Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիշո՞ւմ եք

Հիշո՞ւմ եք

Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։

Ինչպե՞ս կարող ենք հանգցնել անկառավարելի խոսքի կրակը։

Մենք պետք է քննենք մեր սիրտը։ Եթե մեր եղբորը քննադատելու ցանկություն է առաջանում մեր մեջ, քննադատելու փոխարեն՝ լավ կլինի քննել, թե ինչու ենք ուզում դա անել։ Գուցե պատճառն այն է, որ ուզում ենք ուրիշների աչքում նրանից ավելի բարձր երևալ։ Քննադատական վերաբերմունքը լարված իրավիճակն ավելի է սրում (8/15, էջ 21

Ինչպե՞ս էր Օրենքը արտացոլում Աստծու տեսակետը կանանց վերաբերյալ։

Իսրայելացի կանայք զգալի ազատություն էին վայելում։ Նրանք կրթվելու հնարավորություն ունեին։ Կանանց պետք է հարգեին ու պատվեին։ Նրանք պաշտպանվելու իրավունք ունեին (9/1, էջ 5–7

Ի՞նչ է տեղի ունենալու վերջից անմիջապես առաջ։

Հայտարարվելու է «խաղաղություն և անվտանգություն»։ Ազգերը հարձակվելու են Մեծ Բաբելոնի վրա և կործանելու են այն։ Լինելու է հարձակում Եհովայի ժողովրդի վրա։ Տեղի է ունենալու Արմագեդոն պատերազմը, որից հետո Սատանան և դևերը գցվելու են անդունդը (9/15, էջ 4

Ինչո՞ւ է մեզ համար օգտակար այն, որ չգիտենք, թե վերջը երբ է գալու։

Օրն ու ժամը չիմանալը բացահայտում է մեր սրտի վիճակը, հնարավորություն է տալիս ուրախացնելու Եհովայի սիրտը, օգնում է ապրելու անձնազոհ կյանքով և ավելի շատ վստահելու Աստծուն ու նրա Խոսքին։ Ավելին, օրն ու ժամը չիմանալը հնարավորություն է տալիս սովորելու փորձություններից և ամրացնելու հավատը (9/15, էջ 24, 25

Ինչպե՞ս կարող ենք Ծննդոց 3։19-ի միջոցով տրամաբանել այն անհատի հետ, ով հավատում է դժոխքի գոյությանը։

Այս համարը ցույց է տալիս, որ Ադամը, մահանալով, վերադառնալու էր դեպի հողը և ոչ թե դեպի ինչ-որ կրակե դժոխք (10/1, էջ 13

Ի՞նչ են խորհրդանշում Հիսուսի ձեռքում գտնվող «յոթ աստղերը» (Հայտն. 1։16, 20)։

«Յոթ աստղերը» խորհրդանշում են օծյալ վերակացուներին, իսկ սկզբունքորեն՝ ժողովի բոլոր վերակացուներին (10/15, էջ 14

Ի՞նչ կարող է անել ընտանիքը, եթե պարտքեր ունի։

Ամուսինները պետք է անկեղծորեն ու հանգիստ զրուցեն պարտքերի մասին։ Լավ կլինի, եթե նրանք վերլուծեն իրենց ընթացիկ բյուջեն։ Կարող են փորձել ավելացնել իրենց եկամուտը կամ նվազեցնել ծախսերը։ Նրանք կարող են որոշել, թե ինչ հերթականությամբ են վճարելու պարտքերը, ինչի համար գուցե հարկ լինի զրուցել պարտատերերի հետ։ Ամուսինները պետք է լինեն իրատես և ճիշտ տեսակետ ունենան փողի վերաբերյալ (1 Տիմոթ. 6։8) (11/1, էջ 19–21

Եսայիա 50։4, 5 համարներից ինչպե՞ս է երևում, որ Հիսուսը խոնարհ էր։

Այս համարներում ասվում է, որ նա, ով ունի «ուսուցանվողների լեզու», «հետ չի դառնա»։ Հիսուսը խոնարհ էր, շատ էր ուզում սովորել Եհովայից և ուշադիր լսում էր նրան։ Նա, անկասկած, ականատես է եղել, թե Եհովան ինչպես է խոնարհություն դրսևորել՝ ողորմած լինելով մեղավոր մարդկանց հանդեպ (11/15, էջ 11

Ինչպե՞ս է Էստոնիայի ազգային փոստի մի նամականիշ վկայում, որ Եհովայի վկաները անարատ են մնացել։

2007թ.-ին Էստոնիայի ազգային փոստը մի նամականիշ թողարկեց ի հիշատակ ստալինյան ցեղասպանության էստոնացի զոհերի։ Փոստային նամականիշի վրա գրված է՝ 382։ Այսքան Եհովայի վկաներ և նրանց երեխաները 1951թ.-ին աքսորվեցին Ռուսաստանի հեռավոր ուղղիչ-աշխատանքային ճամբարներ (12/1, էջ 27, 28