Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Եթե Եհովան արգելում է կռապաշտությունը, ապա ինչո՞ւ Ահարոնին չպատժեց ոսկե հորթ պատրաստելու համար։

Երբ Ահարոնը պատրաստեց ոսկե հորթը, ինչպես արձանագրված է Ելից 32–րդ գլխում, նա խախտեց կռապաշտության մասին Աստծու սահմանած օրենքը (Ելից 20։3–5)։ Արդյունքում «Եհովան Ահարօնի վերայ շատ բարկացաւ, որ նորան կորցնէր. բայց [Մովսեսը] Ահարօնի համար էլ աղոթք արեց» (Բ Օրին. 9։19, 20)։ Արդյոք արդար մարդ Մովսեսի աղաչանքը «մեծ ուժ» ունեցա՞վ Ահարոնի պարագայում (Հակ. 5։16)։ Այո՛։ Եհովան պատասխանեց Մովսեսի աղոթքին և չպատժեց Ահարոնին, քանի որ վերջինիս համար աղաչանք էր արվել։ Աստված ներեց նրան առնվազն երկու այլ պատճառներով։

Պատճառներից մեկն, ակներևաբար, Ահարոնի հավատարմությունն էր։ Երբ Եհովան Մովսեսին հանձնարարեց ներկայանալ փարավոնի առաջ և իսրայելացիներին հանել Եգիպտոսից, նա Ահարոնին նշանակեց, որ ուղեկցի Մովսեսին և խոսի որպես նրա ներկայացուցիչ (Ելից 4։10–16)։ Այս երկու տղամարդիկ հնազանդվեցին Եհովային. շատ անգամներ գնացին Եգիպտոսի թագավորի մոտ և այդ պատճառով իրենց վրա կրեցին կարծրասիրտ փարավոնի բարկությունը։ Եգիպտոսում եղած ժամանակ Ահարոնը փաստեց, որ նվիրված է Եհովային և հավատարմորեն է ծառայում նրան (Ելից 4։21

Քննենք նաև այն, թե ինչը մղեց Ահարոնին ոսկե հորթ պատրաստելու։ Մովսեսը Սինա սարի վրա էր արդեն 40 օր։ Երբ «ժողովուրդը տեսաւ, որ Մովսէսը ուշացաւ սարիցն իջնելու», համոզեց Ահարոնին, որ կուռք շինի։ Ահարոնը համաձայնվեց և մի ոսկե հորթ պատրաստեց (Ելից 32։1–6)։ Սակայն Ահարոնի հետագա արարքները ցույց են տալիս, որ նա իր կամքին հակառակ էր գնացել այդ քայլին։ Ակներևաբար, նա ճնշման տակ էր դա արել։ Իսկ ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ Ահարոնը Ղևիի բոլոր որդիների թվում էր, որոնք հաստատակամորեն դիրք բռնեցին Եհովայի կողմը, երբ Մովսեսը վճռական քայլերի անցավ։ Իսկ երեք հազար կռապաշտները, որոնք պատասխանատու էին տեղի ունեցածի համար, սպանվեցին (Ելից 32։25–29

Այնուհետև Մովսեսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք գործեցիք» (Ելից 32։30)։ Ուրեմն միայն Ահարոնը չէ, որ մեղավոր էր այդ հանցանքի մեջ։ Իրականում Եհովան ողորմություն դրսևորեց թե՛ նրա և թե՛ ժողովրդի հանդեպ մեծ։

Այս միջադեպից հետո Եհովան հրամայեց, որ Ահարոնը քահանայապետ նշանակվի։ Նա ասաց Մովսեսին. «Ահարօնին հագցնես սուրբ զգեստները, եւ օծես նորան եւ սրբես նորան, որ ինձ քահանայութիւն անէ» (Ելից 40։12, 13)։ Փաստորեն, Եհովան ներել էր Ահարոնին։ Այո՛, Ահարոնը ճշմարիտ երկրպագության նվիրված ջատագով էր և ոչ թե կռապաշտ մի ըմբոստ։