Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ
Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ
«ԵՐԱՆԻ՜ թե այլ որոշում կայացրած լինեի»։ Քանի՞ անգամ եք այդպիսի խոսքեր ասել ինքներդ ձեզ։ Բոլորս էլ ուզում ենք այնպիսի որոշումներ ընդունել, որոնց համար հետագայում չենք զղջա, հատկապես եթե դրանք կարող են անդրադառնալ մեր ապագայի վրա։ Ինչպե՞ս կարող ենք ճիշտ որոշումներ կայացնել, որոնք երջանկություն կբերեն մեզ։
Նախ հարկավոր է առաջնորդվել հուսալի չափանիշներով։ Իսկ կա՞ն այդպիսիները։ Շատերը կպատասխանեին՝ ո՛չ։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում անցկացված մի հարցման ժամանակ պարզվեց, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների 75%–ն այն կարծիքին է, թե ճիշտ և սխալ չափանիշներ չկան, և թե չարի ու բարու ընկալումը «կախված է մարդու արժեքներից և ազգային մտածողությունից»։
Տեղի՞ն է արդյոք մտածել, որ բարոյական չափանիշները հարաբերական են՝ կախված անհատական կամ տարածված կարծիքից։ Ամենևի՛ն։ Եթե մարդիկ ազատություն ունենային անելու ինչ որ կամենան, արդյունքում քաոս կտիրեր։ Ո՞վ կցանկանա ապրել մի վայրում, որտեղ չկան օրենքներ, դատարաններ և ոստիկաններ։ Ավելին, սեփական կարծիքը բոլոր դեպքերում չէ, որ կարող է հուսալի առաջնորդ լինել։ Հնարավոր է՝ որոշենք անել մի բան, որը մեր կարծիքով ճիշտ է, բայց հետագայում պարզվի, որ սխալվել ենք։ Մարդկության ամբողջ պատմությունն է փաստել հետևյալ աստվածաշնչյան համարի ճշմարտացիությունը. «Գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը [«քալուածքը», ԱԱ]» (Երեմիա 10։23)։ Այդ դեպքում որտե՞ղ կարող ենք առաջնորդություն գտնել, երբ լուրջ որոշումներ կայացնելու հարկ է առաջանում։
Նախորդ հոդվածում հիշատակված երիտասարդ իշխանը, իմաստություն դրսևորելով, առաջնորդություն ստանալու համար մոտեցավ Հովհաննես 7։16)։ Իսկապես, Աստծու Խոսքը առաջնորդության հուսալի աղբյուր է և կարող է օգնել մեզ ճիշտ որոշումներ կայացնել։ Քննարկենք մի քանի աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կիրառելու դեպքում երջանկության կհասնենք։
Հիսուսին։ Եվ ինչպես տեսանք, երիտասարդի հարցին պատասխանելիս Հիսուսը դիմեց Աստծու Խոսքին։ Նա գիտակցում էր, որ Եհովա Աստված է գիտության և իմաստության մեծագույն Աղբյուրը, ուստիև կարող է լավագույն առաջնորդությունը տալ իր ստեղծած էակներին։ Դա էր պատճառը, որ Հիսուսն ասաց. «Ինչ որ ես սովորեցնում եմ, իմը չէ, այլ նրանն է, ով ուղարկեց ինձ» (Ոսկե կանոնը
Իր հանրահայտ Լեռան քարոզում Հիսուսը մի կարևոր սկզբունք սովորեցրեց, որը կարող է օգնել մեզ ճիշտ վարվել ուրիշների հետ։ Նա ասաց. «Ամեն ինչում, ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դո՛ւք արեք նրանց» (Մատթեոս 7։12)։ Այս սկզբունքը կոչվում է «Ոսկե կանոն»։
