Մխիթարիր «բոլոր սգավորներին»
Մխիթարիր «բոլոր սգավորներին»
«Եհովան օծել է ինձ, որ.... մխիթարեմ բոլոր սգավորներին» (ԵՍ. 61։1, 2)։
1. Հիսուսն ի՞նչ արեց սգավորների համար և ինչո՞ւ։
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ ասել է. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործն ավարտեմ» (Հովհ. 4։34)։ Աստծու կողմից ստացած հանձնարարությունը կատարելիս Հիսուսը արտացոլում էր իր Հոր սքանչելի հատկությունները։ Այդ հատկություններից է Եհովայի մեծ սերը մարդկանց հանդեպ (1 Հովհ. 4։7–10)։ Պողոս առաքյալը այս սիրո դրսևորումներից մեկի մասին էր նշում, երբ Եհովային նկարագրեց որպես «ամենայն մխիթարության Աստծու» (2 Կորնթ. 1։3)։ Հիսուսը այդպիսի սեր դրսևորեց՝ կատարելով Եսայիայի մարգարեության խոսքերը (կարդա՛ Եսայիա 61։1, 2)։ Նազարեթի ժողովարանում նա կարդաց այդ մարգարեությունից և բացատրեց, որ այն վերաբերում է իրեն (Ղուկ. 4։16–21)։ Իր ողջ ծառայության ընթացքում նա մխիթարեց սգավորներին՝ քաջալերելով նրանց և մտքի խաղաղություն տալով։
2, 3. Քրիստոսի հետևորդներն ինչո՞ւ պետք է ընդօրինակեն նրան մխիթարելու հարցում։
2 Հիսուսի բոլոր հետևորդները պետք է ընդօրինակեն նրան՝ մխիթարելով սգավորներին 1 Կորնթ. 11։1)։ Պողոսն ասաց. «Շարունակեք մխիթարել և կերտել միմյանց» (1 Թեսաղ. 5։11)։ Հատկապես հիմա մխիթարության կարիք ունենք, քանի որ ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթ. 3։1)։ Ողջ աշխարհում ազնվասիրտ մարդիկ ավելի հաճախ են ստիպված լինում առնչվել այնպիսի անհատների, որոնց խոսքերն ու գործերը վշտացնում ու ցավ են պատճառում իրենց։
(3 Ինչպես որ մարգարեացված է Աստվածաշնչում, այս չար աշխարհի վերջին օրերում շատերն են «անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր»։ Օրեցօր ավելի շատ ենք տեսնում այս հատկությունների դրսևորումները, քանի որ «չար և խաբեբա մարդիկ ավելի ու ավելի առաջ են գնում չարության մեջ՝ մոլորեցնելով ու մոլորվելով» (2 Տիմոթ. 3։2–4, 13)։
4. Ինչպիսի՞ն է աշխարհի իրավիճակն այսօր։
4 Այս ամենը մեզ չպետք է զարմացնի, քանի որ Աստծու Խոսքը պարզ ցույց է տալիս, որ «ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհ. 5։19)։ «Ամբողջ աշխարհի» մեջ են մտնում քաղաքական, կրոնական և կոմերցիոն համակարգերը, ինչպես նաև պրոպագանդայի միջոցները։ Ուստի միանգամայն տեղին է, որ Բանսարկու Սատանան կոչվում է «այս աշխարհի իշխանը» և «այս աշխարհի աստվածը» (Հովհ. 14։30; 2 Կորնթ. 4։4)։ Երկրի վրա պայմաններն ավելի են վատթարանում այն պատճառով, որ Սատանան մեծ բարկությամբ է լցված, քանի որ գիտի, որ քիչ ժամանակ է մնացել իրեն (Հայտն. 12։12)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Աստված երկար չի հանդուրժելու Սատանային ու նրա չար համակարգը և որ Սատանայի կողմից բարձրացված Եհովայի գերիշխանության հարցը շուտով կլուծվի (Ծննդ., գլ. 3; Հոբ, գլ. 2)։
Երկրով մեկ բարի լուրն է քարոզվում
5. Քարոզչական գործունեության մասին մարգարեությունը ինչպե՞ս է կատարվում վերջին օրերում։
5 Պատմության մեջ այս ամենադժվար ժամանակներում կատարվում են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթ. 24։14)։ Աստծու Թագավորության մասին վկայություն տալու այս աշխարհածավալ աշխատանքը գնալով ավելի մեծ մասշտաբների է հասնում։ Այսօր ողջ աշխարհում ավելի քան 7500000 Եհովայի վկաներ, որոնք կազմում են 107000-ից ավել ժողովներ, քարոզում են Աստծու Թագավորության մասին, ինչը Հիսուսի քարոզչության և ուսուցման գլխավոր թեման էր (Մատթ. 4։17)։ Մեր օրերի այդ քարոզչական գործունեության շնորհիվ սգավորները մեծ մխիթարություն են ստանում։ Վերջին երկու տարիների ընթացքում 570601 հոգի մկրտվել է՝ դառնալով Եհովայի վկա։
