Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես գտնել պատասխանները

Ինչպես գտնել պատասխանները

Ինչպես գտնել պատասխանները

«Երբ լուծում ենք այն հարցը, թե ինչպես կարող ենք գումար վաստակել մեր ընտանիքի կարիքները հոգալու համար, նաև մեզ ապահովում ենք նախկինում անհնարին թվացող շատ բաներով, օրինակ՝ ձեռք ենք բերում օդորակիչ կամ բարձրորակ երաժշտություն լսելու համար սարքավորում կամ կարողանում ենք կլոր տարին թարմ մրգեր ուտել, սկսում ենք մտածել, թե ինչու ենք ապրում։ Ինչո՞ւ ընկնել կյանքի այս խելահեղ ռիթմի մեջ։ Ո՞րն է իմաստը»։ Հոգեբանության պրոֆեսոր Դեյվիդ Մայերս (Hope College, Holland, Michigan, U.S.A.)

ԻՆՉՊԵ՞Ս կպատասխանեիք այս պրոֆեսորի բարձրացրած հարցերին։ Ոմանք գուցե մտածեն, թե արժե արդյոք ժամանակ հատկացնել այս հարցերի պատասխանները գտնելու համար։ Սակայն այդ հարցերն անտեսելը նման կլինի այն բանին, որ զբոսնելիս փորձեք անտեսել ձեր կոշիկի մեջ ընկած մանր քարը. ճիշտ է, դուք կշարունակեք ձեր զբոսանքը, բայց այն ձեզ ուրախություն չի պատճառի։

Եթե երբևէ մտածել եք, թե արդյոք կյանքը իմաստ ունի, դուք միակ մարդը չեք։ Համաձայն մի հարցման («World Values Survey»), որը մարդկային արժեքների ուսումնասիրությանը նվիրված, երբևիցե կատարված մեծ ծրագրերից մեկն է՝ շատ երկրներում գնալով ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք մտածում են «կյանքի իմաստի ու նպատակի» շուրջ։

Եթե ուզում եք մտքի իրական խաղաղություն ունենալ, պետք է գտնեք այս երեք կարևոր հարցերի պատասխանները։

Որտեղի՞ց ենք առաջացել։

Ո՞րն է կյանքի իմաստը։

Ի՞նչ է սպասվում ապագայում։

Որտե՞ղ կարող եք այս կարևոր հարցերի համար վստահելի պատասխաններ գտնել։ Ենթադրությունների և եզրակացությունների փոխարեն՝ հաջորդող էջերում կտրվեն պատասխաններ, որոնք գտնվում են Աստծու Խոսքում՝ Աստվածաշնչում։ Մենք հրավիրում ենք ձեզ բացել ձեր Աստվածաշունչը և տեսնել, թե ինչ է այն ասում։