Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պատվենք տարեցներին

Պատվենք տարեցներին

Պատվենք տարեցներին

ԱՇԽԱՐՀԻ ամենից շատ լուսանկարված ծառերից մեկը գտնվում է Կալիֆորնիայում (ԱՄՆ)։ Այդ գեղեցիկ ծառը կոչվում է Միայնակ նոճի, որն ավելի քան 250 տարեկան է և տարբեր կերպերով արժանացել է մարդկանց ուշադրությանը։ Օրինակ՝ որպեսզի ծառը կանգուն մնա, մարդիկ հաստ պարաններով ամրացրել են այն, իսկ բնի շուրջ քարեր են տեղադրել։

Միայնակ նոճին մեզ հիշեցնում է տարեց քրիստոնյաներին, ովքեր երկար տարիներ տոկունություն են դրսևորել։ Հաղթահարելով տարբեր դժվարություններ՝ նրանք շարունակել են հռչակել բարի լուրը։ Հովել մարգարեն կանխագուշակել էր, որ «ծերերը» հռչակելու են Աստվածաշնչի պատգամը (Յովէլ 2։28–32; Գործ. 2։16–21)։ Իրոք, տարեցները շատ ժամանակ են տրամադրել ուրիշներին հայտնելու «թագավորության բարի լուրը» (Մատթ. 24։14Նրանցից ոմանք տարիներ շարունակ հալածվել են։ Որքա՜ն մեծ հարգանքի ու պատվի են արժանի տարեց հավատարիմ քրիստոնյաները։

Եհովա Աստված Իսրայել ազգին պատվիրել էր. «Մազը սպիտակածի առաջին վեր կաց, եւ ծերին պատուիր» (Ղեւտ. 19։32)։ Աստծու ժողովրդի մեջ այսօր էլ կան շատ տարեցներ, որոնք տասնամյակներ շարունակ քայլել են Աստծու հետ (Միք. 6։8)։ Այսօր նրանց ալևորությունը «փառաց պսակ է», քանի որ իրենց ողջ կյանքի ընթացքում հավատարիմ են մնացել սուրբգրային սկզբունքներին (Առակ. 16։31

Պողոս առաքյալը երիտասարդ Տիմոթեոսին գրեց. «Խստորեն մի՛ քննադատիր մեծահասակ տղամարդուն։ Ընդհակառակը՝ մեղմությամբ հորդորիր նրան ինչպես հոր,.... մեծահասակ կանանց՝ ինչպես մայրերի» (1 Տիմոթ. 5։1, 2)։ Այդպես վարվելով՝ Տիմոթեոսը ցույց կտար, որ ալեհեր մարդու առաջ ոտքի է կանգնում։ Եհովան մեզնից էլ է ակնկալում, որ մեր խոսքով պատվի արժանացնենք տարեցներին։

Հռոմեացիներ 12։10 համարում պատվեր է տրվում. «Միմյանց պատիվ տալու մեջ առաջի՛նը եղեք»։ Անշուշտ, ժողովի երեցները հարգում են տարեց քրիստոնյաներին, սակայն մեզնից յուրաքանչյուրը պետք է ջանա առաջինը լինել միմյանց պատիվ տալու մեջ։

Ինչպես որ մարդիկ տարբեր միջոցներով հոգ են տանում Միայնակ նոճու մասին, որպեսզի այն պահպանեն, այնպես էլ մենք պետք է կերպեր փնտրենք և օգնենք տարեցներին չկորցնելու իրենց արժանապատվությունը։ Օրինակ՝ կարող ենք ուշադրությամբ լսել նրանց։ Այդպիսով ցույց կտանք, որ հաշվի ենք առնում նրանց զգացմունքները և չենք փորձում վարվել մեր ուզածի պես։ Ինչ խոսք, առաջին հերթին ընտանիքի անդամների պատասխանատվությունն է հոգալ տարեց ծնողների մասին (Առակ. 23։22; 1 Տիմոթ. 5։4

Եհովան շատ թանկ է համարում իր տարեց ծառաներին և երբեք չի լքի նրանց (Սաղ. 71։18)։ Ընդհակառակը՝ նա կզորացնի, որ շարունակեն հավատարմորեն ծառայել իրեն։ Թող որ մենք էլ միշտ աջակցենք և պատվենք տարեցներին։

[Նկարներ 7–րդ էջի վրա]

Միայնակ նոճու նման՝ տարեցները մեր աջակցության կարիքն ունեն

[Թույլտվությամբ]

American Spirit Images/age fotostock