6. Ինչո՞ւ է քեզ տպավորում մեր քարոզչական գործունեության ծավալը։
6 Քարոզչական գործունեության ծավալն ավելի ակնառու է դարձնում այն փաստը, որ Եհովայի վկաները աստվածաշնչյան գրականություն են թարգմանում և տարածում ավելի քան 500 լեզուներով։ Մարդկության ողջ պատմության ընթացքում նման բան երբևէ չի եղել։ Եհովայի կազմակերպության երկրային մասի գոյությունը, կատարած աշխատանքն ու աճը իսկապես որ տպավորիչ է։ Առանց Աստծու զորավոր սուրբ ոգու առաջնորդության ու աջակցության՝ անհնարին կլիներ, որ Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհում նման բան տեղի ունենար։ Քանի որ բարի լուրը քարոզվում է ողջ բնակեցված երկրով մեկ, Աստվածաշնչից մխիթարություն են ստանում ոչ միայն մեր հավատակիցները, այլև այն սգացող անհատները, ովքեր ընդունում են Թագավորության լուրը։
Մխիթարիր հավատակիցներիդ
7. ա) Ինչո՞ւ չպետք է ակնկալենք, որ Եհովան այժմ կվերացնի մեր տառապանքի բոլոր պատճառները։ բ) Ինչո՞ւ ենք վստահ, որ կարող ենք տոկալ հալածանքներին ու նեղություններին։
7 Անօրենությամբ ու տառապանքով լի այս աշխարհում բոլորս էլ նեղություններ ու դժվարություններ կունենանք։ Չենք կարող ակնկալել, որ Աստված նախքան այս համակարգի կործանումը կվերացնի մեր տառապանքի ու վհատության բոլոր պատճառները։ Սակայն մինչ կգա այդ օրը, մենք պետք է դիմանանք այն հալածանքներին, որոնց մասին մարգարեացված է, և փաստենք Եհովայի հանդեպ մեր հավատարմությունը որպես նրա գերիշխանության աջակիցներ (2 Տիմոթ. 3։12)։ Մեր երկնային Հոր տված օգնության և մխիթարության շնորհիվ մենք, հին Թեսաղոնիկեի օծյալ քրիստոնյաների պես, կկարողանանք տոկունությամբ ու հավատով դիմագրավել հալածանքներին և նեղություններին (կարդա՛ 2 Թեսաղոնիկեցիներ 1։3–5)։
8. Սուրբգրային ի՞նչ ապացույց կա, որ Եհովան մխիթարում է իր ծառաներին։
8 Կասկած անգամ չկա, որ Եհովան անհրաժեշտ մխիթարությունն է տալիս իր ծառաներին։ Օրինակ՝ երբ Հեզաբել թագուհին սպառնում էր սպանել Եղիա մարգարեին, վերջինս կորցրեց քաջությունը ու փախավ, նույնիսկ ասաց, որ մեռնել է ուզում։ Եհովան չհանդիմանեց Եղիային, այլ մխիթարեց ու քաջություն տվեց նրան, որպեսզի շարունակի կատարել մարգարեի իր գործը (1 Թագ. 19։1–21)։ Այն, որ Եհովան մխիթարում է իր ժողովրդին, կարող ենք տեսնել նաև առաջին դարի քրիստոնեական ժողովի օրինակից։ «Գործեր» գրքում կարդում ենք այն մասին, որ «ժողովի համար ամբողջ Հրեաստանում, Գալիլեայում ու Սամարիայում խաղաղ ժամանակներ եկան» և «աշակերտների թիվը ավելանում էր, քանի որ ապրում էին Եհովայի հանդեպ վախով ու սուրբ ոգուց եկած մխիթարությամբ» (Գործ. 9։31)։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ մենք նույնպես ունենք «սուրբ ոգուց եկած մխիթարությունը»։
9. Ինչո՞ւ կարող է Հիսուսի մասին սովորելը մխիթարել մեզ։
9 Մենք՝ քրիստոնյաներս, մխիթարություն ենք ստանում՝ սովորելով Հիսուս Քրիստոսի մասին և նրա հետքերին հետևելով։ Հիսուսն ասաց. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես կթարմացնեմ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեք ինձանից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար, որովհետև իմ լուծը հարմար է և իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11։28–30)։ Սովորելը, թե ինչպես էր Հիսուսը վերաբերվում մարդկանց, և նրա օրինակին հետևելը մեծապես կնպաստեն, որ մեր լարվածությունը թեթևանա։
