Շարունակիր մարզել ըմբռնողականությունդ
Շարունակիր մարզել ըմբռնողականությունդ
ՈՐՔԱ՜Ն հաճելի է տեսնել, թե ինչպես է հմուտ մարմնամարզիկը նրբագեղ ու ճկուն շարժումներ անում։ Դա նրան հաջողվում է մարզվելու շնորհիվ։ Աստվածաշունչը նույնպես քաջալերում է քրիստոնյաներին մարզվել. նրանք պետք է մարզեն իրենց միտքը։
Եբրայեցիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը գրեց. «Պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, նրանց համար, ովքեր իրենց ըմբռնողականությունը [բռց.՝ զգայարանները] գործի դնելու միջոցով այն մարզել են [ինչպես մարմնամարզիկը] ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբր. 5։14)։ Ինչո՞ւ է Պողոսը հորդորում եբրայեցի քրիստոնյաներին մարզել իրենց միտքը, ինչպես մարմնամարզիկն է մարզում իր մկանները։ Իսկ մե՞նք ինչպես կարող ենք մարզել մեր ըմբռնողականությունը։
«Դուք պետք է որ ուսուցիչներ լինեիք»
Երբ Պողոս առաքյալը բացատրում էր, որ Հիսուսը «Մելքիսեդեկի կարգի պես» քահանայապետի դիրք ունի, գրեց. «Նրա [Հիսուսի] վերաբերյալ մենք շատ բան ունենք ասելու, և դրանք դժվար է բացատրել, քանի որ ձեր լսողությունը թուլացել է։ Հաշվի առնելով ժամանակը՝ դուք պետք է ուսուցիչներ լինեիք, սակայն դարձյալ կարիք ունեք, որ ինչ-որ մեկը ձեզ սկզբից սովորեցնի Աստծու սրբազան պատգամների տարրական բաները. դուք նման եք նրանց, ովքեր կաթի կարիք ունեն, և ոչ թե պինդ կերակուրի» (Եբր. 5։10–12)։
Ակներևաբար, առաջին դարի որոշ հրեա քրիստոնյաներ հասկացողության մեջ առաջ չէին գնացել և հոգևորապես չէին առաջադիմել։ Օրինակ՝ նրանք դժվարանում էին ընդունել Օրենքի և թլփատության առնչությամբ բացվող լույսը (Գործ. 15։1, 2, 27–29; Գաղ. 2։11–14; 6։12, 13)։ Ոմանք չէին կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այլևս չպիտի պահեն Շաբաթը և նշեն տարեկան Քավության օրը (Կող. 2։16, 17; Եբր. 9։1–14)։ Ուստի Պողոսը հորդորեց նրանց մարզել իրենց ըմբռնողականությունը՝ տարբերելու ճիշտը սխալից, և «շտապել դեպի հասունություն» (Եբր. 6։1, 2)։ Նրա հորդորը հավանաբար մղեց որոշ անհատների խորհելու, թե ինչպես են գործադրում իրենց մտածելու կարողությունը, և օգնեց նրանց հոգևորապես առաջադիմելու։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։
Մարզիր ըմբռնողականությունդ
Ինչպե՞ս կարող ենք զարգացնել մեր մտածելու կարողությունը, որպեսզի հոգևորապես հասունանանք։ «Գործի դնելու միջոցով»,— ասաց Պողոսը։ Մարմնամարզիկների նման, որոնք մարզում են իրենց մկաններն ու մարմինը՝ գեղեցիկ և բարդ շարժումներ անելու նպատակով, մենք պետք է մարզենք մեր միտքը, որ սովորենք տարբերել ճիշտը սխալից։
«Վարժությունները լավագույն միջոցն են ուղեղը մարզելու համար»,— ասում է Հարվարդի համալսարանի բժշկական ֆակուլտետի դոցենտ–հոգեբան Ջոն Ռատեն։ Ջորջ Վաշինգտոնի համալսարանում գտնվող մի կենտրոնի (Center on Aging, Health and Humanities) տնօրեն Ջեն Կոհենը ասում է. «Երբ լարում ենք մեր ուղեղը, ուղեղի բջիջները սկսում են նոր դենդրիտներ ստեղծել, որի արդյունքում ավելանում են սինապսները՝ միացությունները»։
Մենք իմաստուն կերպով կվարվենք, եթե մարզենք մեր միտքը և շարունակենք գիտելիքներ ստանալ Աստծու Խոսքի մասին։ Այդպես վարվելով՝ պատրաստ կլինենք կատարելու Աստծու «կատարյալ կամքը» (Հռոմ. 12։1, 2)։
