Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Համաքա՞յլ ես ընթանում Եհովայի կազմակերպության հետ

Համաքա՞յլ ես ընթանում Եհովայի կազմակերպության հետ

«Եհովայի աչքերն արդարներին են ուղղված» (1 ՊԵՏ. 3։12

1. Հավատուրաց Իսրայել ազգի փոխարեն ո՞ր կազմակերպությունը դարձավ Եհովայի անունը կրող ժողովուրդ (տե՛ս 26-րդ էջի նկարը)։

ԵՀՈՎԱՆ իրավամբ արժանի է փառաբանության ու գովաբանության այն բանի համար, որ առաջին դարում կազմավորեց քրիստոնեական ժողովը և մեր ժամանակներում վերականգնեց ճշմարիտ երկրպագությունը։ Ինչպես տեսանք նախորդ հոդվածից, հավատուրաց Իսրայել ազգի փոխարեն Եհովայի անունը կրող ժողովուրդ դարձավ Քրիստոսի վաղ հետևորդներից կազմված կազմակերպությունը։ Այն ուներ Աստծու հավանությունը և վերապրեց Երուսաղեմի 70թ. կործանումից (Ղուկ. 21։20, 21)։ Առաջին դարում տեղի ունեցած այդ իրադարձությունները նախօրինակն էին այն զարգացումների, որոնք լինելու էին այս «վերջին օրերում»։ Սատանայի աշխարհը շուտով իր վախճանին կհասնի, իսկ Աստծու կազմակերպությունը կմնա (2 Տիմոթ. 3։1)։ Ինչո՞ւ ենք սրանում համոզված։

2. Ի՞նչ ասաց Հիսուսը «մեծ նեղության» մասին, և ինչպե՞ս է այն սկսվելու։

2 Իր անտեսանելի ներկայության և աշխարհի վախճանի վերաբերյալ Հիսուսն ասաց. «Այդ ժամանակ մեծ նեղություն է լինելու, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ  էլ երբևէ կլինի» (Մատթ. 24։3, 21)։ Նմանը չունեցող այս նեղությունը սկսվելու է այն ժամանակ, երբ Եհովան քաղաքական ուժերի միջոցով կործանի «Մեծ Բաբելոնը»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը (Հայտն. 17։3–5, 16)։ Իսկ ի՞նչ է լինելու հետո։

ՍԱՏԱՆԱՅԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՐՄԱԳԵԴՈՆԸ

3. Կեղծ կրոնի կործանումից հետո ի՞նչ է լինելու Եհովայի ժողովրդի հետ։

3 Կեղծ կրոնի կործանումից հետո Սատանան և նրա աշխարհի զանազան տարրերը հարձակվելու են Եհովայի ծառաների վրա։ Գոգի մասին, «որը Մագոգ երկրից է», Աստվածաշնչում մարգարեացվել է. «Դու.... դուրս կգաս, փոթորկի պես վրա կհասնես, երկիրը ծածկող ամպերի պես կլինես դու, քո բոլոր զորախմբերն ու քեզ հետ շատ ժողովուրդներ»։ Քանի որ Եհովայի վկաները զինված ուժեր չունեն և երկրագնդի ամենախաղաղ ժողովուրդն են, հակառակորդներին կթվա, թե նրանց վերացնելը հեշտ է։ Բայց նրանք չարաչար կսխալվեն (Եզեկ. 38։1, 2, 9–12

4, 5. Ինչպե՞ս է Եհովան արձագանքելու իր ծառաներին վերացնելու համար Սատանայի գործադրած ջանքերին։

4 Ինչպե՞ս է Աստված արձագանքելու իր ժողովրդին վերացնելու համար Սատանայի գործադրած ջանքերին։ Եհովան, լինելով Գերիշխան, գործելու է հօգուտ իր ժողովրդի։ Իր ժողովրդի վրա հարձակումը նա դիտելու է որպես ի՛ր դեմ ուղղված հարձակում (կարդա՛  Զաքարիա 2։8)։ Ուստի նա անմիջապես գործի է անցնելու, որպեսզի փրկի մեզ։ «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմի»՝ Արմագեդոնի ժամանակ Սատանայի աշխարհը կործանվելու է (Հայտն. 16։14, 16