10, 11. Ժողովում ովքե՞ր կարող են մխիթարել։
10 Մենք նաև կարող ենք մխիթարություն ստանալ մեր հավատակիցներից։ Օրինակ՝ տեսնենք, թե ինչպես են ժողովի երեցները օգնում դժվարություն ունեցողներին։ Հակոբոս աշակերտը գրեց. «Ձեզանից որևէ մեկը [հոգևորապես] հիվա՞նդ է։ Թող իր մոտ կանչի ժողովի երեցներին, և թող նրանք աղոթեն նրա համար»։ Արդյո՞ւնքը։ Հակոբոսը շարունակում է. «Հավատով արված աղոթքը կբուժի հիվանդին, ու Եհովան ոտքի կկանգնեցնի նրան։ Նաև եթե Հակ. 5։14, 15)։ Ժողովի մյուս անդամները նույնպես կարող են մխիթարության աղբյուր լինել։
նա մեղքեր է գործել, կներվեն» (11 Կանանց համար հաճախ ավելի հեշտ է լինում իրենց խնդիրների մասին խոսել կանանց հետ։ Հատկապես տարեց փորձառու քույրերը կարող են լավ խորհուրդ տալ երիտասարդ քույրերին։ Այդ հասուն քույրերը հնարավոր է՝ իրենց կյանքում անցել են նման խնդիրների միջով։ Նրանց կարեկցանքը և կնոջը բնորոշ հատկությունները կարող են դրական ազդեցություն ունենալ (կարդա՛ Տիտոս 2։3–5)։ Անշուշտ, թե՛ երեցները, թե՛ ժողովի մյուս անդամները կարող են և պետք է «սփոփեն վհատված հոգիներին» (1 Թեսաղ. 5։14, 15)։ Եվ լավ կլինի միշտ հիշել, որ Աստված «մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում, որպեսզի ամեն տեսակ նեղության մեջ լինողներին կարողանանք մխիթարել» (2 Կորնթ. 1։4)։
12. Ինչո՞ւ է կարևոր հաճախել ժողովի հանդիպումներին։
12 Մխիթարություն ստանալու կարևոր միջոցներից է նաև ժողովի հանդիպումներին ներկա լինելը, որտեղ Աստվածաշնչից քաջալերական մտքեր են քննարկվում։ Գործեր 15։32-ում կարդում ենք, որ Հուդան ու Շիղան «շատ ելույթներով քաջալերեցին եղբայրներին ու զորացրին նրանց»։ Մեր հանդիպումներից առաջ և հետո ժողովի անդամները միմյանց քաջալերում են կերտիչ զրույցներով։ Ուստի նույնիսկ եթե դժվարությունների պատճառով ընկճված ենք, թող որ չմեկուսանանք, քանի որ դրանով մեր իրավիճակը չի բարելավվի (Առակ. 18։1)։ Փոխարենը՝ ճիշտ կվարվենք, եթե հետևենք Պողոս առաքյալի խորհրդին. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է» (Եբր. 10։24, 25)։
Մխիթարություն ստացիր Աստծու Խոսքից
13, 14. Բացատրի՛ր, թե Աստծու Խոսքն ինչպես կարող է մխիթարել մեզ։
13 Անկախ նրանից՝ մկրտված քրիստոնյաներ ենք, թե վերջերս ենք սկսել Աստծու և նրա նպատակների մասին սովորել, կարող ենք մեծապես մխիթարվել Աստծու Խոսքից։ Պողոսը գրեց. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմ. 15։4)։ Աստվածաշունչը կարող է մխիթարել և «լիովին իրազեկ» դարձնել մեզ, «ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 Տիմոթ. 3։16, 17)։ Աստծու նպատակների մասին ճշմարտությունն իմանալը և ապագայի իրական հույս ունենալը, իրոք որ, մեծ մխիթարություն է։ Ուստի եկեք լիարժեք օգտվենք Աստծու Խոսքից և դրա վրա հիմնված հրատարակություններից, որոնք կարող են մխիթարել և շատ հարցերում օգտակար լինել մեզ։
Ղուկ. 24։32)։ Հետևելով Հիսուսի գերազանց օրինակին՝ Պողոս առաքյալը «Սուրբ Գրքի օգնությամբ տրամաբանում էր» մարդկանց հետ։ Բերիայում նրան լսողները «մեծ հոժարամտությամբ ընդունեցին խոսքը և ամեն օր ուշադիր քննում էին Սուրբ Գրքերը» (Գործ. 17։2, 10, 11)։ Որքա՜ն տեղին է, որ ամեն օր կարդանք Աստվածաշունչը, օգուտներ քաղենք այնտեղից և աստվածաշնչյան հրատարակություններից, որոնք նախատեսված են այս դժվարին ժամանակներում մեզ մխիթարություն և հույս տալու համար։
