ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կորցրի հայր, գտա հայր
ՀԱՅՐՍ ծնվել է 1899թ.-ին Ավստրիայի Գրաց քաղաքում։ Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, նա դեռ պատանի էր, բայց երբ 1939-ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, հայրս զորակոչվեց։ 1943-ին նա զոհվեց Սովետական Միությունում։ Այսպես ես կորցրի հորս։ Այդ ժամանակ ընդամենը երկու տարեկան էի։ Ես հնարավորություն չունեցա ճանաչելու նրան և միշտ զգում էի հոր պակասը, հատկապես երբ սկսեցի դպրոց գնալ։ Շատ էի տխրում՝ տեսնելով, որ տղաների մեծ մասը հայր ունի, իսկ ես չունեմ։ Հետագայում շատ մխիթարվեցի՝ իմանալով մեր երկնային Հոր մասին, որն անմահ է (Ամբ. 1։12)։
ԴԱՌՆՈՒՄ ԵՄ ՍԿԱՈՒՏ
Յոթ տարեկանում դարձա սկաուտական շարժման անդամ։ Սկաուտական շարժումը հիմնադրել է բրիտանական բանակի գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Ստիվենսոն Սմիթ Բեյդեն-Փաուելը 1908թ.-ին Անգլիայում։ Իսկ 1916-ին նա այդ շարժման մեջ ընդգրկեց նաև ավելի փոքր տարիքի տղաների՝ նրանց անվանելով «վուլֆ քաբզ» («գայլիկներ»)։
Ես սիրում էի հանգստյան օրերի մեր հավաքները. գնում էինք քաղաքից դուրս, քնում էինք վրաններում, կրում էինք համազգեստ, երթով քայլում էինք թմբուկների հարվածների ներքո։ Հատկապես սիրում էի ժամանակ անցկացնել մյուս սկաուտների հետ, օրինակ՝ խարույկի շուրջ երգել և անտառում խաղեր խաղալ։ Մենք շատ բան էինք սովորում բնության մասին, ինչի շնորհիվ սկսեցի արժևորել մեր Ստեղծչի ձեռքի գործերը։
Սկաուտներին հորդորում են ամեն օր բարի գործ անել։ Դա նրանց նշանաբանն է։ Մենք իրար ողջունում էինք «միշտ պատրաստ» խոսքերով։ Սա ինձ դուր էր գալիս։ Մեր խմբում կար հարյուրից ավելի տղա։ Նրանց կեսը կաթոլիկներ էին, կեսը՝ բողոքականներ, մեկն էլ բուդդայական էր։
1920-ից սկսած՝ մի քանի տարին մեկ կազմակերպվում էին միջազգային սկաուտական հավաքներ, կամ՝ բանակումներ։ Ես մասնակցեցի 1951թ. օգոստոսի հավաքին, որն անցավ Բադ Իշլում (Ավստրիա), և 1957թ. օգոստոսի հավաքին՝ «Սետոն պարկում» (Բիրմինգհեմի մոտ, Անգլիա)։ «Սետոն պարկում» հավաքվել էին 33000 սկաուտներ 85 երկրներից և տարածքներից։ Մեր ճամբար այցելեց մոտ 750000 մարդ. նրանց թվում էր Անգլիայի Էլիզաբեթ թագուհին։ Ինձ համար դա կարծես մի համաշխարհային եղբայրություն լիներ։ Որտեղի՞ց իմանայի, որ շուտով մաս եմ կազմելու շատ ավելի տպավորիչ եղբայրության՝ հոգևոր եղբայրության։
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՄ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՅԻ
Ես Գրացի «Գրանդ հոթել Վիսլեր» հյուրանոցում դասընթաց էի անցնում մատուցող դառնալու համար։ Դասընթացն ավարտվելու էր 1958թ. գարնանը։ Այդ ժամանակ էր, որ Ռուդոլֆ Չիգերլը՝ աշխատակիցս ու ավագ հրուշակագործը, ոչ պաշտոնական վկայություն տվեց ինձ։ Մինչ այդ երբեք չէի