5 Աստվածաշունչը Արմագեդոնի առնչությամբ մարգարեանում է. «Եհովան վեճ ունի ազգերի հետ։ Նա պիտի դատաստան տեսնի ամեն մարմնի հետ։ Նա ամբարիշտներին սրի է մատնելու»,— ասում է Եհովան։ Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ահա աղետ է դուրս գալու մի ազգից դեպի մյուսը, և երկրի հեռավոր ծայրերից ուժգին մրրիկ է բարձրանալու։ Այդ օրը Եհովայի կողմից սպանվածները երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կլինեն։ Նրանց վրա սուգ չեն անի, նրանց չեն հավաքի ու չեն թաղի։ Նրանք հողի երեսին գոմաղբ կդառնան»» (Երեմ. 25։31–33)։ Արմագեդոնին Սատանայի այս չար աշխարհը կոչնչանա, բայց Եհովայի կազմակերպության երկրային մասը կմնա։

Ո՞ՒՄ ՇՆՈՐՀԻՎ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ

6, 7. ա) Ինչպե՞ս է հավաքվում «մեծ բազմությունը»։ բ) Ի՞նչ աճ է տեղի ունեցել վերջին տարիներին։

6 Աստծու կազմակերպության երկրային մասը շարունակում է բարգավաճել, քանի որ բաղկացած է Աստծու հավանությունն ունեցող մարդկանցից։ Սուրբ Գիրքը վստահեցնում է մեզ. «Եհովայի աչքերն արդարներին են ուղղված, և ականջները՝ նրանց աղաչանքներին» (1 Պետ. 3։12)։ Արդարների մեջ մտնում է մի «մեծ բազմություն», որը «գալիս [է] մեծ նեղությունից» (Հայտն. 7։9, 14)։ Ուշադրություն դարձնենք, որ այն «մեծ բազմություն» է, այսինքն՝ բաղկացած է շատ մեծ թվով մարդկանցից։ Իսկ դու քեզ տեսնո՞ւմ ես «մեծ նեղությունն» անցած այդ բազմության մեջ։

7 Այս մեծ բազմությունը բաղկացած է բոլոր ազգերի մարդկանցից։ Ինչպե՞ս է այն հավաքվում։ Քարոզչական գործի միջոցով։ Հիսուսն իր ներկայության նշանի մասին մարգարեությունում ասել էր. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթ. 24։14)։ Սա Աստծու կազմակերպության գլխավոր գործն է այս վերջին օրերում։  Եհովայի վկաների համաշխարհային քարոզչական և ուսուցողական գործունեության շնորհիվ միլիոնավոր մարդիկ սովորել են երկրպագել Աստծուն «ոգով ու ճշմարտությամբ» (Հովհ. 4։23, 24)։ Օրինակ՝ վերջին տասը ծառայողական տարիներին՝ 2003–2012թթ.-ին, ավելի քան 2707000 մարդ է նվիրվել Աստծուն և մկրտվել։ Այսօր ամբողջ աշխարհում կա 7900000-ից ավելի Վկա, միլիոնավոր մարդիկ էլ կապ են պահում Վկաների հետ և ամեն տարի ներկա են լինում Հիշատակի երեկոյին։ Այս թվերը, ինչ խոսք, տպավորիչ են, բայց մենք հիշում ենք, որ Եհովան է «աճեցնողը» (1 Կորնթ. 3։5–7)։ Ակնհայտ է, որ մեծ բազմությունը տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում։

