Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիշո՞ւմ եք

Հիշո՞ւմ եք

Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։

Ե՞րբ Հիսուսը «քարոզեց բանտում գտնվող ոգիներին» (1 Պետ. 3։19

Կարելի է ասել, որ Հիսուսը չար ոգիներին իրենց սպասող արդար դատաստանի մասին հայտնեց իր հարությունից կարճ ժամանակ անց (6/15, էջ 23

Ո՞ր երեք բաներն անելով՝ կկարողանանք հաջողության հասնել երկրորդ ամուսնության մեջ։

Թույլ չտալով, որ նախկին ամուսնությունը վատ անդրադառնա ներկայիս ամուսնության վրա, որ հին ընկերների ոչ միտումնավոր խոսքերը վիրավորեն քեզ կամ կողակցիդ, և վստահելով կողակցիդ, նույնիսկ եթե նախկին կողակիցդ անհավատարիմ է եղել քո հանդեպ (7/1, էջ 9, 10

Ե՞րբ է Հիսուսը դատում ոչխարներին և այծերին (Մատթ. 25։32

Նա դատելու է մարդկանց մեծ նեղության ժամանակ՝ կեղծ կրոնի կործանումից հետո (7/15, էջ 6

Ցորենի և որոմների առակում նշված անօրեն մարդիկ ե՞րբ են կրճտացնում իրենց ատամները (Մատթ. 13։36, 41, 42

Դա լինելու է մեծ նեղության ընթացքում, երբ նրանք հասկանան, որ կործանումից խույս տալ հնարավոր չէ (7/15, էջ 13

Ե՞րբ են կատարվում հավատարիմ և իմաստուն ծառայի վերաբերյալ Հիսուսի խոսքերը (Մատթ. 24։45–47

Դրանք սկսել են կատարվել ոչ թե 33թ. Պենտեկոստեին, այլ 1914թ.-ից հետո։ 1919թ.-ին ծառան նշանակվեց տան անդամների վրա։ Տան անդամները նրանք են, ովքեր հոգևոր կերակուր են ստանում (7/15, էջ 21–23

Ե՞րբ է Հիսուսը հավատարիմ ծառային նշանակում իր ողջ ունեցվածքի վրա։

Դա լինելու է ապագայում՝ մեծ նեղության ժամանակ, երբ հավատարիմ ծառան ստանա իր երկնային պարգևը (7/15, էջ 25

Արդյո՞ք այն մարդիկ, որոնց մասին խոսում է Աստվածաշունչը, սակայն չի նշում անունները, վատն էին կամ էլ աննշան։

Ճիշտ չի լինի նման եզրակացություն անել։ Աստվածաշնչում կան և՛ լավ, և՛ վատ մարդկանց օրինակներ, որոնց անունները չեն նշվում (Հռութ 4։1–3; Մատթեոս 26։18)։ Օրինակ՝ մեզ հայտնի են միայն երկու հավատարիմ հրեշտակների անուններ (8/1, էջ 10

Բացի Աստծուց ստացած զորությունից, ուրիշ ի՞նչն օգնեց 230 Վկաներին կենդանի մնալու մահվան երթում։

Թեև նրանք թուլացել էին քաղցից և հիվանդություններից, նրանք անընդհատ քաջալերում էին միմյանց, որ շարունակեն քայլել (8/15, էջ 18

Իսրայելացիների՝ Հորդանան գետով Ավետյաց երկիր մտնելու պատմությունը ինչո՞վ է քաջալերական մեզ համար։

Հորդանան գետը վարարել էր, բայց Եհովան կանգնեցրեց այն, որպեսզի իր ժողովուրդը կարողանա անցնել։ Իսրայելացիները, անշուշտ, ավելի մեծ հավատով ու վստահությամբ լցվեցին Եհովայի հանդեպ։ Այս պատմությունը կարող է սրտապնդել մեզ (9/15, էջ 16

Ի՞նչ է ցույց տալիս այն, որ Աստվածաշնչում որևէ բան նկարագրելիս հաճախ օգտագործվում են գույներ։

Դա ցույց է տալիս, որ Աստված գիտի, որ գույները կարող են էմոցիաներ արթնացնել ու օգնել ընկալելու և հիշելու ինֆորմացիան (10/1, էջ 14, 15

Իշխանների ու հովիվների մասին Միքիա 5։5-ում գրված մարգարեությունը ինչպե՞ս է այսօր կատարվում։

Միքիա 5։5-ում նշված «յոթ հովիվները և ութ իշխանները» վերաբերում են ժողովի երեցներին, որոնք Աստծու ժողովրդին պատրաստում են թշնամու ապագա հարձակմանը, որի մասին կանխագուշակված է Աստվածաշնչում (11/15, էջ 20

Ինչո՞ւ մենք Աստծու կարիքն ունենք։

Մենք լավ առաջնորդության կարիք ունենք, նաև ցանկանում ենք ստանալ կյանքի խնդիրների հետ կապված տարբեր հարցերի պատասխաններ։ Աստված կարող է և՛ առաջնորդել, և՛ տալ այդ հարցերի պատասխանները։ Նա օգնում է մեզ ապրելու ուրախ ու երջանիկ կյանքով և շուտով կիրականացնի Աստվածաշնչում գրված իր բոլոր խոստումները (12/1, էջ 4–6