Աստծու Խոսքի կենդանի թարգմանություն
«Աստծու խոսքը կենդանի է» (ԵԲՐ. 4:12)։
ԵՐԳ 37, 116
1. ա) Ի՞նչ հանձնարարություն տվեց Աստված Ադամին։ բ) Ինչպե՞ս են Աստծու ծառաները օգտագործել խոսելու ունակությունը։
ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ իր ստեղծագործություններին օժտել է հրաշալի պարգևով՝ հաղորդակցվելու ունակությամբ։ Երբ Աստված Ադամին բնակեցրեց դրախտում, նրան մի հանձնարարություն տվեց, որը կատարելու համար վերջինս պետք է օգտագործեր իր լեզվական ունակությունները. Ադամը պետք է անուններ տար կենդանիներին։ Յուրաքանչյուրին համապատասխան անուն տալու համար նա գործի դրեց իր ստեղծագործական և մտային կարողությունները (Ծննդ. 2:19, 20)։ Հետագայում Աստծու ծառաները օգտագործել են խոսելու կարողությունը՝ լեզուն, որպեսզի փառաբանեն Եհովային և նրա կամքը հայտնի դարձնեն բոլորին։ Վերջին ժամանակներում լեզվի պարգևի միջոցով մաքուր երկրպագությունը առաջ տանելու առանձնահատուկ կերպերից է եղել Աստվածաշնչի թարգմանությունը։
2. ա) Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն ո՞ր սկզբունքներին է հետևել։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։
2 Աստվածաշնչի հազարավոր թարգմանություններ կան, բայց դրանք տարբերվում են իրարից նրանով, թե որքան ճշգրիտ են փոխանցում բնագիր տեքստը։ 1940-ականներին Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն հաստատեց թարգմանչական սկզբունքներ, որոնց հետևել են 130-ից ավելի լեզուներ։ Մատթեոս 6:9)։ 2) Երբ հնարավոր է, ներշնչված բնագիր տեքստը թարգմանել բառացի, իսկ եթե բառացի թարգմանության պատճառով կաղավաղվի իմաստը, ճշգրտորեն փոխանցել միտքը։ 3) Օգտագործել հասկանալի լեզու, որպեսզի ընթերցողը ցանկանա շարունակել ընթերցանությունը * (կարդա՛ Նեեմիա 8:8, 12)։ Եկեք տեսնենք, թե ինչպես են այս սկզբունքները կիրառվել 2013թ. վերանայված անգլերեն «Նոր աշխարհ» թարգմանության մեջ և մյուս լեզուներով թարգմանություններում։
Դրանք են՝ 1) սրբացնել Աստծու անունը՝ Սուրբ Գրքում վերականգնելով այդ անունը բոլոր այն տեղերում, որտեղ պետք է լինի (կարդա՛ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ ՊԱՏՎՈՂ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
3, 4. ա) Ո՞ր հին ձեռագրերում է հանդիպում քառագիրը։ բ) Ի՞նչ են արել Աստվածաշնչի շատ թարգմանիչներ։
3 Նրանք, ովքեր ուսումնասիրում են Աստվածաշնչի հին եբրայերեն ձեռագրերը, օրինակ՝ Մեռյալ ծովի ձեռագրերը, ապշում են՝ տեսնելով, թե որքան շատ է դրանցում հանդիպում քառագիրը՝ Աստծու անունը ներկայացնող չորս եբրայերեն տառերը։ Այն հանդիպում է ոչ միայն այդ հին եբրայերեն ձեռագրերում, այլ նաև հունարեն «Յոթանասնից» թարգմանության որոշ օրինակներում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2-րդ դարից մինչև մ.թ. 1-ին դարը։
