ամուսնացած չեն։
Ա Տիմոթէոս 2:12, 13; Եբրայեցիս 13:17)։ Երբ կանայք հետևում են Աստծու այս առաջնորդությանը, նրանք օրինակ են թողնում հրեշտակներին, թե ինչպես է հարկավոր վարվել Աստծու կազմակերպչական կառույցում (Ա Կորնթացիս 11:8–10)։ Ի լրումն սրա՝ տարիքով ավելի մեծ կանայք իրենց լավ օրինակով և օգտակար խորհուրդներով երիտասարդ կանանց սովորեցնում են ‘հնազանդ լինել ամուսիններին’ (Տիտոս 2:3–5)։
9 Աստվածաշունչը բացատրում է, որ կանայք, անկախ այն բանից՝ ամուսնացած են, թե՝ ոչ, պետք է հնազանդվեն հոգևոր որակներ ունեցող տղամարդկանց, որոնք քրիստոնեական ժողովի վերակացուներ են (10. Ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը հնազանդություն ցուցաբերելու մեջ։
10 Հիսուսը գիտակցում էր հնազանդության կարևորությունը։ Մի անգամ նա Պետրոս առաքյալին ասաց, որ իրենց երկուսի համար վճարի նշանակված հարկերը, և հոգ տարավ, որ Պետրոսը համապատասխան գումար ունենա դրա համար։ Հետագայում առաքյալը գրեց. «Հնազանդեցէք ամեն մարդկային կարգի՝ Տիրոջ համար» (Ա Պետրոս 2:13; Մատթէոս 17:24–27)։ Հիսուսի՝ հնազանդություն ցուցաբերելու ամենից ուշագրավ օրինակի մասին գրված է Փիլիպպեցիս 2:5–8-ում, որտեղ կարդում ենք. «Իր անձն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով. իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ»։
11. Ինչո՞ւ Պետրոսը կանանց կոչ արեց հնազանդվել ամուսիններին, անգամ եթե նրանք իրենց հավատակիցները չեն։
11 Պետրոս առաքյալը քրիստոնյաներին հորդորեց հնազանդվել նույնիսկ կոպիտ ու անարդար իշխանություններին, իսկ այնուհետև ասաց. «Որովհետեւ դուք հէնց այդ բանի մէջ կանչուեցաք որ Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք» (Ա Պետրոս 2:21)։ Նկարագրելով, թե որքան շատ է Հիսուսը տառապել, բայցև հնազանդ մնացել Աստծուն՝ Պետրոսը անհավատ կողակից ունեցող կանանց կոչ արեց. «Նոյնպէս էլ, կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, որ եթէ նորանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խօսքին, կանանց վարքովը առանց խօսքի շահուին, տեսնելով ձեր երկիւղածութեամբ պարկեշտ վարքը [«ձեր մաքուր վարքն ու խորը հարգանքը», ՆԱ]» (Ա Պետրոս 3:1, 2)։
12. Հիսուսի հնազանդությունն ի՞նչ օգուտներ բերեց։
12 Եթե ինչ–որ մեկը հնազանդվում է, չնայած որ իրեն ծաղրում են կամ վատ խոսքեր են ասում, ապա դա կարող է դիտվել որպես թուլություն։ Բայց Հիսուսն այդպես չէր մտածում։ Պետրոսը նրա մասին գրեց. «Նախատուելիս՝ փոխարէնը չէր նախատում. չարչարուելիս՝ չէր սպառնում» (Ա Պետրոս 2:23)։ Հիսուսի տառապանքներին ականատես եղողներից ոմանք, թեկուզև որոշ չափով, դարձան հավատացյալներ. նրանց թվում էր այն հանցագործը, որին նույնպես գամել էին ցցին, ինչպես նաև հարյուրապետը, որը դիտում էր մահապատիժը (Մատթէոս 27:38–44, 54; Մարկոս 15:39; Ղուկաս 23:39–43)։ Պետրոսը ցույց տվեց, որ որոշ անհավատ ամուսիններ, նույնիսկ այնպիսիները, ովքեր հայհոյախոս են, կդառնան քրիստոնյաներ՝ տեսնելով իրենց կանանց հնազանդ վարքը։ Մենք այսօր համոզվում ենք առաքյալի խոսքերի ճշմարտացիության մեջ։
