Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Այսօրվանից պատրաստվիր նոր աշխարհում ապրելուն

Այսօրվանից պատրաստվիր նոր աշխարհում ապրելուն

«Պատվիրիր, որ բարին գործեն.... որպեսզի ամուր կառչեն իսկական կյանքից» (1 ՏԻՄՈԹ. 6։18, 19

ԵՐԳ 125, 40

1, 2. ա) Հատկապես ինչի՞ն ես անհամբերությամբ սպասում երկրային դրախտում (տե՛ս 19-րդ էջի նկարը)։ բ) Ի՞նչ հոգևոր օրհնություններ են լինելու նոր աշխարհում։

«ԻՍԿԱԿԱՆ ԿՅԱՆՔ»։ Այս արտահայտությունը շատերիս միտքն է բերում երկրային դրախտում հավիտյան ապրելու հույսը։ Պողոս առաքյալը «հավիտենական կյանքը» կապեց «իսկական կյանքի» հետ (կարդա՛  1 Տիմոթեոս 6։12, 19)։ Մենք ակնկալում ենք ապրել մի կյանքով, որը հարատև կլինի ու մշտապես բավարարվածություն և որախություն կպարգևի մեզ։ Դժվար է պատկերացնել, թե ինչ զգացումներ կունենանք, երբ ամեն օր քնից արթնանանք ֆիզիկապես, մտային և էմոցիոնալ առումով առողջ (Ես. 35։5, 6)։ Մտածիր, թե որքան հաճելի կլինի ընկերակցել մեր հարազատների ու ընկերների, այդ թվում՝ հարություն առածների հետ (Հովհ. 5։28, 29; Գործ. 24։15)։ Մենք նաև հնարավորություն կունենանք հմտանալու գիտության, երաժշտության, ճարտարապետության և այլ բնագավառներում։

2 Ճիշտ է, նոր աշխարհում այս լավ բաները լինելու են, բայց մեր հիմնական օրհնությունները կլինեն հոգևոր բաները։ Ի՞նչ մեծ բավականություն կստանանք այն բանի գիտակցումից, որ Եհովայի անունը սրբացվել է, իսկ գերիշխանությունը՝ արդարացվել (Մատթ. 6։9, 10)։ Հուզմունքից կցնծանք՝ տեսնելով, որ Աստծու՝ մարդկության ու երկրի հետ կապված սկզբնական նպատակը իրականանում է։ Եվ պատկերացրու, թե որքան ավելի հեշտ կլինի մոտենալ Եհովային, մինչ աստիճանաբար կհասնենք կատարելության (Սաղ. 73։28; Հակ. 4։8

3. Ինչի՞ն պետք է պատրաստվենք այսօրվանից։

3 Մենք կարող ենք վայելել այս օրհնությունները, քանի որ Հիսուսը հավաստիացնում է մեզ, որ «Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մատթ. 19։25, 26)։ Բայց եթե ուզում ենք մտնել նոր աշխարհ և շարունակել ապրել Քրիստոսի Հազարամյա Իշխանության ներքո, պետք է հիմա իսկ «ամուր կառչենք» հավիտենական կյանքից։ Մենք պետք է ապրենք՝ սպասելով այս չար աշխարհի վախճանին, և այսօրվանից պետք է քայլեր ձեռնարկենք, որ պատրաստվենք նոր աշխարհում ապրելուն։ Բայց ինչպե՞ս կարող ենք դա անել, երբ դեռ ապրում ենք այս չար համակարգում։

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ

4. Օրինակով բացատրի՛ր, թե ինչպես կարող ենք այսօրվանից պատրաստվել նոր աշխարհում ապրելուն։

