Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիշո՞ւմ եք

Հիշո՞ւմ եք

Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։

Դիակիզումն ընդունելի՞ է քրիստոնյաների համար։

Դիակիզումը անձնական որոշում է։ Ճիշտ է, Աստվածաշունչը որևէ կոնկրետ բան չի ասում դրա վերաբերյալ, բայց նկատի առնենք այն, որ Սավուղ թագավորի և նրա որդի Հովնաթանի դիակները այրեցին և հետո նոր թաղեցին (1 Սամ. 31։2, 8–13) (6/15, էջ 7

Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստված չէ վատ բաների պատճառը։

Աստված արդար է իր բոլոր ճանապարհներում։ Նա հավատարիմ է և ազնիվ։ Եհովան նաև գորովալից է ու ողորմած (2 Օրենք 32։4; Սաղ. 145։17; Հակ. 5։11) (7/1, էջ 4

Ի՞նչ դժվարությունների գուցե բախվի այն քարոզիչը, որը տեղափոխվում է արտասահման՝ ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է։

Այդ դժվարություններից են՝ 1) նոր ապրելակերպը, 2) տան կարոտը և 3) տեղի հավատակիցներին հարմարվելը։ Շատերը հաղթահարել են այս դժվարությունները և մեծապես օրհնվել են (7/15, էջ 4, 5

Ինչո՞ւ էին Հովսեփի եղբայրները վատ վերաբերվում նրան։

Պատճառներից մեկն այն էր, որ Հակոբը հատուկ բարեհաճություն դրսևորեց Հովսեփի հանդեպ՝ հատուկ հանդերձ պատրաստելով նրա համար։ Հովսեփի եղբայրները սկսեցին նախանձել Հովսեփին և նրան ստրկության վաճառեցին (8/1, էջ 11–13

Նոր թերթիկներն օգտագործելը ինչո՞ւ է արդյունավետ ու հեշտ։

Բոլոր թերթիկները նույն ձևաչափի են։ Յուրաքանչյուր թերթիկում կա համապատասխան սուրբգրային համար և հարց՝ ուղղված բնակչին։ Անկախ բնակչի պատասխանից՝ մենք կարող ենք բացել թերթիկը ու ցույց տալ նրան, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Կարող ենք նաև բնակչի ուշադրությունը հրավիրել թերթիկի վերջնամասում եղող հարցի վրա և վերայցելության հիմք նախապատրաստել (8/15, էջ 13, 14

Ի՞նչ է ասորերեն «Պեշիթոն»։

Ասորերենը, որը արամերենի բարբառներից է, լայն տարածում ունեցավ մ.թ. երկրորդ կամ երրորդ դարում։ Հավանաբար, ասորերենն էր առաջին լեզուն, որով թարգմանվեցին Քրիստոնեական Հունարեն Գրությունների հատվածները։ Ասորերեն Աստվածաշունչը հայտնի դարձավ «Պեշիթո» անունով (9/1, էջ 13, 14

Ի՞նչ կարող են անել քրիստոնյա ծնողները, որպեսզի հովվեն իրենց երեխաներին։

Շատ կարևոր է, որ լսեք ձեր երեխաներին, որպեսզի ճանաչեք նրանց։ Ձգտեք սնել նրանց հոգևորապես։ Սիրառատ կերպով առաջնորդեք նրանց, օրինակ, այն ժամանակ, երբ նրանք հավատի հետ կապված կասկածներ են ունենում (9/15, էջ 18–21

Աստծու Թագավորության ներքո ինչե՞ր այլևս չեն լինի։

Այլևս չեն լինի առողջական խնդիրներ, մահ, գործազրկություն, պատերազմ, սննդի պակասություն և աղքատություն (10/1, էջ 6, 7

Աստվածաշնչում նշված ո՞ր ուխտն է հնարավորություն տալիս ուրիշներին իշխելու Քրիստոսի հետ։

Վերջին Պասեքի ընթրիքից հետո Հիսուսն իր հավատարիմ աշակերտների հետ մի ուխտ կապեց, որը կարող է կոչվել Թագավորության ուխտ (Ղուկ. 22։28–30)։ Այս ուխտը աշակերտներին հավաստիացրեց, որ նրանք Հիսուսի հետ իշխելու են երկնքում (10/15, էջ 16, 17

Բեր աստվածաշնչյան երկու օրինակ, որոնք փաստում են, որ Սատանան իրական անձնավորություն է։

Աստվածաշունչն ասում է, որ Սատանան խոսեց Հիսուսի հետ և փորձեց նրան։ Նաև Հոբի օրերում Սատանան խոսեց Աստծու հետ։ Այս արձանագրությունները փաստում են, որ Սատանան իրական անձնավորություն է (11/1, էջ 4, 5

Ո՞ւմ մասին էր խոսում Հակոբոսը, երբ ասաց. «Մի ժողովուրդ.... [Եհովայի] անվան համար» (Գործեր 15։14

Նա նկատի ուներ հրեա և ոչ հրեա հավատացյալներին, որոնց Աստված ընտրել էր, որպեսզի նրանք ընտրյալ ցեղ լինեին և «ամենուրեք հռչակեին գերազանց հատկությունները» նրա, ով կանչեց նրանց (1 Պետ. 2։9, 10) (11/15, էջ 24, 25

Որտե՞ղ էր գտնվում Թիմգադը, և ի՞նչ մտածելակերպ ունեին նրա բնակիչներից ոմանք։

Թիմգադը հռոմեական մեծ քաղաք էր Հյուսիսային Աֆրիկայում (այսօրվա Ալժիրում)։ Այնտեղ պեղված մի մակագրությունում ասվում է, թե որոշ բնակիչներ ինչ տեսակետ ունեին կյանքի վերաբերյալ. «Որս անել, լոգանք ընդունել, խաղ խաղալ, ծիծաղել. սա՛ է կյանքը»։ Դա նման է 1 Կորնթացիներ 15։32-ում նշված տեսակետին (12/1, էջ 8–10