Ինչպես կարող են կանայք ‘շահել’ իրենց ամուսիններին
13, 14. Ի՞նչ օգուտներ կարող են լինել, եթե քրիստոնյա կինը հնազանդվում է իր հավատը չընդունող ամուսնուն։
13 Վարքով ընդօրինակելով Քրիստոսին՝ կանայք կարող են ‘շահել’ իրենց ամուսիններին։ Եհովայի վկաների վերջերս տեղի ունեցած մարզային համաժողովներից մեկում մի ամուսին իր քրիստոնյա կնոջ մասին ասաց. «Կարծում եմ, ես հիմարություն էի անում՝ վատ վերաբերվելով նրան։ Բայց նա խոր հարգանք էր դրսևորում իմ հանդեպ։ Երբեք ինձ չի վիրավորել։ Չի փորձել իմ վզին փաթաթել իր համոզմունքները։ Նա սիրով ինձ հոգ էր տանում։ Երբ պետք է գնար համաժողովի, բավականաչափ վաղօրոք պատրաստում էր ճաշերը, ինչպես նաև կատարում էր բոլոր տնային գործերը։ Իմ հետաքրքրությունը Աստվածաշնչի հանդեպ սկսեց շարժվել։ Եվ ահա, ինչպես տեսնում եք, ես այստեղ եմ»։ Այո՛, նա ‘շահվել էր առանց խոսքի’՝ իր կնոջ վարքով։
14 Պետրոսը շեշտեց, որ դրական արդյունքներ են բերում կնոջ ոչ այնքան խոսքերը, որքան գործերը։ Ահա մի կնոջ օրինակ, որը, ուսումնասիրելով Աստվածաշնչի ճշմարտությունները, որոշեց
հաճախել քրիստոնեական հանդիպումների։ «Ագնե՛ս, եթե ոտքդ այս դռնից դուրս գա, այլևս չվերադառնաս»,— բղավեց նրա ամուսինը։ Ագնեսը դուրս գնաց, բայց ոչ թե «այդ դռնով», այլ ուրիշ։ Հաջորդ անգամ, երբ նա պետք է գնար ժողովի հանդիպման, ամուսինը սպառնաց. «Երբ վերադառնաս, ես այստեղ չեմ լինի»։ Նրա ամուսինը երեք օր չերևաց տանը։ Սակայն երբ վերադարձավ, Ագնեսը բարեսրտորեն հարցրեց. «Կուզեի՞ր ինչ–որ բան ուտել»։ Ագնեսը մի պահ անգամ չտատանվեց Եհովայի հանդեպ հավատարմություն պահելու մեջ։ Վերջիվերջո, Ագնեսի ամուսինը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, իր կյանքը նվիրեց Աստծուն, իսկ ավելի ուշ նշանակվեց որպես երեց և հանձն առավ բազմաթիվ պատասխանատվություններ։15. Ի՞նչ ‘զարդարանք’ պիտի կրեն քրիստոնյա կանայք։
15 Պետրոս առաքյալը նշեց կանանց ‘զարդարանքի’ մասին, բայց ոչ այն զարդարանքի, որը դրսևորվում է նրանով, որ կանայք չափազանց ուշադրություն են դարձնում «դրսեւանց մազերի հիւսել[ուն]» կամ «շքեղ հանդերձներ հագնել[ուն]». վերոհիշյալ օրինակների կանայք վարվում էին հենց նրա ասած ձևով։ Հետո առաքյալն ասաց. «Այլ [ձեր զարդարանքը լինի] սրտի ծածուկ մարդը հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբը. որ դա Աստուծոյ առաջին շատ թանգագին է»։ Այդպիսի ‘հոգին’, կամ՝ ոգին, դրսևորվում է կնոջ ձայնի տոնի ու շարժուձևերի մեջ, որոնք պետք է լինեն հաճելի ու գրավիչ և ոչ թե արտահայտեն դժգոհություն և պահանջկոտություն։ Այսպես է, որ քրիստոնյա կինը խոր հարգանք է ցուցաբերում իր ամուսնու հանդեպ (Ա Պետրոս 3:3, 4)։