8. Ինչի՞ շնորհիվ է Եհովայի ժամանակակից կազմակերպությունը մեծանում։

8 Այս ուշագրավ աճը այն բանի շնորհիվ է, որ Եհովան թիկունք է կանգնում իր Վկաներին (կարդա՛  Եսայիա 43։10–12)։ Այս աճի մասին մարգարեացվել էր. «Քիչը հազար կդառնա, ու ամենափոքրը՝ հզոր ազգ։ Ես՝ Եհովաս, կարագացնեմ դա իր ժամանակին» (Ես. 60։22)։ Մի ժամանակ օծյալ մնացորդը թվով «քիչ» էր, բայց հետագայում հոգևոր իսրայելացիների թիվը սկսեց ավելանալ (Գաղ. 6։16)։ Տարիների ընթացքում Եհովայի օրհնությամբ աճը շարունակվեց. սկսեց հավաքվել «մեծ բազմությունը»։

Ի՞ՆՉ Է ԵՀՈՎԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՄԵԶՆԻՑ

9. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի տեսնենք Եհովայի խոստացած պայծառ ապագան։

9 Անկախ նրանից՝ օծյալ ենք, թե մեծ բազմության անդամ, Եհովան բոլորիս պայծառ ապագա է խոստանում։ Բայց այդ ապագան կտեսնենք, թե ոչ, կախված է Եհովայի պահանջներին հնազանդվելուց (Ես. 48։17, 18)։ Ուշադրություն դարձնենք Մովսիսական օրենքին։ Այն պարունակում էր կանոններ սեռական վարքի, գործարար հարաբերությունների, երեխայի դաստիարակության, մերձավորի հետ վարվեցողության և այլ բաների մասին։ Դրանց նպատակը իսրայելացիներին պաշտպանելն էր (Ելք 20։14; Ղևտ. 19։18, 35–37; 2 Օրենք 6։6–9)։ Աստծու պահանջներին հնազանդվելը օգուտ է բերում նաև մեզ, և, ինչ խոսք, նրա կամքը կատարելը ծանր չենք համարում (կարդա՛  1 Հովհաննես 5։3)։ Եհովայի օրենքներին ու սկզբունքներին հնազանդվելը ոչ միայն պաշտպանում է մեզ, այլև պահում է «առողջ.... հավատի մեջ» (Տիտոս 1։13

10. Ինչո՞ւ պետք է ժամանակ տրամադրենք Աստվածաշնչի ուսումնասիրությանը և ընտանեկան երկրպագությանը։

10 Եհովայի կազմակերպության երկրային մասը առաջ է ընթանում զանազան ոլորտներում։ Օրինակ՝ աստվածաշնչյան ճշմարտությունների վերաբերյալ մեր հասկացողությունն ավելի ու ավելի է հստակ դառնում։ Սա պատահական չէ, որովհետև «արդարների ճանապարհը պայծառ լույսի պես է, որը ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ օրը լրիվ լուսավորվի» (Առակ. 4։18)։ Բայց լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Տեղյա՞կ եմ աստվածաշնչյան ճշմարտությունների վերաբերյալ մեր հասկացողության վերջին վերաճշտումներին։ Սովորություն ունե՞մ ամեն օր կարդալու Աստվածաշունչը։ Հաճույքո՞վ եմ ընթերցում մեր հրատարակությունները։ Ամեն շաբաթ ընտանիքով անցկացնո՞ւմ ենք ընտանեկան երկրպագություն»։ Գրեթե բոլորս կհամաձայնվենք, որ առանձնապես դժվար չէ այս բաներն անելը։ Հաճախ պարզապես հարկավոր է որոշակի ժամանակ առանձնացնել դրանց համար։ Անչափ կարևոր է սուրբգրային ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել, կիրառել դրանք ու հոգևորապես առաջադիմել, հատկապես այսօր, երբ մեծ նեղությունն այդքան մոտ է։

11. Ինչո՞վ էին օգտակար իսրայելացիների հավաքույթները, և ինչո՞վ են օգտակար մեր ժողովներն ու համաժողովները։

