Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստված երկրպագության բոլո՞ր ձևերն է ընդունում

Աստված երկրպագության բոլո՞ր ձևերն է ընդունում

Աստված երկրպագության բոլո՞ր ձևերն է ընդունում

Ի՞նչ են ասում մարդիկ

▪ «Բոլոր կրոնները առաջնորդում են դեպի Աստված»։

▪ «Եթե անկեղծ ես, ապա նշանակություն չունի, թե ինչին ես հավատում»։ Ի՞նչ է ասել Հիսուսը

▪ «Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է և ընդարձակ այն ճանապարհը, որը դեպի կործանում է տանում, և շատերն են նրանով գնացողները, մինչդեռ նեղ է այն դուռը և նեղվածք այն ճանապարհը, որը դեպի կյանք է տանում, և քչերն են այն գտնողները» (Մատթեոս 7։13, 14)։ Հիսուսի խոսքերի համաձայն՝ բոլոր ճանապարհները չեն, որ առաջնորդում են դեպի Աստված։

▪ «Շատերը կասեն ինձ այն օրը. «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք և քո անունով դևեր հանեցինք և քո անունով շատ զորավոր գործեր արեցինք»։ Բայց այն ժամանակ նրանց հայտնապես կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Հեռացե՛ք ինձանից, դո՛ւք, անօրենությո՛ւն գործողներ»» (Մատթեոս 7։22, 23)։ Հիսուսը չի ընդունում նրանց, ովքեր միայն պնդում են, թե հետևում են իրեն։

ՇԱՏ կրոնասեր մարդիկ թանկ են համարում իրենց հավատալիքներն ու սովորույթները։ Սակայն դրանք ներդաշնակ չեն Աստծու Խոսքին՝ Աստվածաշնչին։ Հիսուսն ասաց, որ վտանգավոր է հետևել մարդկանց կողմից հորինված ավանդույթներին։ Նա իր օրերի կրոնական առաջնորդներին ասաց. «Աստծու խոսքը անվավեր եք դարձրել ձեր ավանդույթի պատճառով»։ Այնուհետև Եբրայերեն Գրություններից մեջբերեց Եհովայի խոսքերը. «Այս ժողովուրդը իր բերանովն է մօտենում եւ իր շրթունքներովն են ինձ պատւում, իսկ նորանց սիրտը հեռու է ինձանից, եւ նորանց ինձ պատուելը մարդկանց սովորեցրած պատուէր է» (Մատթեոս 15։1–9; Եսայիա 29։13

Կարևոր է նաև պատշաճ վարք դրսևորել։ Աստված չի ընդունում նրանց, ովքեր միայն պնդում են, թե երկրպագում են իրեն։ Աստվածաշնչում գրված է. «Նրանք հրապարակորեն հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, սակայն իրենց գործերով ուրանում են նրան» (Տիտոս 1։16)։ Իսկ մեր օրերում ապրող մարդկանց մասին կանխագուշակվել էր. «Ավելի հաճոյասեր են, քան աստվածասեր, որ Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն, բայց նրա զորությունն ուրանում են. դրանցից հեռո՛ւ մնա» (2 Տիմոթեոս 3։4, 5

Միայն անկեղծ լինելը բավական չէ։ Ինչո՞ւ։ Որովհետև անհատը կարող է լինել անկեղծ, բայցև կարող է սխալվել։ Ուստի Աստծու մասին ճշգրիտ գիտելիքները կարևոր են (Հռոմեացիներ 10։2, 3)։ Եթե ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերենք ու մեր կյանքը ներդաշնակեցնենք Աստվածաշնչի չափանիշներին, կարժանանաք Աստծու հաճությանը (Մատթեոս 7։21)։ Իրականում ճշմարիտ կրոնի մեջ լինել նշանակում է ունենալ ճիշտ մղումներ և ճիշտ հավատալիքներ, ինչպես նաև պատշաճ վարք դրսևորել, իսկ դա նշանակում է կատարել Աստծու կամքն ամեն օր (1 Հովհաննես 2։17

Եթե ցանկանում եք ավելին իմանալ Աստծու մասին, կարող եք Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն սկսել։

[Մեջբերում 9–րդ էջի վրա]

Ճշմարիտ կրոնի մեջ լինել նշանակում է ունենալ ճիշտ մղումներ և ճիշտ հավատալիքներ, ինչպես նաև պատշաճ վարք դրսևորել