Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիշո՞ւմ եք

Հիշո՞ւմ եք

Հիշո՞ւմ եք

Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարանի» վերջին համարներն ընթերցելուց։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։

Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եդեմի պարտեզը իրականում գոյություն է ունեցել։

Աստվածաշնչում այն ներկայացվում է որպես մի վայր, որն իրականում գոյություն է ունեցել։ Այնտեղ նշվում է, թե կոնկրետ որտեղ է եղել Եդեմի պարտեզը՝ հիշատակելով երկու գետերի մասին, որոնք մինչև այսօր կան։ Իսկ առասպելներում և հեքիաթներում երբևէ չեն նշվում իրականում գոյություն ունեցող աշխարհագրական տեղանքների անուններ։ Բացի այդ, Հիսուսը՝ ամենավստահելի Վկան, խոսեց Ադամի ու Եվայի մասին որպես իրականում գոյություն ունեցած անձանց (1/1, էջ 5, 6, 9

Արդյոք Աստված գիտե՞ր, որ Ադամն ու Եվան մեղք են գործելու։

Ո՛չ։ Եհովան նրանց օժտել էր բանականությամբ և կամքի ազատությամբ, ինչի շնորհիվ նրանք կարող էին որոշել՝ հնազանդվել Աստծուն, թե ոչ։ Թեև Աստված կարող է նախապես տեսնել ապագան, սակայն նա այդ կարողությունից ընտրողաբար է օգտվում (1/1, էջ 13–15

Ճշմարիտ քրիստոնյաները օգտագործո՞ւմ են Աստծու անունը որպես թալիսման։

Մարդիկ որոշ առարկաներ կամ խորհրդանշաններ օգտագործում են որպես թալիսման՝ մտածելով, թե այն պաշտպանելու կախարդական զորություն ունի։ Սակայն Աստծու ժողովուրդը նրա անունը չի օգտագործում որպես թալիսման։ Նրանք հավատում են Եհովային և ձգտում են կատարել նրա կամքը, ինչի շնորհիվ Եհովայի անունը նրանց համար ասես ապաստան է լինում (Սոփ. 3։12, 13; 1/15, էջ 5, 6

Իսրայելում բերքի մնացորդի մասին օրենքը ո՞ւմ օգտին էր ծառայում։

Այդ օրենքը օգտակար էր բոլորի համար։ Դրա շնորհիվ աղքատ մարդիկ, ովքեր ստիպված էին հավաքելու բերքի մնացորդը, սովորում էին աշխատասիրություն։ Իսկ մյուսները մղվում էին լինելու առատաձեռն և ապավինելու Եհովայի օրհնությանը (2/1, էջ 15

Ինչո՞ւ Եհովան մերժեց Սավուղ թագավորին։

Սավուղը պետք է սպասեր, որ Աստծու մարգարեն գար ու զոհաբերություն աներ, սակայն թագավորը այդպես չվարվեց և ինքը զոհաբերությունը արեց։ Դրանից հետո նա նաև չհնազանդվեց այն պատվերին, որ պետք է ամբողջովին կոտորեր թշնամուն (2/15, էջ 22, 23

Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ատում ենք անօրենությունը։

Մեր ատելությունը ցույց ենք տալիս, երբ չենք չարաշահում ալկոհոլը, հեռու ենք մնում ոգեհարցությունից և հետևում ենք բարոյականության վերաբերյալ Հիսուսի նախազգուշացումներին, օրինակ՝ խուսափում ենք պոռնկագրությունից և այն երևակայական տեսարաններից, որ կարող են ծնվել մեր մտքում (Մատթ. 5։27, 28)։ Մենք նաև խուսափում ենք ընկերակցությունից զրկված մարդկանց հետ շփվելուց (2/15, էջ 29–32

Ինչո՞վ է նշանակալից վերջերս Իսրայելում հնագույն ժամանակներից մեզ հասած մեղվանոցի հայտնաբերումը։

Հնագետները հայտնաբերել են ավելի քան 30 փեթակներ, և ըստ նրանց հաշվարկների՝ ամեն տարի այս փեթակներից կարելի էր ստանալ կես տոննա մեղր։ Սա ցույց է տալիս, որ այն երկրում, որի մասին Աստված ասել է, որ «կաթ ու մեղր է հոսում», մարդիկ զբաղվել են մեղվաբուծությամբ (Ելք 3։8; 3/1, էջ 15

Ինչպե՞ս էր Երեմիան նման «ջրերի մոտ տնկված ծառի, որն իր արմատները ջրի հոսանքի մոտ է գցում» (Երեմ. 17։7, 8

Երեմիան երբեք չդադարեց պտուղ բերելուց և ոչ էլ թույլ տվեց, որ մարդկանց ծաղրուծանակը ազդի իր վրա։ Նա կառչած մնաց կյանքի ջրի Աղբյուրին՝ սրտում պահելով այն ամենը, ինչ Աստված ասում էր նրան (3/15, էջ 14

Ինչո՞ւ Հիսուսը Մարթային ասաց, որ քիչ բան է պետք, կամ ընդամենը՝ մեկ բան (Ղուկ. 10։41, 42

Հիսուսը չէր ուզում ասել, որ Մարթան նյութապաշտ է։ Հիսուսի խոսքերը չէին նշանակում, թե ինքը չէր գնահատում նրա անխոնջ ջանքերը։ Նա պարզապես ընդգծեց, թե որն է ավելի կարևոր, քանի որ Մարթան չէր օգտվում իր հավատը ամրացնելու այն եզակի հնարավորությունից, որ բացվել էր իր առաջ (4/1, էջ 12, 13

Ի՞նչ օրինազանցություններ թույլ տրվեցին Հիսուսի դատավարության ժամանակ։

Դատարանը չլսեց ոչ մի վկայություն՝ ի պաշտպանություն մեղադրյալին։ Բացի այդ, կեղծ վկաներ փնտրեց։ Դատավարությունը տեղի ունեցավ գիշերով։ Այն սկսվեց ու ավարտվեց մեկ օրում (4/1, էջ 20