Կարևոր դասեր երեխաների համար
Կարևոր դասեր երեխաների համար
ԳԼԵԴԻՍԸ աշխատում է Մենդոսա քաղաքի դպրոցներից մեկում (Արգենտինա)։ Մի օր, երբ նա անցնում էր դասասենյակներից մեկի կողքով, նկատեց, որ ուսուցչուհին չորրորդ դասարանի աշակերտների համար կարդում էր «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։ * Գլեդիսը այդ ուսուցչուհուն հայտնեց, որ ինքը Եհովայի վկա է, և ասաց, որ կցանկանար ցույց տալ, թե ինչպես կարելի է առավելագույն օգուտ ստանալ այդ հրատարակությունից։ Ուսուցչուհին, Գլեդիսի բացատրությունից տպավորված, ցանկություն հայտնեց այդ գիրքը ներառել ուսումնական ծրագրի մեջ։ Սակայն նա պետք է թույլտվություն ստանար դպրոցի տնօրինությունից։ Հուրախություն իրեն՝ նա համաձայնություն ստացավ։
Դրանից որոշ ժամանակ անց, երբ դպրոցում ընթերցանության օր էր, ուսուցչուհին աշակերտներին հանձնարարեց դպրոցականների առջև կարդալ այդ գրքից մի գլուխ։ Ընթերցանության այդ ծրագիրը դրական արձագանք ստացավ. ուսուցչուհուն հրավիրեցին մասնակցելու մի հեռուստատեսային հաղորդման։ Երբ խոսք եղավ աշակերտների վարքի մասին, հաղորդավարը ուսուցչուհուն հարցրեց. «Իսկ ինչպե՞ս է ձեզ հաջողվում այնպես անել, որ երեխաները լսեն ձեզ»։ Ուսուցչուհին բացատրեց, որ ինքը օգտագործում է «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։ Նա ասաց, որ թեև կրոնական բաներ չի սովորեցնում, բայց այդ գրքի միջոցով բարոյական արժեքներ է սերմանում երեխաների մեջ, օրինակ՝ հարգանք, հանդուրժողականություն, միասնություն, համագործակցություն, հնազանդություն և սեր։ Հաղորդման բոլոր մասնակիցներն էլ համաձայնվեցին, որ շատ կարևոր է երեխաներին նման բաներ սովորեցնել։
Կցանկանայի՞ք ձեր երեխաներին այդպիսի արժեքներ սովորեցնել։ Եթե այո, ապա կարող եք Եհովայի վկաներից խնդրել այս հրաշալի գիրքը՝ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն»։
[ծանոթագրություն]
^ պարբ. 2 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։