Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Որտեղի՞ց ենք առաջացել

Որտեղի՞ց ենք առաջացել

Որտեղի՞ց ենք առաջացել

ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՐԵՎՈՐ ԻՄԱՆԱԼ ԱՅՍ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ։ Շատերին սովորեցրել են, որ կյանքը երկրի վրա պատահականորեն է առաջ եկել։ Նրանց ասել են, որ մի շարք քիչ հավանական և պատահականորեն տեղի ունեցած դեպքերի միջոցով էվոլյուցիան առաջ է բերել մարդկային ցեղը՝ իր ողջ զգացական ու մտավոր ունակություններով և հոգևոր կարիքներով։

Սակայն եկեք մտածենք. եթե մենք իսկապես էվոլյուցիայի արդյունք ենք, և Արարիչ գոյություն չունի, ապա ինչ–որ իմաստով մարդկությանը կարելի է որբ համարել։ Մենք չէինք ունենա գերմարդկային իմաստության աղբյուր, որից կարող էինք խորհուրդ հարցնել, և որը կօգներ մեզ լուծելու մեր խնդիրները։ Այդ դեպքում ստիպված կլինեինք ապավինել մարդկային իմաստությանը, որպեսզի խուսափեինք շրջապատող միջավայրի աղտոտումից, լուծեինք քաղաքական ընդհարումները և առաջնորդություն գտնեինք մեր անձնական խնդիրների համար։

Արդյոք միայն մարդկային իմաստությանը ապավինելու գաղափարը մտքի խաղաղություն բերո՞ւմ է ձեզ։ Եթե ոչ, մտածեք մյուս տարբերակի շուրջ։ Այն ոչ միայն ավելի գրավիչ է, այլ նաև տրամաբանական է։

Ինչ է ասում Աստվածաշունչը

Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարդիկ անմիջականորեն Աստծու կողմից են ստեղծվել։ Մենք չենք առաջացել էվոլյուցիայի միջոցով. երևույթ, որում հոգատարության և խելամտության նշույլ անգամ չկա։ Ընդհակառակը՝ մեզ սիրառատ և խելացի Հայր է ստեղծել։ Ուշադրություն դարձրեք Աստվածաշնչում արձանագրված հետևյալ պարզ խոսքերին.

Ծննդոց 1։27։ «Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց»։

Սաղմոս 139։14։ «Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է»։

Մատթեոս 19։4–6։ «Դուք չե՞ք կարդացել, որ նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ ստեղծեց նրանց ու ասաց. «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն»։ Այնպես որ նրանք այլևս երկուսը չեն, այլ մեկ մարմին են։ Ուրեմն, ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի»։

Գործեր 17։24, 25։ «Աստված, որ ստեղծել է աշխարհը և նրանում եղող ամեն բան, Նա, երկնքի և երկրի Տերը լինելով, ձեռակերտ տաճարներում չի բնակվում, ոչ էլ մարդկանց ձեռքով է նրան ծառայություն մատուցվում, ասես թե նա ինչ–որ բանի կարիք ունի, որովհետև նա ինքն է բոլոր մարդկանց տալիս կյանք, շունչ և ամեն բան»։

Հայտնություն 4։11։ «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին»։

Ինչպես է Աստվածաշնչի պատասխանը մտքի խաղաղություն բերում

Իմանալով, որ «ամեն ընտանիք.... երկրի վրա պարտական է իր անվան համար» Աստծուն՝ փոխում է ուրիշների մասին ունեցած մեր տեսակետը (Եփեսացիներ 3։15)։ Սա իմանալը նաև ազդում է մեր և մեր խնդիրների մասին ունեցած տեսակետի վրա։ Մեր մտածելակերպում այսպիսի փոփոխություններ տեղի կունենան։

Երբ կանգնենք դժվար որոշումների առջև, չափից շատ չենք մտահոգվի մեր մտքում ծագող հակասական տեսակետների համար, որոնք բնորոշ են մարդուն։ Փոխարենը՝ մենք վստահությամբ կապավինենք Աստվածաշնչի խորհուրդներին։ Ինչո՞ւ։ Քանի որ «ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ցանկացած բարի գործի համար» (2 Տիմոթեոս 3։16, 17

Ճիշտ է, Աստվածաշնչի խորհուրդները կիրառելը մեծ ջանքեր և ինքնահսկում է պահանջում։ Երբեմն գուցե այդ խորհուրդներին հետևելու համար անհրաժեշտ լինի մեր սրտի ուզածին հակառակ վարվել (Ծննդոց 8։21)։ Սակայն եթե ընդունում ենք, որ մենք ստեղծված ենք սիրող երկնային Հոր կողմից, ապա տրամաբանական է եզրակացնել, որ նա գիտի, թե որն է լավագույն ուղին մեզ համար (Եսայիա 55։9)։ Ուստի նրա Խոսքը վստահեցնում է մեզ. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։ Եթե կիրառենք այս խորհուրդը, ապա դժվարությունների հանդիպելիս ու որոշումներ կայացնելիս կձերբազատվենք շատ մտահոգություններից։

Եթե մեր հանդեպ կանխակալ վերաբերմունք դրսևորեն, մենք մեզ ցածր չենք զգա և չենք մտածի, որ ինչ–որ հարցում պակաս արժեքավոր ենք, քան ուրիշ ռասայի և ուրիշ մշակույթի պատկանող մարդիկ։ Ընդհակառակը՝ մենք ինքնահարգանքի հավասարակշռված զգացում կունենանք։ Ինչո՞ւ։ Քանի որ մեր Հայրը՝ Եհովա Աստված, «կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով որ վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35

Դա գիտակցելը մեզ կպաշտպանի նաև այն իմաստով, որ թույլ չենք տա, որ կանխակալ կարծիքը աղավաղի մեր վերաբերմունքը ուրիշների նկատմամբ։ Մենք կհասկանանք, որ հիմքեր չունենք մեզ ուրիշ ռասայի պատկանող մարդկանցից բարձր դասելու, քանի որ Աստված «մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որպեսզի բնակվեն ամբողջ երկրի երեսի վրա» (Գործեր 17։26

Անշուշտ, իմանալով, որ մենք ստեղծված ենք, և որ մեր Արարիչը հոգ է տանում մեր մասին, մտքի խաղաղություն ենք ձեռք բերում։ Սակայն այդ ներքին խաղաղությունը պահպանելու համար ավելին է պահանջվում։

[մեջբերում 4–րդ էջի վրա]

Արդյո՞ք մարդկային ցեղը էվոլյուցիայի արդյունք է

[նկար 5–րդ էջի վրա]

Իմանալով, որ մեր Արարիչը հոգ է տանում մեր մասին՝ մտքի խաղաղություն ենք ձեռք բերում