Ուսանելի օրինակներ
16. Ինչո՞վ է Սառան լավ օրինակ քրիստոնյա կանանց համար։
16 Պետրոսը գրեց. «Մի ժամանակով այն սուրբ կանայքը, որ իրանց յոյսն Աստուծոյ վերայ էին դրել, զարդարում էին իրանց անձերն իրանց մարդկանցը հնազանդելով» (Ա Պետրոս 3:5)։ Այդ կանայք գիտակցում էին, որ եթե լսեն Եհովայի խորհուրդը, ապա կհաճեցնեն նրան և ի վերջո ընտանեկան երջանկություն կգտնեն ու հավիտենական կյանք կստանան։ Հիշատակելով Սառային՝ Աբրահամի գեղեցիկ կնոջը՝ Պետրոսը նշեց, որ նա «հնազանդ էր Աբրահամին, նորան տէր կոչելով»։ Սառան աջակցում էր իր աստվածավախ ամուսնուն, որին Եհովան նշանակել էր ծառայելու հեռավոր երկրում։ Նա հրաժարվեց հարմարավետ ապրելակերպից և նույնիսկ վտանգի ենթարկեց իր կյանքը (Ծննդոց 12:1, 10–13)։ Պետրոսը գովեց Սառային նրա քաջության համար և ասաց. «Դուք՝ եթէ բարեգործ ըլլաք ու ոեւէ երկիւղ չունենաք՝ անոր զաւակները կ’ըլլաք» (ԱԱ) (Ա Պետրոս 3:6)։
17. Ինչո՞ւ է հնարավոր, որ Պետրոսը Աբիգեային ի մտի ունեցած լիներ որպես օրինակ քրիստոնյա կանանց համար։
17 Աբիգեան նույնպես քաջ կին էր, և նա իր հույսը Աստծու վրա էր դրել։ Հնարավոր է, Պետրոսը նրան նույնպես ի մտի ուներ, երբ խոսում էր ‘սուրբ կանանց’ մասին։ Աբիգեան «խոհեմամիտ» Ա Թագաւորաց 25:2–33)։
էր, այնինչ նրա ամուսինը՝ Նաբաղը, «խստաբարոյ [էր] եւ չարագործ»։ Երբ Նաբաղը հրաժարվեց օգնել Դավթին և նրա մարդկանց, վերջիններս մտադրվեցին վերացնել նրան ու նրա ողջ ընտանիքը։ Աբիգեան քայլեր ձեռնարկեց իր ընտանիքի անդամներին փրկելու համար։ Նա մթերք հավաքեց և էշերը բարձելով՝ գնաց Դավթին ընդառաջ։ Ճանապարհին հանդիպելով նրան և նրա մարդկանց՝ Աբիգեան իջավ ավանակից, ծնկի եկավ Դավթի առաջ և աղաչեց նրան չշտապել գործողությունների դիմել։ Դավիթը խորապես ազդված էր։ Նա ասաց. «Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը, որ այսօր քեզ ուղարկեց ինձ դիմաւորելու. եւ օրհնեալ է քո խոհեմութիւնը» (18. Ո՞ւմ օրինակը կարող է օգնել ամուսնացած կնոջը, եթե որևէ տղամարդ սիրային հետաքրքրություն է ցույց տալիս նրա նկատմամբ։
18 Կանանց համար լավ օրինակ է նաև սունամացի երիտասարդ կինը. նա հավատարիմ մնաց հասարակ հովվին, որին ամուսնանալու խոստում էր տվել։ Նա շարունակեց սիրել հովվին՝ չնայած իր հանդեպ հարուստ թագավորի ցուցաբերած սիրային հետաքրքրությանը։ Երիտասարդ հովվի նկատմամբ իր ունեցած զգացմունքները սունամացի կինն արտահայտեց այսպես. «Ինձ կնիքի պէս դիր սրտիդ վերայ, կնիքի պէս՝ քո բազուկի վերայ, որովհետեւ մահուան պէս զօրաւոր է սէրը.... Շատ ջուրերը չեն կարող հանգցնել սէրը, եւ գետերը նորան չեն ընկղմիլ» (Երգ Երգոց 8:6, 7)։ Թող որ բոլոր կանայք, ովքեր ընդունում են ամուսնական առաջարկը, վճռեն հավատարիմ մնալ իրենց ամուսիններին և խորապես հարգեն նրանց։