4 Ինչպե՞ս պետք է այժմվանից պատրաստվենք Աստծու նոր աշխարհում ապրելուն։ Պատկերացրու՝ ծրագրել ես տեղափոխվել ուրիշ երկիր։ Ինչպե՞ս կպատրաստվես դրան։ Նախ կսկսես սովորել այդ երկրի լեզուն։ Օգտակար կլինի նաև ծանոթանալ նրանց սովորույթներին։ Գուցե համտեսես այդ երկրի որոշ ուտեստներ։ Ինչ-որ առումով կսկսես ապրել այնպես, ասես արդեն բնակվում ես այդ երկրում։ Չէ՞ որ հենց այդպես ես ապրելու այնտեղ, երբ տեղ հասնես։ Նույնպեսև մենք կարող ենք այսօր պատրաստվել ապրելու նոր աշխարհում՝ հնարավորինս ապրելով այնպես, ասես արդեն այնտեղ ենք։ Այս առնչությամբ նկատի առնենք հետևյալ օրինակները։

5, 6. Այն, որ այսօր սովորում ենք հպատակվել աստվածապետական առաջնորդությանը, ինչպե՞ս է պատրաստում մեզ նոր աշխարհում ապրելուն։

5 Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհում խրախուսվում է ինքնիշխանությունը։ Անկախ լինելը և անձնական տեսակետը պնդելը, ինչն անմտություն է, ողջունվում է ոմանց կողմից։ Բայց այսօր տեսնում ենք նման մոտեցման աղետալի հետևանքները. Աստծու առաջնորդությունը մերժելը հանգեցրել է տառապանքի, ցավի և դժբախտության (Երեմ. 10։23)։ Ի տարբերություն այս չար աշխարհի՝ նոր աշխարհում ողջ մարդկությունը լիովին թիկունք է կանգնելու Աստծու գերիշխանությանը։ Որքա՜ն ենք սպասում այդ ժամանակներին։

6 Նոր աշխարհում, երբ ողջ երկիրը վերածենք գեղեցիկ պարտեզի, սովորեցնենք հարություն առածներին և կատարենք Եհովայի կամքը մարդկության առնչությամբ, հաճույք կստանանք Եհովայի կազմակերպության կողմից տրվող առաջնորդությանը հետևելուց։ Իսկ ինչպե՞ս կվարվենք, երբ առաջնորդություն վերցնողները խնդրեն մեզ անելու մի բան, որը մեր սրտով չէ։ Կհնազանդվե՞նք այդ առաջնորդությանը՝ մեր լավագույնն անելով, որ կատարենք նշանակումը և անգամ հաճույք ստանանք դրանից։ Մեզնից շատերը կպատասխանեն՝ այո՛։ Իսկ այսօր հպատակվո՞ւմ ենք տրվող աստվածապետական առաջնորդությանը։ Եթե այդպես ենք վարվում, ուրեմն պատրաստվում ենք հավիտենական կյանքին Եհովայի իշխանության ներքո։

7, 8. ա) Ինչո՞ւ պետք է համագործակցության ոգի զարգացնենք։ բ) Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել որոշ քրիստոնյաների կյանքում։ գ) Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։

7 Մենք կարող ենք պատրաստվել նոր աշխարհում ապրելուն ոչ միայն հպատակվելով Եհովայի կազմակերպությունից եկող առաջնորդությանը, որ այսօր ստանում ենք, այլև այժմվանից սովորելով լինել բավարարված և համագործակցող։ Եթե այսօր համագործակցում ենք առաջնորդություն վերցնող եղբայրների հետ, բավարարվածության զգացում ենք ունենում և ուրախություն ստանում մեր նոր նշանակումներից, ապա հավանաբար նույն տրամադրվածությունը կդրսևորենք նոր աշխարհում (կարդա՛  Եբրայեցիներ 13։17)։ Ավետյաց երկրում իսրայելացիների ժառանգությունը բաժանվեց վիճակ գցելով (Թվեր 26։52–56; Հեսու 14։1, 2)։ Այսօր, ինչ խոսք, մենք չգիտենք, թե մեզնից յուրաքանչյուրը որտեղ կնշանակվի ապրելու նոր համակարգում։ Սակայն Եհովայի կամքը կատարելիս համագործակցելը բավարարվածություն և մեծ ուրախություն կբերի, անկախ այն բանից, թե որտեղ այդ ժամանակ ապրելիս կլինենք։

