Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ե՞րբ է Սատանան դուրս նետվել երկնքից (Հայտն. 12։1–9

Թեև Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում այս մասին կոնկրետ բան չի ասվում, սակայն նշվում են մի շարք իրադարձություններ, որոնց օգնությամբ կարելի է պարզել, թե երբ է Սատանան դուրս նետվել երկնքից։ Իրադարձություններից առաջինը Մեսիական Թագավորության ծնունդն էր։ Դրանից հետո «պատերազմ բռնկվեց երկնքում», որի ժամանակ Սատանան պարտություն կրեց ու ցած գցվեց երկնքից։

Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ «ազգերի սահմանված ժամանակները» լրացան 1914 թ.–ին, և երկնքում հաստատվեց Աստծու Թագավորությունը * (Ղուկ. 21։24)։ Իսկ երբ սկսվեց պատերազմը, Սատանան վայր նետվեց։

Հայտնություն 12։4–ում կարդում ենք. «Վիշապը [Սատանան] կանգնած էր կնոջ առաջ, որը ուր որ է պիտի ծներ, որպեսզի երբ նա ծներ, կուլ տար նրա զավակին»։ Հստակ է, որ Սատանան ուզում էր անմիջապես վերացնել այդ Թագավորությունը։ Եհովան թույլ չտվեց, որ նա իրականացնի իր չար մտադրությունը։ Սակայն վերջինս անդադար փորձում էր վնաս հասցնել Թագավորությանը։ Ուստի առանց հապաղելու՝ «Միքայելը և նրա հրեշտակները» «վիշապին ու նրա հրեշտակներին» երկնքից դուրս նետեցին՝ պաշտպանելով Թագավորությունը։ Փաստորեն, կարելի է ենթադրել, որ 1914 թ.–ին Թագավորության ծնունդից կարճ ժամանակ էր անցել, երբ Սատանան ցած գցվեց երկնքից։

Մեկ այլ իրադարձություն է օծյալ քրիստոնյաների հարությունը, որը սկսվեց Թագավորության հաստատումից անմիջապես հետո * (Հայտն. 20։6)։ Քանի որ Քրիստոսի օծյալ եղբայրներից ոչ մեկը չի մասնակցել այդ երկնային պատերազմին, տրամաբանական է ենթադրել, որ Սատանան ու իր դևերը երկնքից վտարվել են նախքան Քրիստոսի եղբայրների հարությունը։

Փաստորեն, Աստվածաշնչում կոնկրետ չի նշվում, թե երբ են Սատանան ու իր դևերը դուրս նետվել երկնքից։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 1914 թ.–ին երկնքում հաստատվեց Հիսուս Քրիստոսի Թագավորությունը։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 4 Տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը (էջ 215–218)։

^ պարբ. 6 Տե՛ս «Դիտարանի» 2007 թ. հունվարի 1–ի համարը (էջ 27, 28, պարբ. 9–13)։