Ոմանք այս կանոնը հաճախ արտահայտում են ժխտական երանգով՝ «Մի արա ուրիշներին այն, ինչ չես ուզի, որ քեզ անեն»։ Սակայն վերոհիշյալ խոսքերի և Ոսկե կանոնի միջև տարբերություն կա։ Որպեսզի կարողանանք այն տեսնել, քննարկենք բարի սամարացու առակը։ Մի հրեայի ծեծում են ու գցում ճանապարհի եզրին։ Որոշ ժամանակ հետո նրա մոտով անցնում են մի քահանա և ապա մի ղևտացի։ Բայց նրանք ոչ մի օգնություն ցույց չեն տալիս հրեային։ Ուստի կարելի է ասել, որ նրանք վարվում են Ոսկե կանոնի ժխտական տարբերակի համաձայն։ Ի տարբերություն նրանց՝ մի սամարացի օգնում է հրեային։ Նա կապում է տուժածի վերքերը և տանում իջևանատուն։ Սամարացին այդ մարդու համար անում է այն, ինչ կուզեր, որ իրեն անեին։ Նա կիրառում է Ոսկե կանոնը և, փաստորեն, ճիշտ է վարվում (Ղուկաս 10։30–37)։
Այս օգտակար սկզբունքը կիրառելու բազմաթիվ հնարավորություններ կան։ Օրինակ՝ եթե նոր հարևաններ ունեք, կարող եք ծանոթանալ նրանց հետ։ Գուցե օգնեք վերջիններիս կողմնորոշվել նոր թաղամասում, ինչպես նաև աջակցեք այլ հարցերում։ Այդպիսի հոգատարություն դրսևորելով՝ լավ հարաբերություններ կհաստատեք նոր հարևանների հետ։ Բացի այդ, ուրախություն կստանաք այն մտքից, որ Աստծուն հաճելի բաներ եք անում։ Որքա՜ն իմաստուն որոշում է՝ կիրառել ոսկե կանոնը։
Սեր մերձավորի հանդեպ
Ոսկե կանոնից բացի՝ Հիսուսը սովորեցրեց ուրիշ սկզբունքներ ևս, որոնք կարող են օգնել մեզ իմաստուն որոշումներ կայացնել։ Երբ մի առիթով նրան հարցրին, թե որն է Մովսիսական օրենքի մեծագույն պատվիրանը, Հիսուսը պատասխանեց. ««Սիրի՛ր քո Եհովա Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը։ Երկրորդն էլ սրա նման է. «Սիրի՛ր քո մերձավորին քո անձի պես»։ Այս երկու պատվիրանների վրա են հիմնված ամբողջ Օրենքը և Մարգարեները» (Մատթեոս 22։36–40)։
Իր մահվան գիշերը Հիսուսը «նոր պատվիրան» տվեց աշակերտներին՝ սիրել իրար (Հովհաննես 13։34)։ Իսկ ինչո՞ւ նա այդ պատվիրանը «նոր» անվանեց, չէ՞ որ արդեն ասել էր, որ մերձավորին սիրելը Օրենքի հիմքում ընկած երկու պատվիրաններից մեկն է։ Եվ իրոք, Մովսիսական օրենքում իսրայելացիներին այսպիսի հրահանգ էր տրվում. «Քո ընկերին սիրես քո անձի պէս» (Ղեւտացոց 19։18)։ Բանն այն է, որ Հիսուսի տված պատվիրանն ավելին էր ներառում։ Վերոհիշյալ գիշերը նա իր աշակերտներին հայտնեց, որ պատրաստվում է իր կյանքը տալ իրենց համար։ Ապա ասաց. «Սա է իմ պատվիրանը, որ դուք սիրեք միմյանց, ինչպես որ ես ձեզ սիրեցի։ Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկը իր հոգին տա իր ընկերների համար» (Հովհաննես 15։12, 13)։ Փաստորեն, այս պատվիրանը նոր էր այն իմաստով, որ խրախուսում էր ուրիշների կարիքները սեփական շահերից բարձր դասել։