4 Չնայած այն հստակ ապացույցներին, որ Աստծու անունը Աստվածաշնչի մի մասն է, շատ թարգմանություններ ամբողջովին հանել են այն։ Օրինակ՝ Քրիստոնեական Հունարեն Գրությունների «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայումից ընդամենը երկու տարի անց՝ 1952-ին, հրատարակվեց «Ամերիկյան միասնական թարգմանության» վերանայված տարբերակը։ Ի տարբերություն 1901թ. հրատարակության՝ այստեղ բացակայում էր Աստծու անունը։ Ինչո՞ւ։ Նախաբանում ասվում էր. «Մեկ և միակ Աստծու համար որևէ անձնանուն գործածելը.... ամենևին հարիր չէ քրիստոնեական եկեղեցու համընդհանուր հավատին»։ Հետագայում նույն օրինակին հետևեցին Աստվածաշնչի շատ թարգմանիչներ։
5. Ինչո՞ւ է կարևոր Աստծու անունը պահել Աստվածաշնչում։
5 Կարևո՞ր է արդյոք այն, թե թարգմանիչները կպահեն Աստծու անունը իրենց թարգմանություններում, թե ոչ։ Այո՛։ Հմուտ թարգմանիչը գիտի, թե որքան կարևոր է հեղինակի նպատակը հասկանալը։ Դա իմանալը իր ազդեցությունն է թողնում թարգմանության հետ կապված շատ որոշումների վրա։ Աստվածաշնչյան բազմաթիվ համարներ ցույց են տալիս, թե որքան կարևոր են Աստծու անունն ու այդ անվան սրբացումը (Ելք 3:15; Սաղ. 83:18; 148:13; Ես. 42:8; 43:10; Հովհ. 17:6, 26; Գործ. 15:14)։ Աստվածաշնչի հեղինակը՝ Եհովա Աստված, ներշնչել է գրողներին ազատորեն գործածել իր անունը (կարդա՛ Եզեկիել 38:23)։ Հանելով Աստծու անունը, որը հազարավոր անգամներ հանդիպում է հին ձեռագրերում, թարգմանիչները ցույց են տալիս, որ չեն հարգում Հեղինակին։
6. Ինչո՞ւ է «Նոր աշխարհ» թարգմանության վերահրատարակության մեջ 6 համարներում ավելացվել Աստծու անունը։
6 Աստծու անունը Աստվածաշնչում պահպանելու համար այսօր ավելի շատ հիմքեր ունենք, քան առաջ։ «Նոր աշխարհ» թարգմանության 2013թ. վերահրատարակության մեջ Աստծու անունը հանդիպում է 7216 անգամ՝ 1984թ. հրատարակությունից 6-ով ավել։ Հինգ լրացուցիչ համարներում՝ 1 Սամուել 2:25; 6:3; 10:26; 23:14, 16-ում, Աստծու անունը վերականգնվել է այն պատճառով, որ այն հանդիպում է Մեռյալ ծովի ձեռագրերում, որոնք եբրայերեն մասորեթական տեքստից ավելի քան 1000 տարով հին են։ Վեցերորդ համարում՝ Դատավորներ 19։18-ում, անունը նույնպես ավելացվել է հեղինակավոր հին ձեռագրերի ուսումնասիրության արդյունքում։
7, 8. Ի՞նչ կարևոր նշանակություն ունի Աստծու անունը։
* Մեր հրատարակություններում նախկինում այս նշանակությունը կապվել է Ելք 3:14 համարի հետ, որտեղ ասվում է. «Ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ»։ Այդ պատճառով 1984թ. հրատարակության մեջ գրվել է, որ անունը նշանակում է նա «ինքն իրեն դարձնում է իր խոստումներն Իրագործողը»։ * Սակայն այս վերանայված տարբերակի Հավելված A4-ում բացատրվում է. ««Եհովա» անվան իմաստը չի սահմանափակվում միայն այն բանով, թե ինչ է Աստված որոշում դառնալ։ Այն նաև պարունակում է հետևյալ իմաստը. Աստված այնպես է անում, որ այս կամ այն բանը տեղի ունենա՝ կապված իր ստեղծագործության և նպատակի իրագործման հետ» (տե՛ս նաև «Աստծու Խոսքի ուսումնասիրության ուղեցույց» գրքույկը, էջ 5)։
7 Ճշմարիտ քրիստոնյաների համար Եհովայի անունը մեծ նշանակություն ունի։ «Նոր աշխարհ» թարգմանության 2013թ. վերահրատարակության հավելվածում այս հարցի վերաբերյալ նոր տեղեկություն կա։ Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեի համար հստակ է, որ Աստծու անունը եբրայերեն «հավահ» բայի պատճառական ձևն է, որը նշանակում է «նա դարձնում է»։8 Եհովան իր ստեղծագործությանը դարձնում է այն, ինչ կամենում է։ Վարվելով իր անվան նշանակությանը ներդաշնակ՝ Աստված Նոյին դարձրեց տապան կառուցող, Բեսելիելին՝ հմուտ վարպետ, Գեդեոնին՝ հաղթող ռազմիկ, իսկ Պողոսին՝ առաքյալ ազգերի համար։ Այո՛, Աստծու անունը մեծ կարևորություն ունի իր ժողովրդի համար, և Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն երբեք չի նվազեցնի այդ անվան կարևորությունը՝ հանելով այն Աստվածաշնչից։
9. Ո՞րն է պատճառներից մեկը, որ մեծ կարևորություն է տրվել Աստվածաշունչը մյուս լեզուներով թարգմանելուն։
9 «Նոր աշխարհ» թարգմանության ավելի քան 130 լեզուներով հրատարակություններ պատվել են Աստծու անունը՝ վերականգնելով այն բոլոր համապատասխան տեղերում (կարդա՛ Մաղաքիա 3:16)։ Ի հակադրություն դրան՝ ներկայումս Աստվածաշնչի թարգմանությունից Աստծու անունը հանելու և այն «Տեր» տիտղոսով կամ տեղի աստվածների անուններով փոխարինելու տենդենց է նկատվում։ Հիմնականում այս պատճառով Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը մեծ կարևորություն է տվել այն բանին, որ հնարավորինս շատ մարդիկ ունենան Աստծու անվանը պատիվ բերող Աստվածաշունչ։
ՊԱՐԶ ԵՎ ՃՇԳՐԻՏ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
10, 11. Ի՞նչ խնդիրների են բախվել «Նոր աշխարհ» թարգմանությունը այլ լեզուներով թարգմանող որոշ թարգմանիչներ։
10 Սուրբ Գրքերը բազմաթիվ լեզուներով թարգմանելու գործընթացը թարգմանչական շատ խնդիրներ է առաջացնում։ Օրինակ՝ անցյալում անգլերեն «Նոր աշխարհ» թարգմանությունը հետևել է այլ անգլերեն Աստվածաշնչերի օրինակներին, որոնք օգտագործել են եբրայերեն «շեոլ» բառը այնպիսի համարներում, ինչպիսին Ժողովող 9:10-ն է։ Այնտեղ գրված էր. «[Շեոլում], ուր գնալու ես, ոչ աշխատանք կա, ոչ ծրագրեր, ոչ գիտելիքներ, ոչ էլ իմաստություն»։ Սա խնդիր էր առաջացնում այլ լեզուներով Աստվածաշնչերի թարգմանիչներից շատերի համար, քանի որ «շեոլ» բառը անծանոթ է իրենց ընթերցողների մեծամասնությանը, չկա իրենց բառարաններում և ասես աշխարհագրական տեղանքի անուն լինի։ Ուստի որոշվեց եբրայերեն «շեոլ» և դրան համարժեք հունարեն «հադես» բառերը ճշգրտորեն թարգմանել «գերեզման»։
11 Որոշ լեզուներում եբրայերեն «նեֆեշ» և հունարեն «փսիխե» բառերը հետևողականորեն անգլերեն «հոգի» բառով թարգմանելը շփոթմունք էր առաջացնում։ Ինչո՞ւ։ Քանի որ դա այնպիսի տպավորություն էր ստեղծում,
թե «հոգին» մարդու մարմնի անտեսանելի մի մասն է կամ ուրվականի նման մի բան, ոչ թե հենց մարդը։ Ուստի որոշվեց «հոգի» բառը թարգմանել ըստ համատեքստի՝ այն իմաստներով, որ նշված են Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության Հավելված 10-ում։ Այո՛, նախապատվությունը տրվեց տեքստը հասկանալի դարձնելուն։ Իսկ այն տարբերակները, որոնք կարող են օգտակար լինել ընթերցողի համար, գրվեցին ծանոթագրություններում։12. Որո՞նք են այն մի քանի փոփոխությունները, որ արվել են վերանայված «Նոր աշխարհ» թարգմանությունում (տե՛ս նաև ««Նոր աշխարհ» թարգմանության 2013թ. վերահրատարակությունը» հոդվածը այս համարում)։
12 Թարգմանիչների բարձրացրած հարցերից պարզ դարձավ, որ անգլերեն տեքստում որոշ հատվածներ կարող են սխալ հասկացվել։ Ուստի 2007-ի սեպտեմբերին Կառավարիչ մարմինը թույլ տվեց վերանայել անգլերեն թարգմանությունը։ Վերանայման ընթացքում անդրադարձան թարգմանիչների կողմից բարձրացված հազարավոր հարցերին։ Հնացած անգլերեն արտահայտությունները փոխարինվեցին նորերով և մեծ ջանքեր գործադրվեցին տեքստը պարզ և դյուրըմբռնելի դարձնելու համար՝ առանց զոհելու ճշգրտությունը։ Այլ լեզուներով թարգմանողներին առաջարկված թարգմանչական խնդիրների լուծումները օգնեցին բարելավելու նաև անգլերեն տեքստը (Առակ. 27:17)։
ԽՈՐ ԳՆԱՀԱՏԱՆՔ
13. Ի՞նչ արձագանք է եղել 2013թ.-ի վերահրատարակության վերաբերյալ։
13 Ի՞նչ ազդեցություն է թողել անգլերեն վերանայված «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Հազարավոր շնորհակալական նամակներ են ուղարկվել Եհովայի վկաների գլխավոր վարչություն՝ Բրուքլին։ Մի քույր արտահայտել է շատերի զգացումները. «Աստվածաշունչը գանձարան է՝ լի թանկարժեք քարերով։ Եհովայի խոսքերը 2013-ի վերանայված տարբերակով կարդալը կարելի է համեմատել թանկարժեք քարերը մեկ առ մեկ ուսումնասիրելու, դրանց բազում նիստերով, պարզությամբ, գույներով և գեղեցկությամբ հիանալու հետ։ Պարզ լեզվով գրված այս Աստվածաշունչը օգնում է, որ ավելի լավ ճանաչեմ Եհովային, ով հոր պես ասես ինձ իր գիրկն առած սփոփիչ խոսքեր է ասում ինձ»։
14, 15. Ի՞նչ դրական ազդեցություն է թողել մյուս լեզուներով «Նոր աշխարհ» թարգմանությունը։
14 Միայն անգլերեն վերանայված «Նոր աշխարհ» թարգմանությունը չէ, որ մեծ ազդեցություն է թողել մարդկանց վրա։ Սոֆիայից (Բուլղարիա) մի տարեց մարդ բուլղարերեն հրատարակության մասին հետևյալն
ասաց. «Ես երկար տարիներ կարդացել եմ Աստվածաշունչը, բայց երբեք չեմ կարդացել այնպիսի թարգմանություն, որ հեշտ հասկանալի լինի և միանգամից սրտիդ հասնի»։ Իսկ մի ալբանացի քույր «Նոր աշխարհ» թարգմանության իր օրինակը ստանալուց հետո ասաց. «Ի՜նչ գեղեցիկ է հնչում Աստծու խոսքը ալբաներենով։ Ի՜նչ մեծ պատիվ է, որ Եհովան մեզ հետ մեր մայրենի լեզվով է խոսում»։15 Շատ երկրներում Աստվածաշնչերը թանկ են կամ հազվագյուտ։ Ուստի Աստվածաշունչ ստանալը արդեն մեծ օրհնություն է։ Ռուանդայից մի հաշվետվության մեջ ասվում էր. «Երկար ժամանակ շատերը, որոնց հետ եղբայրները Աստվածաշնչի ուսումնասիրություն էին անցկացնում, Աստվածաշունչ չունենալու պատճառով չէին առաջադիմում։ Նրանք միջոցներ չունեին, որ գնեին տեղի եկեղեցու հրատարակությունը։ Եվ հաճախ չէին կարողանում ճիշտ հասկանալ որոշ համարներ, ինչը խանգարում էր նրանց հոգևոր աճին»։ Ամեն ինչ փոխվեց, երբ «Նոր աշխարհ» թարգմանությունը լույս տեսավ նրանց լեզվով։ Ռուանդայում ապրող մի ընտանիք, որում կան չորս դեռահաս երեխաներ, ասում է. «Մենք անչափ շնորհակալ ենք Եհովային և հավատարիմ ու իմաստուն ծառային մեզ այս Աստվածաշունչը տալու համար։ Մենք շատ աղքատ ենք և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար Աստվածաշունչ գնելու գումար չենք ունեցել։ Բայց հիմա ամեն մեկս իր Աստվածաշունչն ունի։ Մեր երախտագիտությունը Եհովային ցույց տալու համար ամեն օր ընտանիքով կարդում ենք նրա Խոսքը»։
16, 17. ա) Ի՞նչ է Եհովան ցանկանում, որ իր ծառաներն անեն։ բ) Ի՞նչ պետք է վճռենք անել։
16 Ժամանակի ընթացքում վերանայված «Նոր աշխարհ» թարգմանությունը լույս կտեսնի ավելի շատ լեզուներով։ Սատանան փորձում է խոչընդոտել մեր ջանքերին, բայց մենք վստահ ենք, որ Եհովան ցանկանում է, որ իր բոլոր ծառաները լսեն իրեն, հատկապես որ ինքը խոսում է պարզ և հասկանալի լեզվով (կարդա՛ Եսայիա 30:21)։ Գալու է ժամանակը, երբ «երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը» (Ես. 11:9)։
17 Եկեք վճռենք օգտվել Եհովայի տված յուրաքանչյուր նվերից, այդ թվում նաև այս թարգմանությունից, որը պատիվ է բերում նրա անվանը։ Թույլ տուր, որ նա իր Խոսքի միջոցով խոսի քեզ հետ ամեն օր։ Իր անսահման կարողությունների շնորհիվ Եհովան ուշադրությամբ լսում է մեր աղոթքները։ Այսպիսի հաղորդակցությունը կօգնի մեզ ավելի լավ ճանաչելու Եհովային, և մեր սերը նրա հանդեպ կշարունակի մեծանալ (Հովհ. 17:3)։
^ պարբ. 2 Տե՛ս «Դիտարանի» 2008թ. մայիսի 1-ի համարում «Ինչպե՞ս կարող եք ընտրել Աստվածաշնչի լավ թարգմանություն» հոդվածը։
^ պարբ. 7 Որոշ աշխատություններ նշում են այս միտքը, թեև ոչ բոլոր գիտնականներն են համակարծիք այս հարցում։
^ պարբ. 7 Տե՛ս Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության Հավելված 1-ը՝ «Աստծու անունը Եբրայերեն Գրություններում», էջ 1978։