Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին

Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին

Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին

Ի՞նչ են ասում մարդիկ

▪ «Աստված շատ զբաղված է, որ իմ խնդրով հետաքրքրվի»։

▪ «Չեմ կարծում, որ նա մտածում է իմ մասին»։

Ի՞նչ է ասել Հիսուսը

▪ «Չէ՞ որ հինգ ճնճղուկը վաճառվում է չնչին արժեք ունեցող երկու մետաղադրամով։ Սակայն նրանցից և ոչ մեկը չի մոռացվում Աստծու առաջ։ Բայց ձեր գլխի բոլոր մազերն անգամ հաշվված են։ Մի՛ վախեցեք, դուք շատ ճնճղուկներից ավելի թանկ եք» (Ղուկաս 12։6, 7)։ Անկասկած, Հիսուսը այս խոսքերով ուզում էր ասել, որ Աստված հոգ է տանում մեր մասին։

▪ «Երբեք մի՛ մտահոգվեք՝ ասելով՝ «ի՞նչ պիտի ուտենք», կամ՝ «ի՞նչ պիտի խմենք», կամ՝ «ի՞նչ պիտի հագնենք»։ Որովհետև ազգերն են, որ ջանադրաբար ձգտում են ձեռք բերել այդ բաները։ Իսկ ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ» (Մատթեոս 6։31, 32)։ Հիսուսը վստահ էր, որ Աստված գիտի, թե ինչ կարիքներ ունենք բոլորս։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ հստակ նշում է, որ Աստված հոգ է տանում մեր մասին (Սաղմոս 55։22; 1 Պետրոս 5։7)։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք տառապում։ Եթե Աստված սեր է և ամենազոր է, ինչո՞ւ վերջ չի դնում ցավին ու տառապանքին։

Քչերը գիտեն այս հարցերի պատասխանները։ Բանն այն է, որ այս չար աշխարհի իշխանը Բանսարկու Սատանան է։ Երբ վերջինս փորձում էր Հիսուսին, առաջարկեց նրան երկրի բոլոր թագավորությունները՝ ասելով. «Այս ամբողջ իշխանությունը և սրանց փառքը քե՛զ կտամ, որովհետև ինձ է տրված, և ում որ ուզում եմ, տալիս եմ այն» (Ղուկաս 4։5–7

Ո՞վ տվեց Սատանային այդ իշխանությունը։ Երբ մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, հնազանդվեցին Սատանային ու մերժեցին Աստծուն, նրանք, իրականում, որպես իրենց ղեկավար ընտրեցին Սատանային։ Այդ պահից ի վեր Եհովա Աստված թույլ է տվել, որ ժամանակն ապացուցի՝ Սատանայի իշխանությունը ձախողվելու է։ Եհովան չի ստիպում մարդկանց ծառայել իրեն, այլ հնարավորություն է տալիս հաշտվելու իր հետ (Հռոմեացիներ 5։10

Սիրուց մղված՝ Աստված իր Որդուն երկիր ուղարկեց, որպեսզի նա ազատի մեզ Սատանայի իշխանությունից։ Մոտ ապագայում Հիսուսը «ոչնչի կվերածի նրան, ով մահ պատճառելու կարողություն ունի, այսինքն՝ Բանսարկուին» (Եբրայեցիներ 2։14)։ Նա «Բանսարկուի գործերը կքանդի» (1 Հովհաննես 3։8

Երկիրը դրախտ կդառնա։ Այդ ժամանակ Աստված «կսրբի ամեն արտասուք [մարդկանց] աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։4, 5) *։

[ծանոթագրություն]

^ պարբ. 12 Այն, թե ինչո՞ւ է Աստված թույլ տալիս տառապանքը, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11–րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[Մեջբերում 8–րդ էջի վրա]

Երկիրը դրախտ կդառնա