Մարիամի դերը Աստծու նպատակների մեջ
Մարիամի դերը Աստծու նպատակների մեջ
ՄԻ ԱՆԳԱՄ, երբ Հիսուսը խոսում էր բազմության առաջ, մի կին բարձրացրեց իր ձայնը և ասաց. «Երանի այն արգանդին, որ կրեց քեզ, և այն ստինքներին, որ սնեցին քեզ»։ Եթե Հիսուսը ցանկանար, որ իր մայրը մեծարվեր, ապա ստեղծված առիթը կօգտագործեր և բազմությանը այդպես վարվելու պատվեր կտար։ Սակայն նա ասաց. «Ո՛չ, այլ նրանք են երջանիկ, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (Ղուկաս 11։27, 28)։
Հիսուսը առանձնահատուկ պատվի չարժանացրեց իր մորը, ոչ էլ իր հետևորդներին խրախուսեց դա անել։ Այդ դեպքում ինչո՞ւ են շատ անկեղծ հավատացյալներ մեծարում Մարիամին։ Եկեք տեսնենք, թե արդյոք Հիսուսի մոր մասին տարածված որոշ ուսմունքներ ներդաշնա՞կ են Աստվածաշնչին։
«Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ»
Գաբրիել հրեշտակն ասաց Մարիամին, թե ինչ դեր է ունենալու նա Աստծու նպատակների մեջ։ Նա ողջունեց՝ ասելով. «Ողջո՛ւյն, ո՛վ շնորհընկալ, Եհովան քեզ հետ է» (Ղուկաս 1։28)։ Այս դեպքից կարճ ժամանակ հետո Եղիսաբեթը ողջունեց Մարիամին հետևյալ խոսքերով. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո արգանդի պտուղը» (Ղուկաս 1։42)։ Բայց արդյո՞ք այս արտահայտություններից կարող ենք եզրակացնել, որ պետք է մեծարել Մարիամին։
Իհարկե ոչ։ Թեև այս խոսքերով կաթոլիկները աղոթում են Մարիամին, սակայն Աստվածաշնչում հիմքեր չենք գտնում նրան աղոթելու համար։ Գաբրիելն ու Եղիսաբեթը հասկանում էին, որ Մարիամը պատվի է արժանի, քանի որ ծնունդ է Մատթեոս 6։9)։
տալու Մեսիային, բայց նրան աղոթելու մասին Գրություններում ոչինչ չի ասվում։ Երբ Հիսուսի աշակերտները խնդրեցին, որ նա սովորեցնի իրենց աղոթել, Աստծու որդին նշեց, որ աղոթքները պետք է ուղղել իր Հորը։ Իրականում տիպար աղոթքը սկսվում է հետևյալ խոսքերով. «Հա՛յր մեր, որ երկնքում ես» (Թագավորակիցներից մեկը
Մի այլ տարածված ուսմունք էլ այն է, որ Մարիամը «երկնքի Թագուհին» է։ Աստծու Խոսքը երբեք նրան այդպիսի տիտղոս չի վերագրել։ Այդուհանդերձ, նա հատուկ դիրք ունի Աստծու երկնային կազմակերպության մեջ։ Իսկ ի՞նչ դիրք ունի։
Հիսուսն ասաց, որ իր հավատարիմ հետևորդներից շատերը իր հետ կիշխեն Թագավորության մեջ (Ղուկաս 22։28–30)։ Նա այս ընտրված մարդկանց տվել է առանձնաշնորհում ծառայելու որպես քահանաներ Աստծու համար, որոնք «կթագավորեն երկրի վրա» (Հայտնություն 5։10)։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Մարիամը նրանց թվում է։ Ինչպե՞ս։
Հավանաբար հիշում ես, որ Հիսուսի մահից հետո Մարիամը նրա աշակերտների և եղբայրների հետ «հարատևում էր աղոթքում»։ Մոտ 120 աշակերտներ, ինչպես նաև «մի քանի կանայք» հավաքվել էին աղոթելու համար (Գործեր 1։12–15)։ Աստվածաշնչում կարդում ենք, որ «երբ Պենտեկոստեի տոնը ընթացքի մեջ էր, նրանք բոլորը միասին մեկտեղ էին», և այդ ժամանակ Աստծու սուրբ ոգին թափվեց նրանց վրա, և նրանք տարբեր լեզուներով խոսելու շնորհ ստացան (Գործեր 2։1–4)։
Այն, որ Մարիամն էլ այդ ժամանակ նրանց հետ էր, ցույց է տալիս, որ նա և մյուս կանայք, որոնք ստացան սուրբ ոգին, ընտրված են Հիսուսի երկնային Թագավորության մեջ իշխելու համար։ Ուստի բոլոր հիմքերն ունենք ասելու, որ Մարիամն այժմ Հիսուսի հետ վայելում է երկնային փառքը (Հռոմեացիներ 8։14–17)։ Տեսնենք, թե նա և Քրիստոսի մյուս թագավորակիցները ինչ դեր ունեն Աստծու նպատակի մեջ։
Հրաշալի օրհնություններ
Աստվածաշնչի «Հայտնություն» գիրքը նշում է, որ 144 000 հոգի երկնային հարություն են ստանալու և Հիսուսի հետ ծառայելու են որպես քահանաներ և թագավորներ (Հայտնություն 14։1, 4; 20։4, 6)։ Որպես քահանաներ՝ նրանք Հիսուսի զոհաբերության հիման վրա կօգնեն հնազանդ մարդկությանը հասնելու հոգևոր, բարոյական և ֆիզիկական կատարելության (Հայտնություն 21։1–4)։ Ի՜նչ մեծ պատիվ կլինի Եհովայի բոլոր նվիրված երկրպագուների համար տեսնել այդ հրաշալի ժամանակները *։
Մարիամը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մեծ դեր ունի Եհովայի նպատակների մեջ։ Մեզ համար նա խոնարհության, հավատի, հնազանդության, նվիրվածության, ինչպես նաև փորձությունների ժամանակ դրսևորած տոկունության հիանալի օրինակ է։ Ինչ խոսք, Մեսիայի մայրը հարգանքի է արժանի, քանի որ ծնունդ է տվել նրան և ապագայում էլ մյուս իշխանակիցների հետ միասին օրհնություններ է բերելու մարդկությանը։
Իսկ ամենակարևորը, որ սովորում ենք Մարիամից այն է, որ նա մյուս հավատարիմ ծառաների պես երկրպագում է միմիայն Եհովա Աստծուն։ Մարիամը Քրիստոսի մյուս իշխանակիցների հետ բացականչում է. «Գահի վրա Նստողին [Եհովա Աստծուն] և Գառանը [Հիսուս Քրիստոսին] լինի օրհնությունը, պատիվը, փառքը և հզորությունը հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 5։13; 19։10)։
[ծանոթագրություն]
^ պարբ. 13 Այս օրհնությունների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 8–րդ գլխում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[Մեջբերում 10–րդ էջի վրա]
Մեզ համար Մարիամը խոնարհության, հավատի, հնազանդության հիանալի օրինակ է