11 Եհովայի կազմակերպությունը գործում  է հօգուտ մեզ, երբ հորդորում է ականջ դնել Պողոս առաքյալի հետևյալ խորհրդին. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է» (Եբր. 10։24, 25)։ Իսրայելացիների տարեկան տոները և երկրպագության հետ կապված մյուս հավաքույթները նրանց հոգևորապես կերտում էին։ Բացի այդ, դրանք ուրախալի հավաքույթներ էին, ինչպիսին որ Նեեմիայի օրերում տեղի ունեցած Տաղավարների տոնն էր (Ելք 23։15, 16; Նեեմ. 8։9–18)։ Մեզ համար այսպիսի հավաքույթներ են ժողովներն ու համաժողովները։ Եկեք լիովին օգտվենք այս միջոցներից. դրանք նպաստում են մեր երջանկությանը և հոգևոր առողջությանը (Տիտոս 2։2

12. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք բարի լուրի քարոզչությանը։

12 Լինելով Աստծու կազմակերպության անդամներ՝ մենք ուրախությամբ մասնակցում ենք «Աստծու բարի լուրի սուրբ գործին» (Հռոմ. 15։16)։ Այդպիսով դառնում ենք Եհովայի՝ «Սրբի» «համագործակիցները» (1 Կորնթ. 3։9; 1 Պետ. 1։15)։ Բարի լուրի քարոզչությունը նպաստում է Աստծու սուրբ անվան սրբացմանը։ Ինչ խոսք, մեզ համար շատ մեծ պատիվ է, որ Աստված մեզ վստահել է իր «փառավոր բարի լուրը» քարոզելը (1 Տիմոթ. 1։11

13. Ինչի՞ց են կախված մեր հոգևոր առողջությունը և կյանքը։

13 Աստված ուզում է, որ մենք միշտ հոգևորապես առողջ լինենք, և դրա համար պետք է կառչած մնանք նրանից և նրա կազմակերպությունից։ Մովսեսն իսրայելացիներին ասաց. «Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը՝ սիրելով քո Աստված Եհովային, լսելով նրա ձայնին և նրան կառչած լինելով։ Չէ՞ որ նա է քեզ կյանք ու երկար օրեր տալիս, որպեսզի բնակվես այն երկրում, որը Եհովան երդվել է տալ քո նախահայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին» (2 Օրենք 30։19, 20)։ Այո՛, մեր կյանքը կախված է Եհովայի կամքը անելուց, նրան սիրելուց, նրա ձայնին լսելուց և նրան կառչած լինելուց։

14. Ինչպե՞ս է արտահայտվել մի եղբայր Եհովայի տեսանելի կազմակերպության մասին։

14 Եղբայր Փրայս Հյուզը, որը ամուր կառչած էր Աստծուն և համաքայլ էր ընթանում նրա կազմակերպության հետ, մի անգամ գրեց. «Անչափ ուրախ եմ, որ այդ վաղ օրերին՝ 1914թ. նախօրեին, ապրել եմ Եհովայի նպատակների մասին ունեցած գիտելիքներիս համաձայն.... Ինձ համար ամենից կարևորը միշտ եղել է Եհովայի տեսանելի կազմակերպությանը մոտ մնալը։ Իմ վաղ տարիների փորձով եմ համոզվել, թե որքան անխոհեմ է ապավինել մարդկային տրամաբանությանը։ Հենց որ դա հասկացա, վճռեցի կառչած մնալ հավատարիմ կազմակերպությանը։ Ուրիշ ինչպե՞ս կարելի է ունենալ Եհովայի հավանությունն ու օրհնությունը»։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՀԱՄԱՔԱՅԼ ԸՆԹԱՆԱԼ ԱՍՏԾՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ

15. Բեր սուրբգրային օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես պետք է վերաբերվենք վերաճշտումներին։