լսել ճշմարտությունը։ Սկզբում նա խոսեց Երրորդության մասին և ասաց, որ դա աստվածաշնչային ուսմունք չէ։ Ես պաշտպանեցի Երրորդությունը և ուզում էի նրան սխալ հանել։ Քանի որ աշխատակցիս սիրում էի, ուզում էի համոզել նրան, որ վերադառնա կաթոլիկությանը։Ռուդոլֆը, որին մենք անվանում էինք Ռուդի, ցանկացավ ինձ Աստվածաշունչ տալ։ Ասացի, որ միայն կաթոլիկական Աստվածաշունչ կվերցնեմ։ Նա տվեց ինձ այդ Աստվածաշունչը, և ես սկսեցի կարդալ։ Ընթերցելիս էջերի արանքում «Դիտարան» ընկերության մի թերթիկ գտա. դա Ռուդին էր թողել։ Ես չկարդացի այն, որովհետև կարծում էի, որ նման գրականությունը կարող է գրված լինել այնպես, որ ճիշտ թվա, բայց իրականում սխալ լինի։ Այդուհանդերձ, տրամադրված էի Աստվածաշնչի մասին խոսելու նրա հետ։ Ռուդին խորաթափանց գտնվեց ու այլևս որևէ հրատարակություն չառաջարկեց։ Երեք ամսվա ընթացքում մենք երբեմն զրուցում էինք աստվածաշնչյան թեմաներով, և պատահում էր, որ խոսում էինք մինչև ուշ երեկո։
Երբ ավարտեցի ուսումնառությունս հյուրանոցում, մայրս ինձ ուղարկեց հյուրանոցային կառավարման դպրոց։ Այդ նպատակով Գրացից տեղափոխվեցի Ալպերի հովիտներից մեկում ընկած Բադ Հոֆգաստայն քաղաք։ Դպրոցը կապեր ուներ Բադ Հոֆգաստայնի «Գրանդ հոթել» հյուրանոցի հետ, և ես ուսանելուն զուգահեռ երբեմն այնտեղ էի աշխատում փորձ ձեռք բերելու համար։
ԻՆՁ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԻՍԻՈՆԵՐ ՔՈՒՅՐԵՐ
Ռուդին իմ նոր հասցեն ուղարկեց մասնաճյուղ (Վիեննա), իսկ մասնաճյուղն իր հերթին այն ուղարկեց երկու միսիոներ քույրերի՝ Իլզե Ունտերդորֆերին և Էլֆրիդե Լյորին *։ Մի օր հյուրանոցի ընդունարանի աշխատողը կանչեց ինձ ու ասաց, որ երկու կանայք ուզում են խոսել ինձ հետ, և որ նրանք ինձ սպասում են դրսում՝ մեքենայում։ Ես տարակուսանքի մեջ էի, որովհետև չգիտեի, թե ովքեր են։ Ինչևէ, գնացի։ Ինձ այցելել էին այդ երկու քույրերը։ Հետագայում իմացա, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայում, որտեղ մեր գործունեությունն արգելված էր, նրանք գաղտնի գրականություն էին տեղափոխել։ Պատերազմը չէր էլ սկսվել, երբ գեստապոն՝ Գերմանիայի գաղտնի ոստիկանությունը, բռնել էր նրանց և ուղարկել Լիխտենբուրգի համակենտրոնացման ճամբար։ Հետո պատերազմի ընթացքում քույրերին տեղափոխել էին Ռավենսբրյուկի ճամբար (Բեռլինի մոտ)։
Այդ քույրերը մորս տարիքի էին։ Նրանց հանդեպ հարգանքից մղված՝ չուզեցի, որ շաբաթներ կամ ամիսներ շարունակ նրանց հետ զրույցներ ունենամ ու վերջում ասեմ, որ դա ինձ չի հետաքրքրում։ Պարզապես հարցրի, թե կարող են արդյոք ինձ ցույց տալ սուրբգրային համարներ առաքելական հաջորդականության մասին կաթոլիկական ուսմունքի վերաբերյալ։ Նաև ասացի, որ այդ համարները ցույց կտամ քահանային և կքննարկեմ նրա հետ։ Կարծում էի՝ այդպես ճշմարտությունը ջրի երես դուրս կգա։
ԻՄԱՆՈՒՄ ԵՄ ԻՍԿԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՀՈՐ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄ Է