Եվս մեկ խորհուրդ Աստծուց
19, 20. ա) Ինչո՞ւ կանայք պետք է հնազանդվեն իրենց ամուսիններին։ բ) Ո՞ւմ օրինակը կարող է օգնել կանանց հնազանդվելու հարցում։
19 Վերջապես, քննենք մեր հոդվածի բնաբանի համատեքստը։ Բնաբանում գրված է. «Կանայք, հնազանդեցէք ձեր մարդկանցը» (Եփեսացիս 5:22)։ Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ կանայք հնազանդվեն իրենց ամուսիններին։ Որովհետև, ինչպես ասվում է հաջորդ համարում, «մարդը կնոջ գլուխն է՝ ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու [ժողովի] գլուխը»։ Ուստի կանանց հորդոր է տրվում. «Ինչպէս [ժողովը] հնազանդ է լինում Քրիստոսին, այնպէս էլ կանայք՝ իրանց մարդկանցն ամեն բանի մէջ» (Եփեսացիս 5:23, 24, 33)։
20 Այս պատվիրանին հնազանդվելու համար կանայք պետք է ուսումնասիրեն Քրիստոսի օծյալ հետևորդների ժողովի օրինակը և ընդօրինակեն նրան։ Կարդացեք Բ Կորնթացիս 11:23–28 համարները և կտեսնեք, թե ինչպես ժողովի անդամներից մեկը՝ Պողոս առաքյալը, չնայած ամենատարբեր դժվարություններին, կարողացավ հավատարիմ մնալ իր Գլխին՝ Հիսուս Քրիստոսին։ Ընդօրինակելով Պողոսին՝ կանայք, ինչպես նաև ժողովի մյուս անդամները, պետք է հավատարմորեն հնազանդվեն Հիսուսին։ Կանայք դա անում են՝ հնազանդվելով իրենց ամուսիններին։
21 Մեր օրերում հնազանդվելու միտքը շատ կանանց գուցե դուր չգա, սակայն իմաստուն կինը գիտի, որ հնազանդությունը օգուտներ է բերում։ Օրինակ՝ եթե կնոջ ամուսինը չի ընդունում նրա համոզմունքները, ապա կինը, հնազանդվելով նրա գլխավորությանը բոլոր այն հարցերում, որոնք չեն հակասում Աստծու օրենքներին և սկզբունքներին, ի վերջո կարող է հասնել նրան, որ ‘ապրեցնի’ իր ամուսնուն (Ա Կորնթացիս 7:13, 16)։ Բացի այդ, նրան ուրախություն կպատճառի այն միտքը, որ Եհովա Աստված հավանություն է տալիս իրեն և առատորեն կվարձատրի՝ իր սիրելի Որդուն ընդօրինակելու համար։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ կնոջ համար գուցե դժվար լինի հարգել իր ամուսնուն։
• Ինչո՞ւ է հարկավոր լրջորեն մոտենալ ամուսնական առաջարկն ընդունելու հարցին։
• Հիսուսն ինչպե՞ս է օրինակ ծառայում կանանց համար, և ի՞նչ օգուտներ կարող են նրանք ստանալ նրա օրինակին հետևելուց։
[Հարցեր ուսումնասիրության համար]
21. Ի՞նչը կարող է մղել կանանց հնազանդվելու իրենց ամուսիններին։
[նկար 19–րդ էջի վրա]
Ինչո՞ւ է շատ կարևոր լրջորեն խորհել՝ ընդունե՞լ ամուսնական առաջարկը, թե՞ ոչ
[նկար 21–րդ էջի վրա]
Ի՞նչ կարող են կանայք սովորել Աբիգեայից