15 Եթե ուզում ենք անհատապես ունենալ Եհովայի հավանությունն ու օրհնությունը, պետք է աջակցենք նրա կազմակերպությանը և ընդունենք աստվածաշնչյան ճշմարտությունների հասկացողության վերաբերյալ վերաճշտումները։ Հիսուսի մահից հետո հազարավոր հրեա քրիստոնյաներ, որոնք նախանձախնդիր էին Օրենքի հանդեպ, դժվարանում էին հրաժարվել դրանից (Գործ. 21։17–20)։ «Եբրայեցիներ» նամակի միջոցով, սակայն, նրանք ընդունեցին այն փաստը, որ իրենք չեն  սրբացվել «Օրենքի համաձայն մատուցված զոհերի» միջոցով. նրանք սրբացվել են, «քանի որ Հիսուս Քրիստոսը մեկընդմիշտ մատուցեց իր մարմինը» (Եբր. 10։5–10)։ Անկասկած, հրեա քրիստոնյաների մեծամասնությունը փոխեց իր մտածելակերպը և հոգևորապես առաջադիմեց։ Մենք նույնպես պետք է ջանասեր ուսումնասիրողներ լինենք և պատրաստակամորեն ընդունենք Աստծու Խոսքի և մեր քարոզչական գործի վերաբերյալ վերաճշտումները։

16. ա) Ի՞նչ օրհնություններ են լինելու նոր աշխարհում։ բ) Անձամբ դու ինչո՞ւ ես սպասում նոր աշխարհին։

16 Նրանք, ովքեր հավատարիմ են մնում Եհովային ու նրա կազմակերպությանը, միշտ կունենան նրա օրհնությունը։ Հավատարիմ օծյալները մեծ առանձնաշնորհումներ կունենան երկնքում՝ լինելով Քրիստոսի ժառանգակիցներ (Հռոմ. 8։ 16, 17)։ Իսկ երկրային հույս ունեցողները կվայելեն կյանքը Դրախտում։ Լինելով Եհովայի կազմակերպության մի մասը՝ մենք մեծ ուրախություն ենք ապրում, երբ պատմում ենք Աստծու խոստացած նոր աշխարհի մասին (2 Պետ. 3։13Սաղմոս 37։11-ում ասվում է. «Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ»։ Մարդիկ «տներ կշինեն ու կբնակվեն դրանցում» և կվայելեն «իրենց ձեռքի գործը» (Ես. 65։21, 22)։ Չի լինի կեղեքում, աղքատություն և սով (Սաղ. 72։13–16)։ Մեծ Բաբելոնը այլևս չի լինի, և մարդիկ ազատ կլինեն կրոնական խաբեությունից (Հայտն. 18։8, 21)։ Մահացածները հարություն կառնեն և հնարավորություն կստանան ապրելու հավիտյան (Ես. 25։8; Գործ. 24։15)։ Ի՜նչ հեռանկար այն միլիոնավորների համար, որոնք նվիրվել են Եհովային։ Իսկ որպեսզի անձամբ մենք այս խոստումների կատարումը տեսնենք, պետք է շարունակենք հոգևորապես առաջադիմել և Աստծու կազմակերպության հետ համաքայլ ընթանալ։

Տեսնո՞ւմ ես քեզ Դրախտում (տե՛ս պարբերություն 16)

17. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը Եհովայի երկրպագության և նրա կազմակերպության հանդեպ։

17 Այս համակարգի վերջը մոտ է։ Ուստի եկեք մեր հավատն ամուր պահենք և խոր երախտագիտություն դրսևորենք Եհովայի հանդեպ այն բանի համար, որ մեզ հնարավորություն է տվել կազմակերպված ձևով իրեն երկրպագելու։ Սաղմոսերգու Դավիթը հենց այդպիսի տրամադրվածություն ուներ։ Նա ասաց. «Մի բան խնդրեցի Եհովայից, և սա է իմ փափագը, որ կյանքիս բոլոր օրերում Եհովայի տանը բնակվեմ, Եհովայի վայելչությունը տեսնեմ և հիացմունքով նրա տաճարին նայեմ» (Սաղ. 27։4)։ Թող որ յուրաքանչյուրս կառչած մնա Աստծուն և շարունակի առաջ ընթանալ նրա կազմակերպության հետ։