Ըստ առաքելական հաջորդականության մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու ուսմունքի՝ առաջին Մատթեոս 16։18, 19-ում Հիսուսի ասած խոսքերը)։ Բացի այդ, ըստ եկեղեցու, Հռոմի պապը անսխալական է ուսմունքների հարցում, երբ խոսում է «էքս կաթեդրա» (բառացի՝ «ամբիոնից»), այսինքն՝ ի պաշտոնե։ Ես հավատում էի դրան և մտածում էի, որ եթե պապը, որին կաթոլիկներն անվանում են «Սուրբ Հայր», անսխալական է ուսմունքների հարցում և Երրորդությունը հռչակել է ճշմարիտ ուսմունք, ուրեմն դա իրոք այդպես է։ Բայց եթե նա սխալական է, ուրեմն այդ ուսմունքը կարող է սխալ լինել։ Զարմանալի չէ, որ բազմաթիվ կաթոլիկների համար առաքելական հաջորդականության մասին ուսմունքը ամենից կարևորն է, որովհետև կաթոլիկական մյուս ուսմունքների ճիշտ կամ սխալ լինելը դրանից է կախված։
պապը եղել է Պետրոս առաքյալը, և նրանից հետո եղած մյուս բոլոր պապերը նրանից են իշխանություն ստացել, և այդ հաջորդականությունը անխախտ է եղել (եկեղեցին սխալ է մեկնաբանումԵրբ գնացի քահանայի մոտ, նա չկարողացավ հարցերիս պատասխանել։ Փոխարենը՝ գրապահարանից առաքելական հաջորդականության մասին մի գիրք հանեց ու տվեց, որ կարդամ։ Ես այն տարա տուն, կարդացի ու վերադարձա ավելի շատ հարցերով։ Քահանան չէր կարողանում պատասխանել հարցերիս ու վերջապես ասաց. «Ես չեմ կարող քեզ համոզել, դու էլ ինձ չես կարող համոզել... Քեզ ամենայն բարիք»։ Նա այլևս չէր ուզում ինձ հետ որևէ բան քննարկել։
Այսպիսով՝ ես պատրաստ էի Իլզեի ու Էլֆրիդեի օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրելու։ Նրանք ինձ շատ բաներ սովորեցրին իսկական Սուրբ Հոր՝ Եհովա Աստծու մասին, որ երկնքում է (Հովհ. 17։11)։ Այդ կողմերում ոչ մի ժողով չկար։ Մենք հավաքվում էինք մի հետաքրքրվողի տանը։ Հանդիպումները Իլզեն ու Էլֆրիդեն էին անցկացնում, որովհետև մկրտված եղբայր չկար։ Շատ մարդ չէր գալիս։ Քույրերը հանդիպման նյութի մեծ մասը մատուցում էին քննարկման ձևով՝ դա անելով իրար հետ։ Այլ վայրերից երբեմն եղբայրներ էին գալիս ու վարձված մի տեղ հանրային ելույթ ներկայացնում։
ՍԿՍՈՒՄ ԵՄ ԾԱՌԱՅԵԼ
Իլզեն ու Էլֆրիդեն սկսեցին ինձ Աստվածաշունչ ուսուցանել 1958-ի հոկտեմբերին, իսկ երեք ամիս անց՝ 1959-ի հունվարին, մկրտվեցի։ Դեռ չէի մկրտվել, երբ նրանց հարցրի, թե կարող եմ արդյոք նրանց հետ գնալ տնից տուն, որպեսզի տեսնեմ, թե քարոզչությունն ինչպես է արվում (Գործ. 20։20)։ Առաջին անգամ նրանց հետ ծառայելուց հետո հարցրի, թե կարող եմ արդյոք իմ քարոզչական տարածքն ունենալ։ Նրանք «տվեցին» ինձ մի գյուղ, և ես ինքնուրույն պետք է գնայի տնից տուն, ինչպես նաև կատարեի վերայցելություններ։ Առաջին եղբայրը, որի հետ գնացի տնետուն, մեզ այցելած շրջանային վերակացուն էր։
1960-ին, երբ ավարտեցի ուսումս, վերադարձա Գրաց, որպեսզի հարազատներիս պատմեմ աստվածաշնչյան ճշմարտությունները։ Բայց մինչև օրս նրանցից ոչ ոք ճշմարտությունը չի ընդունել, թեև մի քանիսը ինչ-որ չափով հետաքրքրվում են։
ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ԼԻԱԺԱՄ
1961-ին ժողովներում ընթերցվեց մասնաճյուղի նամակը, որը հորդորում էր քարոզիչներին ռահվիրա ծառայել։ Ես ամուրի էի ու առողջ, ուստի մտածեցի, որ հիմքեր չունեմ ռահվիրա չծառայելու։ Խոսեցի շրջանային վերակացու Կուրտ Կունի հետ։ Ասացի՝ մտադիր եմ մի քանի ամիս աշխատելու ու մեքենա գնելու, որպեսզի կարողանամ ռահվիրա ծառայել։ Նա ինձ հարցրեց. «Հիսուսն ու առաքյալները ավտոմեքենայի կարի՞ք ունեին լիաժամ ծառայելու համար»։ Ամեն ինչ պարզ էր։ Որոշեցի հնարավորին չափ շուտ սկսել ռահվիրայությունը։ Բայց քանի որ շաբաթական 72 ժամ աշխատում էի
հյուրանոցի ռեստորանում, նախ որոշ փոփոխություններ պետք է անեի։Գործատիրոջս հարցրի, թե կարող եմ 60 ժամ աշխատել։ Նա թույլ տվեց, ընդ որում աշխատավարձս թողեց նույնը։ Որոշ ժամանակ անց խնդրեցի աշխատաժամանակս կրճատել մինչև 48-ի։ Նա սրան էլ համաձայնվեց և դարձյալ աշխատավարձս չնվազեցրեց։ Հետո խնդրեցի շաբաթական աշխատել միայն 36 ժամ՝ 6 օր՝ օրական 6 ժամ, և այս անգամ էլ խնդրանքս բավարարվեց։ Զարմանքս շատ մեծ էր, երբ իմացա, որ աշխատավարձս չի փոխվում։ Ինչպես երևում էր, «շեֆս» չէր ուզում, որ հեռանամ։ Ունենալով այսպիսի գրաֆիկ՝ սկսեցի ռահվիրա ծառայել։ Այդ տարիներին ռահվիրայի ամսական ժամաքանակը 100 էր։
Չորս ամիս անց նշանակվեցի հատուկ ռահվիրա և ժողովի ծառայող մի փոքրիկ ժողովում (Շպիտալ-ան-դեր-Դրաու, Կարինտիա նահանգ)։ Այն ժամանակ հատուկ ռահվիրան պետք է ամսական ծառայեր 150 ժամ։ Ես չունեի ռահվիրա ծառայակից, բայց ունեի լավ աջակցություն մեր քույր Գերտրուդե Լոբների կողմից, որը ծառայում էր ժողովի ծառայողի օգնական *։
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
1963-ին նշանակվեցի շրջանային վերակացու։ Երբեմն ժողովից ժողով էի գնում գնացքով՝ կրելով ծանր ճամպրուկներ։ Եղբայրների մեծամասնությունը մեքենա չուներ, ուստի հաճախ կայարանից ինքնուրույն պետք է գնայի իմ կեցավայրը։ Գայթակղության առիթ չտալու համար տաքսի չէի վերցնում և ոտքով էի գնում։
1965-ին հրավիրվեցի «Գաղաադ» դպրոց (41-րդ դասարան)։ Դասընկերներիցս շատերն ինձ պես ամուրի էին։ Ի զարմանս ինձ՝ ուսումն ավարտելուց հետո նշանակվեցի իմ հայրենիք՝ Ավստրիա՝ շարունակելու շրջանային ծառայությունը։ Բայց նախքան ԱՄՆ-ից կհեռանայի, ինձ խնդրեցին չորս շաբաթ շրջանային վերակացու Էնթոնի Քոնտիի հետ այցելել ժողովներ։ Ինձ համար շատ հաճելի էր այդ ջերմ և հմուտ եղբոր հետ ծառայելը։ Մենք ծառայեցինք Քոռնուոլի շրջանում (Նյու Յորք նահանգ)։
Երբ վերադարձա Ավստրիա, նշանակվեցի մի շրջան, որտեղ հանդիպեցի մի թովիչ քրոջ՝ Թովե-Մերետեին։ Նա ճշմարտության մեջ է մեծացել՝ հինգ տարեկանից։ Երբ մեզ հարցնում են, թե ինչպես ենք հանդիպել, մենք կատակով ասում ենք. «Մասնաճյուղն է հոգ տարել»։ Մեկ տարի անց՝ 1967-ի ապրիլին, ամուսնացանք։ Ես շարունակեցի ծառայել շրջանային վերակացու։