Այդպիսի անշահախնդիր սեր ցուցաբերելու շատ ձևեր կան։ Ենթադրենք՝ ապրում եք մի բազմահարկ շենքում։ Դուք սիրում եք բարձր երաժշտություն լսել, ինչը, սակայն, տհաճ է ձեր հարևանին։ Պատրաստ կլինե՞ք ցածրացնելու երաժշտության ձայնը, որպեսզի ձեր հարևանը կարողանա հանգստանալ։ Այլ կերպ ասած՝ հարևանի բարօրությունը ձեր հաճույքներից վեր կդասե՞ք։
Ահա մի դեպք, որը տեղի է ունեցել Կանադայում։ Ձմեռային մի ցուրտ օր, երբ առատ ձյուն էր տեղում, Եհովայի վկաները այցելեցին մի տարեց տղամարդու։ Զրույցի ժամանակ վերջինս նշեց, որ հիվանդ սիրտ ունի, և այդ պատճառով չի
կարողանում դռան մոտ կուտակված ձյունը մաքրել։ Մոտ մեկ ժամ անց ծերունին բահերի ձայն լսեց։ Վկաները վերադարձել էին, որպեսզի դռան մոտից ճանապարհ բացեին և մաքրեին աստիճանները։ Նրանց այդ քայլից տպավորված՝ տղամարդը Եհովայի վկաների՝ Կանադայի մասնաճյուղին այսպիսի խոսքեր գրեց. «Այսօր տեսա, թե ինչպես է գործով արտահայտում քրիստոնեական սերը։ Դրա շնորհիվ իմ ցածր կարծիքը այս աշխարհի հանդեպ զգալիորեն փոխվեց։ Թեև միշտ էլ մեծ հարգանքով եմ վերաբերվել ձեր համաշխարհային գործունեությանը, այս դեպքից հետո հարգանքս ավելի մեծացավ»։ Այո՛, ուրիշներին օգնելը կարող է դրականորեն անդրադառնալ նրանց վրա, որքան էլ փոքր թվա այդ օգնությունը։ Ի՜նչ երջանկություն է բերում մերձավորի հանդեպ սեր ցուցաբերելու որոշումը, որն անձնազոհություն է պահանջում։Սեր Աստծու հանդեպ
Որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնենք նաև մյուս մեծագույն պատվիրանը՝ սերը Աստծու հանդեպ։ Հիսուսն այս պատվիրանը հիշեցրեց հրեաներին, որոնք ազգովի նվիրված էին Եհովային։ Չնայած դրան՝ յուրաքանչյուր հրեա անձամբ պետք է որոշեր՝ ծառայելու է Աստծուն իր ամբողջ սրտով և ամբողջ հոգով, թե ոչ (Բ Օրինաց 30։15, 16)։
Ձեր որոշումները նույնպես ցույց կտան, թե ինչ վերաբերմունք ունեք Աստծու հանդեպ։ Երբ որ աստվածաշնչյան ձեր գիտելիքները շատանան և գնահատանքը այդ գրքի հանդեպ աճի, դուք նույնպես կկանգնեք ընտրության առջև։ Ի՞նչ որոշում կկայացնեք։ Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություն կսկսե՞ք՝ նպատակ հետապնդելով դառնալու Հիսուսի հետևորդը։ Եթե այո՛, անպայման կհասնեք երջանկության։ Հիսուսն ասել է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։
Մեզ հայտնի չէ՝ երիտասարդ իշխանը զղջաց իր որոշման համար, թե ոչ։ Սակայն գիտենք, թե ինչ զգացումներ ուներ Պետրոս առաքյալը Հիսուսի հետևորդը դառնալուց շատ տարիներ անց։ Իր կյանքի վերջում՝ մոտավորապես մ.թ. 64 թ.–ին, Պետրոսն իր հավատակիցներին քաջալերեց այսպիսի խոսքերով. «Ամեն ինչ արեք, որ ի վերջո [Աստված] ձեզ գտնի անբիծ, անարատ և խաղաղության մեջ» (2 Պետրոս 1։14; 3։14)։ Ինչպես երևում է, Պետրոսը ոչ միայն չէր զղջացել այն որոշման համար, որը կայացրել էր ավելի քան 30 տարի առաջ, այլև քաջալերում էր ուրիշներին հավատարիմ մնալ իրենց որոշմանը։
