Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիշո՞ւմ եք

Հիշո՞ւմ եք

Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։

Նիսանի 14-ին կոնկրետ ե՞րբ պետք է մորթվեր Պասեքի գառը։

Աստվածաշնչի որոշ թարգմանիչներ ասում են, որ այն պետք է մորթվեր «երկու երեկոների միջև», այսինքն՝ մթնշաղին, այն ժամանակ, երբ արևը մայր էր մտնում, բայց դեռ լույս էր (Ելք 12։6) (12/15, էջ 18, 19

Աստվածաշնչի ո՞ր սկզբունքները կարող են օգնել երիտասարդներին կայացնելու իմաստուն որոշումներ։

1) Փնտրիր նախ Աստծու Թագավորությունը և նրա արդարությունը (Մատթ. 6։19–34)։ 2) Ուրախություն ստացիր ուրիշներին ծառայելուց (Գործ. 20։35)։ 3) Ուրախություն ստացիր երիտասարդ տարիքում Եհովային ծառայելուց (Ժող. 12։1) (1/15, էջ 19, 20

Ի՞նչ չորս ձիավորներ են սլանում՝ սկսած 1914թ.-ից։

Հիսուսը, սպիտակ ձի հեծած, երկինքը մաքրել է Սատանայից ու նրա դևերից։ Հրագույն ձիու վրա նստողը պատկերում է մարդկությանը տառապանք պատճառած պատերազմները։ Սև ձիու վրա նստողը սով է խորհրդանշում։ Դժգույն ձիու վրա նստողը մահ է բերում մահացու հիվանդությունների միջոցով՝ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլելով (Հայտն. 6։2–8) (2/1, էջ 6, 7

Ե՞րբ է «Գառան հարսանիքը» տեղի ունենում (Հայտն. 19։7

«Գառան հարսանիքը» տեղի է ունենում այն բանից հետո, երբ Թագավոր Հիսուս Քրիստոսը ավարտին է հասցնում իր հաղթանակը, այսինքն՝ Մեծ Բաբելոնի կործանումից և Արմագեդոն պատերազմից հետո (2/15, էջ 10

Ինչո՞ւ էին Հիսուսի օրերի հրեաները «սպասում» Մեսիային (Ղուկ. 3։15

Մենք չենք կարող համոզված ասել, որ առաջին դարի հրեաները Մեսիայի մասին Դանիելի մարգարեությունը հասկանում էին այնպես, ինչպես մենք ենք այսօր հասկանում (Դան. 9։24–27)։ Սակայն նրանք հնարավոր է՝ լսել էին, որ հրեշտակները խոսել են հովիվների հետ կամ թե Աննա մարգարեուհին ինչ ասաց, երբ մանուկ Հիսուսին տեսավ տաճարում։ Բացի այդ, եկել էին աստղագուշակներ, որոնք փնտրում էին «հրեաների թագավորին, որ ծնվել է» (Մատթ. 2։1, 2)։ Ավելի ուշ Հովհաննես Մկրտիչն ասաց, որ Քրիստոսը շուտով հայտնվելու է (2/15, էջ 26, 27

Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր «այո»-ն «այո» մնա (2 Կորնթ. 1։18

Ինչ խոսք, երբեմն գուցե այնպես ստացվի, որ չկարողանանք մեր խոսքը պահել այն հանգամանքների պատճառով, որոնց վրա չենք կարող ազդել։ Բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր խոսքի տերը լինենք (3/15, էջ 32

Ինչպե՞ս կարող ենք դիմադրել պոռնկագրություն դիտելու գայթակղությանը։

Կարող են օգնել հետևյալ երեք քայլերը՝ 1) անհապաղ մի կողմ նայել, եթե մի պահ մեր աչքը ընկնում է էրոտիկ պատկերների վրա, 2) հսկել մեր միտքը՝ դրական մտքերի վրա կենտրոնանալով և Աստծուն աղոթելով, 3) հսկել մեր քայլերը՝ խուսափելով պոռնկագրական ֆիլմերից ու կայքերից (4/1, էջ 10–12

Ի՞նչ չնախատեսված հետևանքներ կարող են լինել, երբ քրիստոնյան հեռանում է իր ընտանիքից, որպեսզի արտասահմանում փող աշխատի։

Եթե ծնողները չապրեն իրենց երեխաների հետ, վերջիններս, հավանաբար, էմոցիոնալ և բարոյական վնասներ կկրեն։ Երեխաները գուցե սկսեն դժգոհել նրանցից։ Եթե կողակիցները իրարից հեռու են ապրում, ապա սեռական անբարոյություն գործելու վտանգ է առաջանում (4/15, էջ 19, 20

Մահապատժի ենթարկելիս ինչո՞ւ էին կոտրում հանցագործների ոտքերը։

Հռոմեացիները որոշ հանցագործների մահվան էին մատնում ցցի վրա։ Հրեաները խնդրեցին Պիղատոսին, որ կոտրեն Հիսուսի կողքին ցցին գամված հանցագործների ոտքերը։ Դրա պատճառով մահապատժի ենթարկվողի համար դժվար կլիներ շնչելը, և դա կարագացներ նրա մահը։ Այդպիսով նրանք ողջ գիշեր ցցից կախված չէին լինի (2 Օրենք 21։22, 23) (5/1, էջ 11

Ո՞ր չորս հարցերը պետք է հիշենք ծառայության ժամանակ։

Ո՞ւմ հետ եմ խոսում։ Որտե՞ղ եմ խոսում։ Ե՞րբ եմ խոսում։ Ինչպե՞ս պետք է խոսեմ (5/15, էջ 12–15

Որքանո՞վ է վնասակար ծխախոտը։

Անցած դարում այն սպանել է 100000000 մարդ։ Ներկայումս այն մոտ 6000000 մարդու կյանք է խլում (6/1, էջ 3