Հաջորդ տարի զգացի, որ Եհովան իր անզուգական բարությամբ ինձ որդեգրել է որպես հոգևոր որդու։ Այդպես սկսեցի հատուկ փոխհարաբերություններ ունենալ իմ երկնային Հոր հետ, ինչպես նաև բոլոր նրանց հետ, ովքեր, համաձայն Հռոմեացիներ 8։15-ի, բացականչում են. «Ա՛բբա, Հա՛յր»։
Մենք շրջանային և մարզային ծառայության մեջ եղանք մինչև 1976թ.։ Ձմեռները երբեմն քնում էինք այնպիսի սենյակներում, որտեղ ջերմաստիճանը զրոյից ցածր էր լինում։ Մի անգամ, երբ արթնացանք, տեսանք, որ վերմակի վերևի ծայրը քարացել ու սպիտակել է... մեր իսկ շնչառությունից։ Մենք որոշեցինք այդուհետ միշտ ունենալ էլեկտրական տաքացուցիչ, որպեսզի գոնե մի քիչ անկողնում տաք լիներ։ Կային վայրեր, որտեղ զուգարանը դրսում էր, և եթե ձմռանը գիշերը ուզենայիր դուրս գնալ, պետք է ձյան միջով քայլեիր,
դրան գումարած՝ զուգարանում քամին վզվզում էր։ Այս ամենից բացի, մենք չունեինք մեր բնակարանը, ուստի երկուշաբթի սովորաբար մնում էինք այն տանը, որտեղ մնացել էինք նախորդ շաբաթ՝ այցելելով տեղի ժողով։ Իսկ երեքշաբթի մեկնում էինք հաջորդ ժողով։Իմ սիրելի կինը տարիներ շարունակ մեծապես օգնել է ինձ։ Նա շատ է սիրում քարոզել, ու երբեք կարիք չի եղել նրան հորդորելու, որ գնա ծառայության։ Նա սիրում է մեր ընկերներին և շատ հոգատար է նրանց հանդեպ։ Դա մեծ օգնություն է ինձ համար։
1976-ին մեզ հրավիրեցին ծառայելու Ավստրիայի մասնաճյուղում (Վիեննա)։ Ես նշանակվեցի մասնաճյուղի կոմիտեի անդամ։ Այն ժամանակ Ավստրիայի մասնաճյուղը ղեկավարում էր Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներում ընթացող գործը, ինչպես նաև կազմակերպում էր գրականության գաղտնի տեղափոխություն այդ երկրներ։ Պատասխանատու էր նշանակված եղբայր Յուրգեն Ռունդելը, որը շատ նախաձեռնող էր։ Ես պատիվ ունեցա աշխատելու նրա հետ, իսկ հետագայում նշանակվեցի արևելաեվրոպական տասը լեզուներով թարգմանչական խմբերի վերակացու։ Յուրգենն ու նրա կինը՝ Գերտրուդեն, շարունակում են հավատարմորեն ծառայել որպես հատուկ ռահվիրաներ Գերմանիայում։ 1978-ից Ավստրիայի մասնաճյուղը սկսեց լուսաշարվածքի մեթոդով մեր պարբերագրերը տպագրել վեց լեզվով օֆսեթային տպագրության մի փոքրիկ հաստոցի վրա։ Մենք նաև գրականություն էինք ուղարկում տարբեր երկրներ այն մարդկանց, ովքեր բաժանորդագրվել էին։ Այս աշխատանքների վերակացուն Օտտո Կուգլիչն էր, որն այժմ իր կնոջ՝ Ինգրիդի հետ ծառայում է Գերմանիայի մասնաճյուղում։
Բացի այս, Արևելյան Եվրոպայի եղբայրները իրենք էին գրականություն թողարկում միմիոգրաֆի կամ միկրոֆիլմերի միջոցով։ Այդուհանդերձ, նրանք արտասահմանից օգնություն ստանալու կարիք ունեին։ Եհովան նրանց հետ էր, և մենք, լինելով մասնաճյուղում, սիրեցինք մեր այս հավատակիցներին, որոնք երկար տարիներ արգելքի տակ հավատարմորեն ծառայեցին Եհովային։
ՀԱՏՈՒԿ ԱՅՑ ՌՈՒՄԻՆԻԱ
1989-ին առանձնաշնորհում ունեցա ուղեկցելու Կառավարիչ մարմնի անդամ Թեոդոր Յարաչին Ռումինիա։ Այցի նպատակն էր օգնել մեծաթիվ հավատակիցների միավորվելու կազմակերպության հետ։ 1949-ից տեղի եղբայրները տարբեր
