Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ներկայացնում ենք պարզեցված անգլերենով հրատարակությունը

Ներկայացնում ենք պարզեցված անգլերենով հրատարակությունը

Ներկայացնում ենք պարզեցված անգլերենով հրատարակությունը

ՈՒՐԱԽ ենք հայտարարելու, որ «Դիտարանի» այս համարից սկսած՝ ուսումնասիրության համար նախատեսված այս հրատարակությանը զուգահեռ փորձնական մեկ տարի լույս կտեսնի նաև պարզեցված անգլերենով տարբերակը։ Նրանում կընդգրկվեն ուսումնասիրության հոդվածները, և եթե տեղ լինի, կընդգրկվեն նաև մյուս հոդվածներից մի քանիսը։ Հույս ունենք, որ այս հրատարակությունը օգտակար կլինի Եհովայի վկաներից շատերի համար՝ բավարարելու իրենց հոգևոր կարիքները։ Ինչո՞ւ այս հրատարակության կարիքը կա։

Անգլերենը տարածված լեզու է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆիջին, Գանան, Քենիան, Լիբերիան, Նիգերիան, Պապուա Նոր Գվինեան և Սողոմոնի կղզիները։ Թեև այս երկրներում ապրող մեր եղբայրները կարողանում են խոսել տեղի լեզուներով, սակայն հաճախ անգլերենն են օգտագործում ժողովի հանդիպումների և քարոզչական ծառայության ժամանակ։ Սակայն նրանց անգլերենը տարբերվում է այն անգլերենից, որն օգտագործվում է մեր գրականության մեջ։ Բացի այդ, Եհովայի ժողովրդից շատերը տեղափոխվել են այնպիսի երկրներ, որտեղ մարդկանց հետ հաղորդակցվելու համար ստիպված պետք է խոսեն անգլերեն՝ չնայած անգլերենի վատ իմացության։ Նրանք նաև չեն կարող հաճախել իրենց մայրենի լեզվով անցկացվող ժողովի հանդիպումներին։

«Դիտարանի» ուսումնասիրության հանդիպման ժամանակ քննարկվող այս հոդվածների միջոցով է, որ ստանում ենք ժամանակին տրվող հոգևոր կերակուրը։ Հետևաբար, որպեսզի բոլորը օգուտներ քաղեն այդ հոդվածներից, որոշվել է այս հրատարակությունը թողարկել նաև պարզեցված անգլերենով։ Այս տարբերակում օգտագործվում են ավելի պարզ բառեր և քերականական կառույցներ։ Այս նոր հրատարակության շապիկի ձևավորումը տարբեր է։ Ուսումնասիրության հոդվածները ստանդարտ հրատարակության հոդվածների պես բաժանված են պարբերությունների, համապատասխանաբար ունեն ենթավերնագրեր, հարցեր և նկարներ, այնպես որ բոլորը, անկախ նրանից, թե որ հրատարակությունից են օգտվում, կարող են հետևել և մասնակցել «Դիտարանի» քննարկմանը։ Այս երկու հրատարակությունների տեքստերի միջև տարբերությունը կարող եք տեսնել ներքևում։

Հույս ունենք, որ այս նոր հրատարակությունը շատերի աղոթքի պատասխանն է, որոնք խնդրել են Եհովային. «Հասկացողությո՛ւն տուր ինձ, որ սովորեմ քո պատվիրանները» (Սաղ. 119։73)։ Համոզված ենք, որ այն անհատները, ովքեր այդքան էլ լավ չեն տիրապետում անգլերենին, ինչպես նաև անգլիախոս երեխաներից ոմանք ավելի լավ կկարողանան պատրաստվել ամեն շաբաթ անցկացվող «Դիտարանի» ուսումնասիրությանը։ Անչափ երախտապարտ ենք Եհովային, որ «ողջ եղբայրության» հանդեպ սիրուց մղված՝ «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով առատորեն հոգևոր կերակուր է տալիս (1 Պետ. 2։17; Մատթ. 24։45

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին