Եհովա՝ Աստված, ով հաղորդակցվում է մարդկանց հետ
«Լսիր, խնդրեմ, և ես կխոսեմ» (ՀՈԲ 42:4)։
ԵՐԳ 113, 114
1–3. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստծու մտքերը, լեզուն և հաղորդակցվելու հմտությունը գերազանցում են մարդկանց կարողությունները։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ Աստված ստեղծեց բանական արարածներին, որ նրանք նույնպես վայելեն կյանքը և երջանկությունը (Սաղ. 36:9; 1 Տիմոթ. 1:11)։ Աստծու առաջին համագործակցին Հովհաննես առաքյալը կոչեց «Խոսք» և ասաց, որ նա «Աստծու ստեղծագործության սկիզբն» է (Հովհ. 1:1; Հայտն. 3:14)։ Եհովա Աստված իր մտքերի ու զգացմունքների մասին խոսում էր իր այս առաջնեկ Որդու հետ (Հովհ. 1:14, 17; Կող. 1:15)։ Պողոս առաքյալը գրում է «հրեշտակների լեզուների»՝ հաղորդակցության երկնային ձևի մասին, որը մեծապես տարբերվում է մարդկանց լեզուներից (1 Կորնթ. 13:1)։
2 Եհովան ամեն բան գիտի միլիարդավոր բանական արարածների մասին՝ թե՛ երկրային, թե՛ երկնային։ Ցանկացած պահի բազմաթիվ լեզուներով խոսող անթիվ մարդիկ կարող են աղոթել նրան։ Բայց նա ոչ միայն լսում է մարդկանց աղոթքները, այլև միաժամանակ հաղորդակցվում է երկնային արարածների հետ և առաջնորդություն է տալիս նրանց։ Սա խոսում է այն մասին, որ նրա մտքերը, լեզուն և հաղորդակցվելու հմտությունը անհամեմատ գերազանցում են մարդկանց կարողությունները (կարդա՛ Եսայիա 55:8, 9)։ Ուստի մարդկանց հետ հաղորդակցվելիս Եհովան իր մտքերը պարզ է արտահայտում, որպեսզի նրանք կարողանան հասկանալ իրեն։
3 Այժմ կքննենք, թե ինչպես է իմաստության Աղբյուրը՝ Եհովան,
քայլեր ձեռնարկել, որ պատմության ընթացքում հաղորդակցվի իր ժողովրդի հետ։ Նաև կտեսնենք, թե ինչպես է նա, կարիքներից և հանգամանքներից ելնելով, փոխում իր հաղորդակցվելու կերպը։ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ
4. ա) Ի՞նչ լեզվով է Եհովան հաղորդակցվել Մովսեսի, Սամուելի և Դավթի հետ։ բ) Ի՞նչ տեղեկություններ է պարունակում Աստվածաշունչը։
4 Եդեմի պարտեզում Եհովան հաղորդակցվում էր Ադամի հետ մարդկային լեզվով, հավանաբար հնագույն եբրայերենով։ Հետագայում Աստված իր մտքերը հայտնեց եբրայախոս մարդկանց, օրինակ՝ Մովսեսին, Սամուելին և Դավթին, որոնք դրանք գրեցին իրենց բառերով և գրելաոճով։ Բացի այն, որ նրանք գրի են առել մարդկանց ուղղված Աստծու խոսքերը նրա իսկ թելադրանքով, պատմել են նաև այն մասին, թե ինչպես է Աստված վերաբերվել իր ժողովրդին, գրել են տարբեր մարդկանց դրսևորած հավատի և սիրո մասին, ինչպես նաև նրանց սխալների և անհավատարմության մասին։ Այս տեղեկությունները այսօր շատ արժեքավոր են (Հռոմ. 15:4)։
5. Եհովան միայն եբրայերենո՞վ է հաղորդակցվել մարդկանց հետ։ Բացատրի՛ր։
5 Եհովան միշտ չէ, որ եբրայերենով է հաղորդակցվել մարդկանց հետ։ Բաբելոնի գերությունից հետո արամերենը դարձավ Աստծու ժողովրդից ոմանց առօրյա լեզուն։ Հավանաբար այդ պատճառով Եհովան Դանիել և Երեմիա մարգարեներին, ինչպես նաև Եզրաս քահանային ներշնչեց Աստվածաշնչի գրքերի որոշ հատվածներ գրի առնել արամերենով։ *
6. Ինչպե՞ս Աստծու Խոսքը մատչելի դարձավ այլ լեզուներով։
6 Հետագայում Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց հին աշխարհի մեծ մասը, և համահունական լեզուն՝ կոյնեն, դարձավ միջազգային լեզու։ Բազմաթիվ հրեաներ սկսեցին խոսել այդ լեզվով, և Եբրայերեն Գրությունները թարգմանվեցին հունարեն։ Այս թարգմանությունը, որը հավանաբար արվել է 72 թարգմանիչների կողմից, հայտնի դարձավ «Յոթանասնից» անունով։ Դա Աստվածաշնչի առաջին և կարևոր թարգմանություններից մեկն էր։ * Այսքան շատ թարգմանիչների աշխատանքի արդյունքը եղավ այն, որ թարգմանությունն արվեց տարբեր ոճերով՝ բառացիից մինչև ազատ ոճի։ Այնուհանդերձ, հունախոս հրեաները, իսկ հետագայում քրիստոնյաները «Յոթանասնից»-ը համարել են Աստծու Խոսք։
7. Ո՞ր լեզվով էր Հիսուսը ամենայն հավանականությամբ սովորեցնում իր աշակերտներին։
7 Երբ Աստծու առաջնեկ Որդին եկավ երկիր, նա ամենայն հավանականությամբ խոսում և սովորեցնում էր եբրայերենով (Հովհ. 19:20; 20:16; Գործ. 26:14)։ Առաջին դարի եբրայերենի վրա ակներևաբար իր ազդեցությունն էր թողել արամերենը, ուստի հնարավոր է՝ Հիսուսը օգտագործել է արամերեն արտահայտություններ։ Սակայն նա նաև իմացել է հին եբրայերենը՝ Մովսեսի և մարգարեների լեզուն, քանի որ նրանց գրվածքները ամեն շաբաթ կարդացվում էին ժողովարաններում (Ղուկ. 4:17–19; 24:44, 45; Գործ. 15:21)։ Իսրայելում խոսում էին նաև հունարեն և լատիներեն։ Սակայն Սուրբ Գիրքը չի հայտնում՝ արդյոք Հիսուսը խոսել է այդ լեզուներով, թե ոչ։
8, 9. Ինչո՞ւ Աստվածաշնչի որոշ գրքեր գրվեցին հունարենով, և ի՞նչ է դա սովորեցնում մեզ Եհովայի մասին։
8 Հիսուսի առաջին հետևորդները եբրայախոս էին։ Բայց նրա մահից հետո աշակերտներից շատերը խոսում էին այլ լեզուներով (կարդա՛ Գործեր 6:1)։ Քանի որ քրիստոնեությունը տարածվում էր, քրիստոնյաները մեծ մասամբ հաղորդակցվում էին հունարենով։ Իրականում, Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները, որոնք պարունակում են ներշնչված արձանագրություններ Հիսուսի սովորեցրածների ու գործերի մասին, հունարեն են գրվել և տարածվել։ Ուստի աշակերտներից շատերի լեզուն հունարենն էր, ոչ թե եբրայերենը։ * Պողոս առաքյալի նամակները և մյուս ներշնչյալ գրքերը նույնպես հունարեն են գրվել։
9 Ուշադրության է արժանի այն, որ երբ Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրողները մեջբերումներ էին անում Եբրայերեն Գրություններից, սովորաբար մեջբերում էին «Յոթանասնից» թարգմանությունից։ Այս մեջբերումները, որոնք երբեմն ինչ-որ չափով տարբերվում էին եբրայերեն բնագիր տեքստից, այժմ Սուրբ Գրքի մի մասն են կազմում։ Այսպիսով՝ անկատար թարգմանիչների աշխատանքը Աստծու ներշնչյալ Խոսքի մաս դարձավ, այն Աստծու, ով մի մշակույթը կամ լեզուն մյուսից բարձր չի դասում (կարդա՛ Գործեր 10:34)։
10. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես է Եհովան հաղորդակցվում մարդկանց հետ։
10 Մենք կարճ քննեցինք, թե ինչպես է Աստված հաղորդակցվում մարդկանց հետ, և սովորեցինք, որ նա փոխում է հաղորդակցության միջոցները՝ կախված կարիքներից և հանգամանքներից։ Նա չի պահանջում, որ մենք կոնկրետ լեզու սովորենք, որպեսզի ճանաչենք իրեն և իմանանք իր նպատակների մասին (կարդա՛ Զաքարիա 8:23; Հայտնություն 7:9, 10)։ Եհովան է ներշնչել Սուրբ Գիրքը գրողներին, բայց թույլ է տվել, որ նրանք գրի առնեն այն տարբեր ոճերով։
ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է
11. Ինչո՞ւ լեզուների տարբերությունը չի խանգարել Աստծուն հաղորդակցվելու մարդկանց հետ։
11 Արդյո՞ք այն, որ մարդիկ խոսում են տարբեր լեզուներով, և թարգմանությունների մեջ աննշան տարբերություններ կան, խանգարել է Աստծուն, որ նա հաղորդակցվի մարդկանց հետ։ Ո՛չ։ Օրինակ՝ Աստծու Խոսքում ընդամենը մի քանի բառ է գրված այն լեզվով, որով խոսել է Հիսուսը (Մատթ. 27:46; Մարկ. 5:41; 7:34; 14:36)։ Սակայն Եհովան հոգ է տարել, որ իր Որդու խոսքերը թարգմանվեն հունարեն, իսկ ժամանակի ընթացքում՝ այլ լեզուներով։ Հետագայում Աստվածաշնչի ձեռագրերը կրկնօրինակվեցին հրեաների և քրիստոնյաների կողմից. այդպիսով սուրբ գրքերը պահպանվեցին։ Այդ կրկնօրինակները թարգմանվեցին բազմաթիվ լեզուներով։ Հովհան Ոսկեբերանը, որն ապրել է մ.թ. 4–5-րդ դարերում, ասել է, որ իր օրերում Հիսուսի ուսմունքները թարգմանվել են ասորիների, եգիպտացիների, հնդիկների, պարսիկների, եթովպացիների և անհաշիվ այլ ժողովուրդների լեզուներով։
12. Ինչե՞ր է արվել Աստվածաշնչի տարածումը կանխելու համար։
12 Աստվածաշունչը տարբեր լեզուներով թարգմանելու գործին խոչընդոտողներից մեկը Հռոմի կայսր Դիոկղետիանոսն էր, որը մ.թ. 303-ին հրաման արձակեց, որ Սուրբ Գրքի բոլոր օրինակները ոչնչացվեն։ Աստծու Խոսքի և այն թարգմանող ու տարածող մարդկանց վրա բազում հարձակումներ եղան։ 16-րդ դարում Վիլյամ Թինդալը ձեռնարկեց Աստվածաշնչի թարգմանությունը. նա որոշեց եբրայերենից և հունարենից այն թարգմանել անգլերեն։ Մի կրթված մարդու Թինդալն ասաց. «Եթե Աստված թույլ տա, որ երկար ապրեմ, ապա մի քանի տարի հետո կհասնեմ այն բանին, որ անգամ գութան վարող տղան ավելի շատ բան կիմանա Աստվածաշնչից, քան դու»։ Թինդալը ստիպված 2 Տիմոթեոս 2:9)։
էր փախչել Անգլիայից Եվրոպա, որպեսզի թարգմաներ և տպագրեր Աստվածաշունչը։ Չնայած հոգևորականության մեծ ջանքերին՝ հանրորեն այրել բոլոր Աստվածաշնչերը, որ կգտնեին, գրքի օրինակները սկսեցին մեծ քանակությամբ տարածվել։ Ի վերջո Թինդալին մատնեցին, նրան խեղդեցին, իսկ մարմինը ցցի վրա այրեցին։ Բայց Աստվածաշնչի նրա թարգմանությունը շարունակեց ապրել։ Այս աշխատությունից շատ են օգտվել անգլերեն «Ջեյմս թագավորի թարգմանությունը» պատրաստելիս, որը մեծ տարածում գտավ հասարակության մեջ (կարդա՛13. Հին ձեռագրերի ուսումնասիրությունը ի՞նչ է ցույց տվել։
13 Աստվածաշնչի պահպանված որոշ հին կրկնօրինակներում չնչին սխալներ և տարբերություններ կան։ Աստվածաշնչագետները ջանադրաբար ուսումնասիրել ու համեմատել են հազարավոր պատառիկ ձեռագրեր, ամբողջական ձեռագրեր և հին թարգմանություններ։ Այս ուսումնասիրությունները վավերացրել են Աստվածաշնչի հատվածներից մեծ մասի բովանդակությունը։ Դրանց համեմատությունը ցույց է տվել, որ ընդամենը մի քանի համարներ կան, որոնցում աննշան տարբերություններ են նկատվում։ Սակայն Աստվածաշնչի հայտնած լուրը չի փոխվել։ Հին ձեռագրերի համեմատությունը Աստվածաշնչի անկեղծ ուսումնասիրողներին հավաստիացնում է, որ իրենց ձեռքերում այն է, ինչ Եհովան ի սկզբանե ներշնչել է արձանագրել Աստվածաշունչ գրողներին (Ես. 40:8)։ *
14. Որքա՞ն մատչելի է Աստվածաշնչի լուրն այսօր։
14 Չնայած թշնամիների կատաղի հակառակությանը՝ Եհովան ամեն միջոց ձեռնարկել է, որ իր Խոսքը դառնա մարդկության պատմության մեջ ամենից շատ թարգմանված գիրքը։ Նույնիսկ այն ժամանակներում, երբ շատերը քիչ հավատ ունեին Աստծու հանդեպ կամ ընդհանրապես չունեին, Աստվածաշունչը ամենից շատ վաճառվող գիրքն էր։ Այն մասամբ կամ ամբողջությամբ այժմ մատչելի է ավելի քան 2800 լեզուներով։ Ուրիշ ոչ մի գիրք չի կարող համեմատվել Աստվածաշնչի հետ, քանի որ այն ամենից տարածված և մատչելի գիրքն է աշխարհում։ Թեև Սուրբ Գրքի որոշ թարգմանություններ այդքան էլ հասկանալի կամ վստահելի չեն, ինչպես մյուսները, այնուհանդերձ մարդկության հույսի և փրկության մասին Աստվածաշնչի հայտնած լուրը հնարավոր է իմանալ գրեթե բոլոր թարգմանություններից։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
15. ա) Ինչպե՞ս են հաղթահարվել ներկայիս լեզվական խոչընդոտները։ բ) Ինչո՞ւ է մեր գրականությունը սկզբում անգլերենով գրվում։
15 Երբ 20-րդ դարի սկզբներին Աստվածաշունչը ջանադրաբար ուսումնասիրողների փոքր խումբը նշանակվեց որպես «հավատարիմ և իմաստուն ծառա», նրանք «տան անդամների» հետ հաղորդակցվում էին անգլերենով (Մատթ. 24:45)։ Այդ «ծառան» մեծ ջանքեր ներդրեց, որ հոգևոր սնունդը մատչելի դառնա ավելի շատ լեզուներով։ Դրանց թիվն այսօր ավելի քան 700 է։ Ինչպես կոյնեն առաջին դարում, այնպես էլ անգլերենը այսօր միջազգային լեզու է, քանի որ լայնորեն օգտագործվում է առևտրական և կրթական համակարգերում։ Այդ պատճառով մեր գրականությունը գրվում է անգլերեն, որից էլ հիմնականում թարգմանվում է այլ լեզուներով։
16, 17. ա) Ինչի՞ կարիք ուներ Աստծու ժողովուրդը։ բ) Ինչպե՞ս բավարարվեց այդ կարիքը։ գ) Ի՞նչ հույս հայտնեց եղբայր Նորը 1950-ին՝ կապված «Նոր աշխարհ» թարգմանության հետ։
16 Հոգևոր սննդի հիմքը Աստվածաշունչն է։ 20-րդ դարի կեսերին անգլերեն Աստվածաշնչերի մեջ ամենատարածվածը «Ջեյմս թագավորի թարգմանությունն» էր, որը հրատարակվել է 1611թ.-ին։ Բայց այդ թարգմանության լեզուն հնացած էր, իսկ Աստծու անունը տեքստում հանդիպում էր ընդամենը մի քանի անգամ, մինչդեռ Աստվածաշնչի հին ձեռագրերում այն հանդիպում է հազարավոր անգամներ։ Այդ թարգմանության մեջ կային որոշ թարգմանչական սխալներ, ինչպես նաև ավելացված համարներ, որոնք չէին հանդիպում հեղինակավոր հին ձեռագրերում։ Աստվածաշնչի անգլերեն մյուս մատչելի թարգմանությունները նույնպես թերություններ ունեին։
17 Ուստի կարիք կար մի Աստվածաշնչի, որը ժամանակակից լեզվով ճշգրտորեն կփոխանցեր բնագրերի բովանդակությունը։ Այդ նպատակով կազմավորվեց Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն, և սկսվեցին թարգմանչական աշխատանքները։ Ավելի քան տասը տարիների ընթացքում՝ 1950–1960թթ.-ին, Աստվածաշնչի նոր թարգմանությունը մաս-մաս լույս տեսավ վեց հատորով։ Երբ 1950թ. օգոստոսի 2-ին լույս տեսավ առաջին հատորը, եղբայր Նաթան Նորը համաժողովի ներկաներին ասաց. «Ավելի ու ավելի շատ էր զգացվում կարիքը ժամանակակից լեզվով մի թարգմանության, որը ներդաշնակ կլիներ բացահայտված ճշմարտությանը և հիմք կհանդիսանար, որ հասկանանք բնագրերում հավատարմորեն ներկայացված այն ճշմարտությունները, որոնք հետագայում կբացահայտվեն։ Մի թարգմանություն, որը նույնքան հասկանալի կլիներ ժամանակակից ընթերցողներին, որքան Քրիստոսի աշակերտների գրվածքներն էին հասկանալի իրենց օրերում ապրող պարզ, հասարակ, խոնարհ մարդկանց»։ Եղբայրը հույս հայտնեց, որ այս թարգմանությունը հոգևորապես կօգնի միլիոնավորների։
18. Ի՞նչը նպաստեց Աստվածաշնչի թարգմանությանը։
18 Այդ հույսն իրականացավ առանձնահատուկ կերպով, երբ 1963-ին Քրիստոնեական Հունարեն Գրությունների «Նոր աշխարհ» թարգմանությունը լույս տեսավ ևս 6 լեզուներով՝ հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն և իսպաներեն։ 1989-ին Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը մի նոր բաժին կազմավորեց գլխավոր վարչությունում, որպեսզի օգնի թարգմանիչներին։ Իսկ 2005-ին որոշում կայացվեց, որ Աստվածաշունչը սկսի թարգմանվել այն բոլոր լեզուներով, որոնցով լույս էր տեսնում «Դիտարան» ամսագիրը։ Այժմ «Նոր աշխարհ» թարգմանությունը ամբողջովին կամ մասամբ մատչելի է 130-ից ավելի լեզուներով։
19. Ի՞նչ պատմական իրադարձություն տեղի ունեցավ 2013-ին, և ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
19 Անգլերեն «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայումից տասնամյակներ հետո անհրաժեշտություն առաջացավ վերանայելու այն, քանի որ լեզուն ժամանակի ընթացքում բավականին փոխվել էր։ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» 129-րդ տարեկան հանդիպման ժամանակ, որին այդ և հաջորդ օրը ներկա եղավ կամ ինտերնետ կապի միջոցով ունկնդրեց 1413676 հոգի 31 երկրներից, Կառավարիչ մարմնի անդամներից մեկը հայտարարեց, որ անգլերենով լույս է տեսել վերանայված «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Այդ հայտարարությունը հուզեց բոլորին։ Շատերն արտասվեցին, երբ բոլոր ներկաներին բաժանեցին վերանայված Աստվածաշնչի օրինակները։ Երբ հռետորները Աստվածաշնչից մեջբերում անելիս կարդում էին այս հրատարակությունից, ունկնդիրները համոզվում էին, որ այս թարգմանությունը շատ ավելի պարզ է ու հասկանալի։ Հաջորդ հոդվածում մանրամասնորեն կխոսվի այս թարգմանության մասին։ Նաև կիմանանք, թե ինչպես է այն թարգմանվել ուրիշ լեզուներով։
^ պարբ. 5 Եզրաս 4:8–6։18, 7:12–26; Երեմիա 10:11 և Դանիել 2:4բ–7։28 համարները գրվել են արամերենով։
^ պարբ. 6 Ըստ որոշ աղբյուրների՝ հունարեն «Յոթանասնից»-ի թարգմանությունը սկսվել է Եգիպտոսում մ.թ.ա. 3-րդ դարում և ավարտվել է մ.թ.ա. 150թ.-ին։ Այս թարգմանությունը առայսօր կարևոր դեր ունի, քանի որ գիտնականներին հնարավորություն է տալիս հասկանալու եբրայերեն որոշ անհասկանալի բառեր կամ հատվածներ։
^ պարբ. 8 Այն կարծիքը կա, որ Մատթեոսը իր Ավետարանը գրել է եբրայերենով, իսկ հետո հավանաբար հենց ինքը թարգմանել է հունարեն։
^ պարբ. 13 Տե՛ս «Գիրք բոլորի համար» գրքույկի՝ «Ինչպե՞ս է գիրքը վերապրել» գլուխը, էջ 7–9։