Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ամենահիշարժան օրը պատմության մեջ

Ամենահիշարժան օրը պատմության մեջ

Ամենահիշարժան օրը պատմության մեջ

Դա այն օրն էր, երբ մահացավ Հիսուս Քրիստոսը։ Ինչո՞ւ էր նրա մահը այդքան կարևոր։ Մի շարք պատճառներով։

Մինչև մահ հավատարիմ մնալով՝ Հիսուսն ապացուցեց, որ մարդը կարո՛ղ է պահել իր անարատությունը Աստծու հանդեպ։

Բացի այդ, Քրիստոսի մահվան շնորհիվ մարդկանց միջից ընտրված որոշ անհատներ իշխելու են նրա հետ երկնքում։ Միլիոնավոր մարդիկ էլ երկրային դրախտում հավիտյան ապրելու հեռանկար ունեն։

Իր մահվան գիշերը Հիսուսը իր աշակերտներին տվեց անթթխմոր հացը և կարմիր գինին ու ասաց. «Սա՛ արեք իմ հիշատակի համար» (Ղուկաս 22։19)։ Հացն ու գինին խորհրդանշում էին նրա մարմինն ու արյունը։ Կցանկանա՞ք ներկա գտնվել այս կարևոր իրադարձությանը և հիշել նրա զոհաբերական մահը։

Այս տարի Հիշատակի երեկոն կնշվի հինգշաբթի օրը՝ ապրիլի 9–ին՝ մայրամուտից հետո։ Սրտանց հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու այդ հիշարժան երեկոյին։ Հանդիպման կոնկրետ վայրը և ժամը Դուք կարող եք իմանալ Ձեր հարևանությամբ ապրող Եհովայի վկաներից։