Պետրոսի խորհրդին հետևել նշանակում է՝ որոշում կայացնել ստանձնելու Հիսուսի աշակերտների վրա դրված բոլոր պարտականությունները և կատարելու Աստծու պատվիրանները (Ղուկաս 9։23; 1 Հովհաննես 5։3)։ Սա կարող է դժվար թվալ, սակայն Հիսուսը այսպիսի մխիթարական խոսքեր ասաց. «Ինձ մո՛տ եկեք բոլորդ, որ հոգնած եք ու բեռնավորված, և ես կթարմացնեմ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և ինձանից սովորեք, քանզի ես հեզ եմ և սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար։ Որովհետև իմ լուծը հարմար է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11։28–30)։
Այս առումով քաջալերական է Արթուրի օրինակը։ Տասը տարեկան հասակում Արթուրը սկսեց հաճախել ջութակի դասերի՝ նպատակ ունենալով դառնալու պրոֆեսիոնալ ջութակահար։ 14 տարեկանում նա արդեն համերգներ էր տալիս։ Չնայած դրան՝ Արթուրը երջանիկ չէր։ Նրա հորը միշտ հետաքրքրում էր, թե որն է կյանքի
իմաստը, և նա հաճախ իրենց տուն էր հրավիրում կրոնի ուսուցիչների՝ իր հարցերի պատասխանները ստանալու համար։ Սակայն վերջիններիս պատասխանները իրեն չէին բավարարում։ Նաև Արթուրի ընտանիքում հաճախ էին խոսում այն մասին, թե գոյություն ունի Աստված, և թե ինչու է նա թույլ տալիս չարությունը։ Մի անգամ Արթուրի հայրը զրուցեց Եհովայի վկաների հետ։ Վերջիններիս պատասխանները գրավեցին նրան, և արդյունքում ամբողջ ընտանիքի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։Սուրբ Գրությունները ուսումնասիրելու շնորհիվ Արթուրը ժամանակի ընթացքում հասկացավ, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը, և որն է կյանքի իմաստը։ Հետագայում նա իր ընտանիքի երեք անդամների հետ կայացրեց մի որոշում, որի համար երբեք չզղջաց. Արթուրն իր կյանքը նվիրեց Եհովային։ «Այնքա՜ն ուրախ եմ, որ Եհովան ինձ համար բացեց ճշմարտության գիտությունը։ Նա ազատեց ինձ մրցակցությունից, որը տարածված է պրոֆեսիոնալ երաժիշտների շրջանում։ Վերջիններս հաջողության հասնելու համար պատրաստ են ամեն ինչի»։
Արթուրը շարունակում է ջութակ նվագել, այժմ՝ իր ընկերների համար։ Բայց նրա կյանքն այլևս դրա շուրջ չի պտտվում։ Արթուրի գլխավոր նպատակը Աստծուն ծառայելն է։ Եվ նա այսօր ծառայում է Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկում։ Արթուրի և միլիոնավոր այլ մարդկանց նման՝ դուք նույնպես կարող եք կայացնել այն որոշումը, որը մեծագույն երջանկություն է պարգևում։ Դա այն որոշումն է, որից խուսափեց երիտասարդ իշխանը՝ ընդունել Հիսուսի հրավերը և դառնալ նրա հետևորդը։
[նկար 6–րդ էջի վրա]
Your decision can make a difference in other people’s life
[նկար 7–րդ էջի վրա]
Աստվածաշնչի ուսումնասիրություն կսկսե՞ք և կդառնա՞ք Հիսուսի հետևորդը