14 Հիսուսը հրաշալի օրինակ է թողել Սուրբ Գրքի միջոցով մարդկանց ուսուցանելու և մխիթարելու հարցում։ Երբ հարություն առնելուց հետո նա հայտնվեց իր երկու աշակերտներին, «բացատրեց Սուրբ Գրքերը»։ Այդ ընթացքում նրանց սրտերը խանդավառությամբ էին լցվում (Մխիթարելու այլ կերպեր
15, 16. Ինչպե՞ս կարող ենք օգնել ու մխիթարել մեր հավատակիցներին։
15 Մենք կարող ենք տարբեր կերպերով օգնել ու մխիթարել մեր հավատակիցներին։ Կարող ենք գնումներ կատարել տարեց կամ հիվանդ քույրերի ու եղբայրների համար, նաև տնային գործերում օգնել ուրիշներին։ Այդպիսով ցույց կտանք, որ անկեղծորեն հետաքրքրված ենք նրանցով (Փիլիպ. 2։4)։ Կամ էլ կարող ենք գովել մեր հավատակցին իր լավ հատկությունների, օրինակ՝ սիրո, խելամտության, քաջության և հավատի համար։
16 Տարեցների համար մխիթարության աղբյուր կլինենք, եթե այցելենք նրանց և ուշադիր լսենք, երբ պատմում են ծառայության մեջ իրենց հետ պատահած դեպքերի ու ստացած օրհնությունների մասին։ Այդպես վարվելով՝ մենք նույնպես կքաջալերվենք ու կմխիթարվենք։ Նրանց համար կարող ենք ընթերցել Աստվածաշունչը կամ մեր հրատարակություններից։ Օրինակ՝ կարող ենք միասին քննարկել «Դիտարանի» ընթացիկ ուսումնասիրության հոդվածը կամ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպմանը քննարկվող նյութը։ Կարող ենք միասին դիտել մեր կազմակերպության թողարկած տեսաֆիլմերից, նաև մեր հրատարակություններից որևէ քաջալերական դեպք կարդալ կամ պատմել։
17, 18. Ինչո՞ւ կարող ենք մենք՝ Եհովայի նվիրված ծառաներս, վստահ լինել, որ նա կմխիթարի և կաջակցի մեզ։
17 Եթե նկատում ենք, որ մեր հավատակիցը մխիթարության կարիք ունի, լավ կլինի, որ նրա մասին հիշատակենք մեր անձնական աղոթքներում (Հռոմ. 15։30; Կող. 4։12)։ Մինչ դիմադրում ենք կյանքի դժվարություններին և ձգտում ենք մխիթարել ուրիշներին, կարող ենք նույն հավատն ու վստահությունն ունենալ, ինչպիսին որ սաղմոսերգուն ուներ, որը երգեց. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ։ Երբեք թույլ չի տա, որ արդարը սասանվի» (Սաղ. 55։22)։ Եհովան միշտ մեր կողքին կլինի, որպեսզի մխիթարի և աջակցի մեզ՝ իր նվիրված ծառաներին։
18 Հնում ապրած իր ծառաներին Աստված ասաց. «Ես, ես եմ մխիթարում ձեզ» (Ես. 51։12)։ Եհովան նույն կերպ կվարվի մեզ հետ և կօրհնի մեր բարի գործերն ու խոսքերը, որոնցով ջանում ենք մխիթարել սգավորներին։ Անկախ նրանից՝ երկնային հույս ունենք, թե երկրային, յուրաքանչյուրս կարող է մխիթարվել Պողոսի խոսքերից՝ ուղղված իր օծյալ հավատակիցներին. «Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, որ սիրեց մեզ և իր անզուգական բարությամբ հավիտենական մխիթարություն ու հիանալի հույս տվեց մեզ, մխիթարեն ձեր սրտերը ու հաստատեն ձեզ ամեն բարի գործում և խոսքում» (2 Թեսաղ. 2։16, 17)։
Հիշո՞ւմ ես
• Ի՞նչ ծավալի է հասնում մեր քարոզչական գործունեությունը, որով մխիթարում ենք սգավորներին։
• Ի՞նչ կարող ենք անել մարդկանց մխիթարելու համար։
• Սուրբգրային ի՞նչ փաստեր կան, որ Եհովան մխիթարում է իր ժողովրդին։
[հարցեր ուսումնասիրության համար]
[նկար 28-րդ էջի վրա]
Մխիթարո՞ւմ ես սգավորներին
[նկար 30-րդ էջի վրա]
Թե՛ երիտասարդները և թե՛ տարեցները կարող են քաջալերության աղբյուր լինել