Ախորժակ զարգացրու «պինդ կերակուրի» հանդեպ
Եթե ցանկանում ենք «շտապել դեպի հասունություն», ապա պետք է հարցնենք ինքներս մեզ. 1 Կորնթ. 3։1–4)։ Անկասկած, ուսուցիչը հույս է փայփայում, որ աշակերտը ժամանակի ընթացքում նույնպես ուսուցիչ դառնա։
«Շարունակ ավելացնո՞ւմ եմ աստվածաշնչյան ճշմարտությունների մասին իմ հասկացողությունը։ Ուրիշներն ինձ համարո՞ւմ են հոգևորապես հասուն մարդ»։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստվածաշունչ ուսումնասիրողների մասին։ Բերենք մի օրինակ. մայրն ուրախությամբ կերակրում է իր մանկիկին կաթով, քանի դեռ նա փոքր է։ Սակայն պատկերացրու, թե որքան կմտահոգվի նա, երբ տարիներն անցնեն, իսկ երեխան շարունակի կաթ ուտել։ Նմանապես, մենք ենք ուրախանում, երբ այն անհատը, ում հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում, առաջադիմում է, նվիրվում ու մկրտվում է։ Սակայն ի՞նչ կզգանք, եթե նա մկրտությունից հետո մնա հոգևորապես մանուկ։ Մի՞թե դա չի վհատեցնի մեզ (Որպեսզի կարողանանք ըմբռնողականության շնորհիվ տրամաբանել, պետք է խորհրդածենք։ Իսկ դրա համար ջանքեր են հարկավոր (Սաղ. 1։1–3)։ Մենք չպետք է թույլ տանք, որ հեռուստացույցը կամ մեր հոբբին, որոնք առանձնապես չեն ծանրաբեռնում ուղեղը, խլեն այն ժամանակը, որը կարող ենք տրամադրել արժեքավոր բաների շուրջ խորհրդածելուն։ Իսկ որպեսզի մարզենք մեր միտքը պետք է նախ ախորժակ զարգացնենք Աստվածաշնչի ու «հավատարիմ և իմաստուն ծառայի» հրատարակությունների հանդեպ և բավարարենք դրանք ուսումնասիրելու ցանկությունը (Մատթ. 24։45–47)։ Մենք ոչ միայն պետք է Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության ծրագիր ունենանք, այլև պետք է ժամանակ հատկացնենք ընտանեկան երկրպագությանը և աստվածաշնչյան նյութերը խորությամբ ուսումնասիրելուն։
Ջերոնիմոն, որը ծառայում է որպես շրջագայող վերակացու Մեքսիկայում, ասում է, որ ուսումնասիրում է «Դիտարանի» յուրաքանչյուր համար հենց որ ստանում է։ Նա նաև ժամանակ է տրամադրում իր կնոջ հետ ուսումնասիրություն կատարելու համար։ Ջերոնիմոն նշում է. «Ես ու կինս սովորություն ունենք ամեն օր միասին կարդալ Աստվածաշունչը և հաճախ ենք օգտվում «Բարի երկիր» գրքույկից»։ Իսկ Ռոնալդ անունով մի քրիստոնյա ասում է, որ միշտ հետևում է Աստվածաշնչի ընթերցանության ժողովի գրաֆիկին։ Նա նաև անձնական ուսումնասիրության համար ընտրել է այնպիսի նյութ, որը պետք է ուսումնասիրի երկար ժամանակահատվածում։ Ռոնալդը նշում է. «Այս գրաֆիկի շնորհիվ անհամբերությամբ եմ սպասում հաջորդ ուսումնասիրությանը»։
Իսկ մենք բավականաչափ ժամանակ տրամադրո՞ւմ ենք Աստվածաշնչի ուսումնասիրությանն ու դրա շուրջ խորհրդածելուն։ Մարզո՞ւմ ենք մեր միտքը և փորձ ձեռք բերո՞ւմ ենք Աստվածաշնչի սկզբունքների հիման վրա որոշումներ կայացնելու հարցում (Առակ. 2։1–7)։ Եկեք նպատակ դնենք դառնալու հոգևորապես հասուն մարդիկ։ Արդյունքում ձեռք կբերենք գիտելիքներ և իմաստություն, որոնք ունեն այն անհատները, ովքեր մարզել են իրենց ըմբռնողականությունը՝ ճիշտն ու սխալը զանազանելու համար։
[Նկար 23–րդ էջի վրա]
Մենք մարզում ենք մեր միտքը՝ «գործի դնելու միջոցով»