Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Վայելենք կյանքը մեր չքնաղ մոլորակի վրա

Վայելենք կյանքը մեր չքնաղ մոլորակի վրա

Վայելենք կյանքը մեր չքնաղ մոլորակի վրա

ԱՍՏՂԱԳԵՏՆԵՐՆ ասում են, որ մարդկանց տունը՝ Երկիր մոլորակը, անծայրածիր տիեզերքում ընդամենը փոշու հատիկ է։ Այս մոլորակից բացի, տիեզերքում ուրիշ ոչ մի տեղ կյանք չի հայտնաբերվել։ Միայն Երկրի վրա կան կյանքի համար անհրաժեշտ պայմաններ։

Բայց ուշագրավ է նաև այն, որ մենք կարող ենք վայելե՛լ կյանքը մեր հրաշալի մոլորակի վրա։ Որքա՜ն հաճելի է, երբ ցուրտ օրը զգում ենք արևի ջերմությունը։ Մեզանից ո՞ւմ չի տպավորում հրաշագեղ արշալույսը կամ մայրամուտը։ Արեգակը, ինչ խոսք, ոչ միայն հաճելի զգացումներ է առաջացնում մեր մեջ, այլև մեր իսկ գոյությունն է պահպանում։

Արեգակի ձգողականության ուժի շնորհիվ Երկիրն ու մյուս մոլորակները անհամար տարիներ հաստատուն են մնացել իրենց ուղեծրերում։ Ինչպես դպրոցից գիտենք, ողջ Արեգակնային համակարգը իր ուղեծրով պտտվում է մեր Ծիր կաթին գալակտիկայի կենտրոնի շուրջ։ Սակայն մեր գալակտիկայում Արեգակը ընդամենը մեկն է ավելի քան 100 միլիարդ աստղերից, որոնք այդպիսի «ճանապարհորդություն» են կատարում։

Ծիր կաթին գալակտիկան գտնվում է 35 գալակտիկաներից բաղկացած կույտում։ Ավելի մեծ գալակտիկաների կույտերում հազարավոր գալակտիկաներ կան։ Ըստ ամենայնի, մեր Արեգակնային համակարգը այդքան հաստատուն չէր լինի, եթե գտնվեր գալակտիկաների ավելի մեծ ու խիտ կույտում։ Իրականում տիեզերքում շատ քիչ վայրեր կան, որտեղ «հնարավոր է այնպիսի բարդ կենդանի օրգանիզմների գոյությունը, ինչպիսիք որ կան մեր մոլորակի վրա», ասում են Գիլերմո Գոնսալեսը և Ջեյ Ռիչարդսը Երկիր մոլորակի վերաբերյալ իրենց գրքում («The Privileged Planet»)։

Արդյո՞ք կյանքը մեր հրաշալի Երկիր մոլորակի վրա կույր պատահականության կամ «մեծ պայթյունի» արդյունք է, թե՞ նրա առաջացումը պետք է վերագրել ավելի խելամիտ պատճառի։

Շատերը եկել են եզրակացության, որ Երկիր մոլորակը՝ մեր տունը, հատուկ ստեղծվել է այն նպատակով, որ նրա վրա կյանք լինի։ * Դարեր առաջ եբրայեցի մի պոետ ուշադրություն դարձրեց երկրին ու երկնքին։ Նա գրեց. «Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր, ինչ է մարդը» (Սաղմոս 8:3, 4)։ Այս պոետը հավատում էր, որ գոյություն ունի Արարիչ։ Խելամի՞տ է արդյոք գալ այդպիսի եզրակացության գիտության այս դարում։

[ծանոթագրություն]

^ պարբ. 7 Տե՛ս «Սաղմոսներ» գիրքը, մասնավորապես 8–րդ սաղմոսը։

[շրջանակ/նկար 3–րդ էջի վրա]

«Հեռվից՝ խավար տարածության մեջ, Երկիրն առկայծում է ինչպես մի կապույտ թանկարժեք քար»,— ասվում է մի հանրագիտարանում («The Illustrated Science Encyclopedia—Amazing Planet Earth»)։

[թույլտվությամբ]

Globe: U.S. Fish & Wildlife Service, Washington, D.C./NASA