8 Թագավորության իշխանության ներքո ապրելու համար արժե ամեն ջանք թափել Եհովայի կազմակերպության հետ համագործակցելու և աստվածապետական նշանակումները կատարելու համար։ Ինչ խոսք, ժամանակի ընթացքում մեր հանգամանքները կարող են փոխվել։ Օրինակ՝ Միացյալ Նահանգների Բեթելի ընտանիքի որոշ անդամներ նշանակվեցին ծառայելու դաշտում և այժմ մեծ օրհնություններ են վայելում լիաժամ ծառայության մեկ այլ ձևում։ Տարիքի կամ այլ գործոնների պատճառով նրանք, ովքեր շրջագայական ծառայության մեջ են եղել, այժմ հատուկ ռավիրաներ են նշանակվել։ Եթե սովորենք լինել բավարարված, աղոթենք Աստծուն օգնության համար և մեր լավագույնն անենք ծառայության մեջ, ուրախություն և բազում օրհնություններ կստանանք նույնիսկ այս չափազանց դժվար վերջին օրերում (կարդա՛  Առակներ 10։22)։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել մեր ապագայի մասին։ Գուցե արդեն մտածել ենք, թե որտեղ կցանկանայինք ապրել նոր աշխարհում, բայց հնարավոր է՝ մեզ խնդրեն ապրել մեկ ուրիշ վայրում։ Անկախ այն բանից՝ որտեղ կծառայենք այդ ժամանակ և ինչ կանենք, կարող ենք վստահ լինել, որ երախտապարտ, գոհ և շատ ուրախ կլինենք (Նեեմ. 8։10

9, 10. ա) Ո՞ր դեպքերում գուցե համբերություն դրսևորելու կարիք լինի նոր աշխարհում։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ համբերատար ենք։

9 Նոր աշխարհում գուցե համբերություն դրսևորելու կարիք լինի։ Օրինակ՝ հնարավոր է՝ լսենք, որ ոմանց հարազատներն ու ընկերները հարություն են առել։ Իսկ մենք դեռ պետք է սպասենք, որ մեր հարազատները հարություն առնեն։ Եթե նման բան լինի, կուրախանա՞նք ուրիշների հետ և համբերատար կլինե՞նք (Հռոմ. 12։15Այսօր սովորելով համբերությամբ սպասել Եհովայի խոստումների կատարմանը՝ հետո էլ կկարողանանք համբերություն դրսևորել (Ժող. 7։8

10 Մենք կարող ենք պատրաստվել նոր աշխարհում ապրելուն՝ նաև համբերություն դրսևորելով աստիճանաբար վերաճշտվող հասկացողությունների վերաբերյալ։ Արդյոք ուսումնասիրո՞ւմ ենք նոր նյութերը և համբերություն դրսևորո՞ւմ ենք, երբ լիովին չենք հասկանում դրանք։ Եթե այո, ապա թերևս չենք դժվարանա համբերություն դրսևորել նոր աշխարհում, մինչ Եհովան հայտնում է իր պահանջները մարդկության առնչությամբ (Առակ. 4։18; Հովհ. 16։12

11. Ի՞նչ է Եհովան այսօր սովորեցնում մեզ մարդկային փոխհարաբերությունների մասին, և ինչպե՞ս դա օգտակար կլինի մեզ համար նոր աշխարհում։

11 Մեկ այլ հատկություն, որը կարող է պատրաստել մեզ նոր աշխարհում ապրելուն, ներողամտությունն է։ Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում որոշ ժամանակ կպահանջվի, մինչև որ արդարներն ու անարդարները շտկեն իրենց թերությունները (Գործ. 24։15)։ Կկարողանա՞նք իրար սիրով վերաբերվել այդ ժամանակ։ Եթե սովորում ենք մեծահոգաբար ներել և խուսափում ենք լարված հարաբերություններից, մեզ համար հեշտ կլինի այդպես վարվել հետագայում (կարդա՛  Կողոսացիներ 3։12–14

12. Բացատրի՛ր, թե ինչ կապ գոյություն ունի ապագայի հետ կապված մեր ակնկալիքների և այսօրվա ապրելակերպի միջև։

12 Նոր աշխարհում միշտ չէ, որ կարողանալու ենք ստանալ այն, ինչ ուզում ենք, և երբ որ ուզում ենք։ Մենք հնազանդվելու ենք Եհովայի գերիշխանությանը և օգուտ ենք քաղելու, ուստի ցանկացած իրավիճակում պետք է երախտագետ և բավարարված լինենք։ Այդ ժամանակ դրսևորելու ենք այն հատկությունները, որ Եհովան սովորեցնում է զարգացնել մեզ այսօր։ Եթե այժմվանից սովորենք ապրել այնպես, ասես դրախտում ենք, կզարգացնենք հատկություններ, որոնք պետք է դրսևորենք ողջ հավիտենության ընթացքում։ Այդպիսով «գալիք աշխարհը» ավելի իրական կդառնա մեզ համար (Եբր. 2։5; 11։1)։ Մենք նաև ցույց կտանք, թե որքան ենք տենչում այն ժամանակներին, երբ երկրի վրա արդարություն հաստատված կլինի։ Իսկապես, մենք պատրաստվում ենք հավիտենական կյանքին Աստծու նոր աշխարհում։

ԱՅՍՕՐ ԿԵՆՏՐՈՆԱՑԻՐ ՀՈԳԵՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՎՐԱ

Եռանդորեն քարոզիր բարի լուրը

13. Ո՞ր գործերն են առաջնային լինելու նոր աշխարհում։

13 Եվս մեկ միջոց նկատի առնենք, որը կօգնի մեզ պատրաստվելու ապագա իսկական կյանքին։ Թեև նոր աշխարհում սննդի առատություն է լինելու, և ունենալու ենք ամեն անհրաժեշտ բան, մենք մեծագույն հաճույք ստանալու ենք մեր հոգևոր կարիքները բավարարելուց (Մատթ. 5։3)։ Հոգևոր գործերով զբաղվելը առաջնային կլինի մեզ համար, և մենք անսահման ուրախություն կգտնենք Եհովայի մոտ (Սաղ. 37։4)։ Այսօր հոգևոր բաներն առաջին տեղում դնելով՝ պատրաստվում ենք իսկական ապագա կյանքին (կարդա՛  Մատթեոս 6։19–21

14. Ի՞նչ հոգևոր նպատակներ կարող են դնել երիտասարդները։

14 Ի՞նչ կարող ենք անել, որ աստվածապետական գործերից ավելի շատ ուրախություն ստանանք։ Միջոցներից մեկը հոգևոր նպատակներ դնելն է։ Եթե երիտասարդ ես և լրջորեն մտածում ես կյանքդ Եհովային ծառայելուն նվիրելու մասին, կարող ես աչքի անցկացնել որոշ նյութեր, որոնցում խոսվում է լիաժամ ծառայության տարբեր ձևերի մասին, և նպատակ դնել հասնելու դրանցից մեկին։ * Կարող ես խոսել որևէ մեկի հետ, որը երկար տարիներ է, ինչ լիաժամ ծառայության մեջ է։ Երբ լիաժամ ծառայությունը կյանքիդ ուղին դարձնես, կպատրաստվես շարունակաբար Եհովային ծառայելու նոր աշխարհում, որտեղ քո աստվածապետական կրթությունն ու փորձը մեծ արժեք կունենան։

Մասնակցիր աստվածապետական գործունեությանը

15. Ուրիշ ի՞նչ հոգևոր նպատակներ կարող են դնել Թագավորության քարոզիչները։

15 Լինելով թագավորության քարոզիչներ՝ մենք բազմաթիվ հոգևոր նպատակներ կարող ենք դնել մեր առջև։ Օրինակ՝ կարող ենք հմտանալ ծառայության որևէ ձևի մեջ կամ ձգտել ավելի լավ հասկանալ աստվածաշնչյան սկզբունքները և դրանց կիրառությունը։ Կարող ենք նաև փորձել բարելավվել հանրային ընթերցանության և ժողովում ստացած հանձնարարությունների ու մեկնաբանությունների որակը և այլն։ Միտքը հետևյալն է. հոգևոր նպատակներ դնելու շնորհիվ աստվածապետական գործերի հանդեպ ոգևորվածությունդ կմեծանա, և դա կօգնի քեզ պատրաստվելու նոր աշխարհում ապրելուն։

ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆՔ

Գնահատիր հոգևոր սնունդը

16. Ինչո՞ւ է Եհովային ծառայելը կյանքի լավագույն ուղին։

16 Արդյոք Աստծու նոր աշխարհին պատրաստվելուն ժամանակ տրամադրելը նշանակո՞ւմ է, որ զրկվում ենք ավելի լավ ու բավականություն պատճառող կյանքից։ Ամենևի՛ն։ Եհովային ծառայելը կյանքի լավագույն ուղին է։ Մենք չենք ծառայում նրան ստիպողաբար կամ զուտ այն պատճառով, որ վերապրենք մեծ նեղությունից։ Մենք ստեղծված ենք այդպես ապրելու համար, կյանքի այդ ուղին մեծագույն ուրախություն է պատճառում մեզ։ Եհովայի առաջնորդությունն ունենալը և նրա «սիրառատ բարությունը» զգալը շատ ավելին է, քան այն կյանքը, որ կապրես՝ առանց նրա հետ մտերիմ լինելու (կարդա՛  Սաղմոս 63։1–3)։ Ինչ խոսք, կարիք չկա սպասելու նոր աշխարհին՝ վայելելու համար հոգևոր օրհնությունները, որ ստանում ենք Եհովային ամբողջ սրտով ծառայելուց. դրանք հասանելի են նաև այսօր։ Իսկապես, մեզանից ոմանք տասնամյակներ շարունակ ստացել են այսպիսի օրհնություններ։ Մենք անձնական փորձից գիտենք, որ կյանքի ուրիշ ուղի չի կարող մեզ ավելի մեծ բավականություն պատճառել (Սաղ. 1։1–3; Ես. 58։13, 14

Հետևիր սուրբգրային առաջնորդությանը

17. Դրախտում ո՞ր տեղում պետք է լինեն անձնական հետաքրքրություններն ու հաճույքները։

17 Անձնական հետաքրքրություններն ու հաճույքները իրենց տեղն են ունենալու նոր աշխարհում։ Այլապես ինչո՞ւ է Աստված ստեղծել մեզ այսպիսի կարիքներով, եթե հնարավորություն չէր տալու լիովին բավարարելու այս ցանկությունները (Ժող. 2։24)։ Եհովան տարբեր կերպերով միշտ «գոհացնելու է ամեն կենդանի արարածի փափագը» (Սաղ. 145։16)։ Հանգիստն ու զվարճությունն իրենց տեղն ունեն, բայց դրանցից ավելի մեծ հաճույք ենք ստանում այն ժամանակ, երբ առաջին տեղում ենք դնում Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունները։ Այդպես կլինի նաև երկրային դրախտում։ Որքա՜ն իմաստնորեն վարված կլինենք, եթե սովորենք անձնական հետաքրքրությունները իրենց ճիշտ տեղում դնել՝ նախ փնտրելով Թագավորությունը և կենտրոնանալով այն հոգևոր օրհնությունների վրա, որոնք այսօր վայելում է Եհովայի ժողովուրդը (Մատթ. 6։33

18. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ պատրաստվում ենք հավիտենական կյանքին։

18 Դրախտում մենք այնքան երջանիկ ենք լինելու, որ երբևէ չենք եղել։ Այսօրվանից իսկ պատրաստվելով իսկական կյանքին՝ թող որ ցույց տանք, թե որքան շատ ենք ուզում վայելել այն։ Եկեք աստվածահաճո հատկություններ զարգացնենք և մեծ ուրախություն ստանանք՝ եռանդորեն կատարելով մեզ հանձնարարված գործը՝ բարի լուրի քարոզչությունը։ Եկեք վայելենք այն մեծ ուրախությունը, որ բերում է հոգևոր նպատակների ձգտելը։ Եվ լիովին վստահելով Եհովայի խոստումներին՝ ապրենք՝ սպասելով այն կյանքին, որ կվայելենք նոր աշխարհում։