պատճառներով խզել էին կապը կազմակերպության հետ և կազմավորել էին իրենց ժողովները։ Այնուամենայնիվ, նրանք շարունակում էին քարոզել և մկրտել։ Նրանք նույնիսկ բանտ էին նստում քրիստոնեական չեզոքության համար, ինչպես որ կազմակերպության մաս կազմող եղբայրները։ Մեր գործունեությունը Ռումինիայում դեռևս արգելված էր, ուստի մենք գաղտնի հանդիպում կազմակերպեցինք եղբայր Պամֆիլ Ալբուի տանը։ Հրավիրված էին չորս պատասխանատու երեցներ և Ռումինիայի՝ հավանություն ստացած երկրի կոմիտեի ներկայացուցիչները։ Մեզ հետ կար նաև Ավստրիայից եկած թարգմանիչ՝ Ռոլֆ Քելները։Քննարկման երկրորդ օրը երեկոյան եղբայր Ալբուն իր ծառայակից չորս երեցներին վերջապես համոզեց, որ միանան կազմակերպությանը։ Նա ասաց. «Եթե մենք հիմա չմիանանք, ապա գուցե այլևս հնարավորություն չունենանք դա անելու»։ Մոտ 5000 եղբայրներ և քույրեր միացան կազմակերպությանը։ Սա մեծ հաղթանակ էր Եհովայի կողմից և ծանր հարված Սատանային։
1989-ի վերջում՝ նախքան Արևելյան Եվրոպայում կոմունիզմի փլուզումը, Կառավարիչ մարմինը ինձ ու կնոջս հրավիրեց ծառայելու գլխավոր վարչությունում (Նյու Յորք)։ Մենք շատ էինք զարմացել։ Բրուքլինի Բեթելում ծառայության անցանք 1990-ի հուլիսին։ 1992-ին նշանակվեցի Կառավարիչ մարմնի ծառայողական կոմիտեի օգնական, իսկ 1994-ի հուլիսից առանձնաշնորհում ստացա ծառայելու Կառավարիչ մարմնում։
ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՎ ԱՆՑՅԱԼԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՆԱՅԵԼՈՎ ԱՊԱԳԱՅԻՆ
Վաղուց անցյալում են մնացել այն ժամանակները, երբ մատուցող էի աշխատում հյուրանոցում։ Այժմ առանձնաշնորհում ունեմ մասնակցելու հոգևոր սնունդ պատրաստելու և այն համաշխարհային եղբայրությանը մատուցելու գործին (Մատթ. 24։45–47)։ Հետ նայելով լիաժամ ծառայության մեջ անցկացրած 50-ից ավելի տարիներին՝ միայն կարող եմ ուրախանալ և խոր երախտագիտություն հայտնել Եհովային, որ օրհնել է մեր համաշխարհային եղբայրությանը։ Շատ եմ սիրում մեր միջազգային համաժողովները, որտեղ շատ բաներ ենք սովորում մեր երկնային Հոր՝ Եհովայի և աստվածաշնչյան ճշմարտությունների մասին։
Աղոթում եմ, որ ավելի ու ավելի շատ մարդիկ ուսումնասիրեն Աստվածաշունչը, ընդունեն ճշմարտությունը և ծառայեն Եհովային մեր համաշխարհային եղբայրության հետ (1 Պետ. 2։17)։ Նաև սպասում եմ այն ժամանակին, երբ երկնքից կտեսնեմ, թե ինչպես են մարդիկ հարություն առնում, և կգտնեմ հորս։ Հուսով եմ՝ նա, մայրս և մյուս հարազատներս Դրախտում կցանկանան երկրպագել Եհովային։
Սպասում եմ այն ժամանակին, երբ երկնքից կտեսնեմ, թե ինչպես են մարդիկ հարություն առնում, և կգտնեմ հորս
^ պարբ. 15 Նրանց կենսագրությունը տե՛ս «Դիտարան», 1979, նոյեմբերի 1, անգլ.։
^ պարբ. 27 Այժմ ժողովի ծառայողին և ժողովի ծառայողի օգնականին փոխարինում են ժողովի կոորդինատորն ու քարտուղարը։