Ամեն ինչ իր ժամանակն ունի
Ամեն ինչ իր ժամանակն ունի
«Ամեն բանի ժամանակ կայ. եւ ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան»,— ասում է Աստվածաշունչը։ Այս խոսքերը գրի է առել իմաստուն Սողոմոն թագավորը։ Նա շարունակում է իր խոսքը՝ ասելով, որ կա ծնվելու և մահանալու ժամանակ, կառուցելու և քանդելու ժամանակ, սիրելու և ատելու ժամանակ։ Վերջում նշում է. «Ի՞նչ օգուտ ունի նա, որ գործում է, իր քաշած աշխատանքիցը» (Ժողովող 3։1–9)։
ԱՅՍ խոսքերը կարդալով՝ որոշ մարդիկ գալիս են այն եզրահանգման, որ իրականում Աստվածաշունչը սովորեցնում է, թե կյանքում ամեն բան նախասահմանված է, այսինքն՝ նրանք կարծում են, թե Աստվածաշունչը թիկունք է կանգնում ճակատագրի գաղափարին։ Ճի՞շտ են արդյոք նրանք։ Իսկապե՞ս Աստվածաշունչը սովորեցնում է, որ ճակատագիրն է ղեկավարում մեր կյանքը։ «Ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց», ուստի այն, ինչ կարդում ենք Աստվածաշնչի մի հատվածում, պետք է ներդաշնակ լինի այն ամենին, ինչ գրված է մյուս մասերում։ Եկեք տեսնենք, թե այս առնչությամբ է՛լ ինչ կա գրված Աստվածաշնչում (2 Տիմոթեոս 3։16)։
Ժամանակ և պատահար է լինում
«Ժողովող» գրքում Սողոմոնը շարունակում է գրել. «Դարձեալ տեսայ արեգակի տակին որ ընթացքը վազողներինը չէ. եւ ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, եւ ոչ էլ հացը՝ իմաստուններինը, եւ ոչ էլ հարստութիւնը՝ հասկացողներինը, եւ ոչ էլ շնորհքը՝ գիտուններինը»։ Ինչո՞ւ։ Նա բացատրում է. «Որովհետեւ ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին» (Ժողովող 9։11)։
Սողոմոնը չէր ուզում ասել, որ մեր կյանքում ամեն բան նախասահմանված է, այլ, որ մարդիկ չեն կարող ճշգրտորեն կանխորոշել, թե ինչպիսին կլինի իրենց արածի հետևանքը, «որովհետեւ ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին»։ Հաճախ մարդուն ինչ–որ
բան է պատահում այն պատճառով, որ նա սխալ ժամին սխալ վայրում է գտնվում։Ուշադրություն դարձնենք հետևյալ խոսքերին. «Ընթացքը վազողներինը չէ»։ Օրինակ՝ 1984 թ.–ին Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ) տեղի ունեցած օլիմպիական խաղերի ընթացքում կանանց՝ 3 000 մետր երկարությամբ մրցավազքի ժամանակ մի դեպք պատահեց։ Վազորդներից երկուսը բավականին լավ էին պատրաստվել և ոսկե մեդալի հավակնորդ էին։ Նրանցից մեկը Բրիտանիայից էր, իսկ մյուսը՝ Միացյալ Նահանգներից։ Վազելու ընթացքում, սակայն, նրանք իրար բախվեցին։ Մեկը ընկավ և դուրս մնաց մրցախաղից, իսկ մյուսը թևաթափ եղավ և չկարողացավ առաջինը հատել վերջնագիծը։
Ճակատագի՞րն էր պատճառը, որ դեպքերն այդպես զարգացան։ Ոմանք ասում են՝ այո։ Սակայն իրականում այդ վազորդների հետ պատահածը ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Ըստ վերլուծաբանների՝ ուժեղ մրցակցություն է եղել երկու վազորդների միջև, որոնք վազելիս շատ են մոտեցել իրար և քանի որ փորձել են անցնել մեկը մյուսից, բախվել են։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, «ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին»։ Անկախ այն բանից, թե որքան լավ էին նախապատրաստվել նրանք, պետք է հաշվի առնել, որ անսպասելի բաներ միշտ էլ լինում են, և դա ճակատագիր չէր։
Այդ դեպքում ի՞նչ նկատի ունի Աստվածաշունչը, երբ ասում է, որ «ամեն բանի ժամանակ կայ»։ Կարո՞ղ ենք ինչ–որ կերպով ազդել «ճակատագրի» վրա։
Ամեն ինչ իր ժամանակն ունի
Համատեքստից երևում է, որ Սողոմոնը ոչ թե առանձին մարդկանց ճակատագրի մասին էր խոսում, այլ մարդկության առնչությամբ Աստծու նպատակների մասին։ Նշելով, որ տարբեր բաներ իրենց «ժամանակն» ունեն՝ Սողոմոնը գրում է. «Տեսայ այն զբաղմունքը որ Աստուած տուել է մարդկանց որդիներին, որ նորանով զբաղուին։ Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին» (Ժողովող 3։10, 11)։
Աստված տարբեր զբաղմունքներ է տվել մարդկանց։ Սողոմոնը թվարկում է դրանցից մի քանիսը։ Աստված նաև ազատ կամքով է օժտել մեզ, ուստի մենք ինքներս կարող ենք որոշել, թե ինչ անել։ Սակայն ամեն բան իր ուրույն ժամանակն ունի։ Օրինակ՝ Սողոմոնը Ժողովող 3։2)։ Հողագործները գիտեն, որ ամեն բույս իր ցանելու ժամանակն ունի։ Իսկ ի՞նչ կլինի, եթե հողագործը անտեսի այս պարզ ճշմարտությունը և ցանքը ճիշտ ժամանակին չանի։ Խելամիտ կլինի՞, որ նա ճակատագրին մեղադրի վատ բերքի համար։ Իհարկե ոչ։ Նա պարզապես ճիշտ ժամանակին չէր ցանել։ Հողագործը պետք է հետևեր այն կարգին, որ բնության մեջ սահմանել է Արարիչը։
նշում է, որ «տնկելու ժամանակ, եւ տնկածը պոկելու ժամանակ» կա (Ուրեմն Աստված ոչ թե մարդկանց ճակատագիրն է որոշում, այլ իր կամքին համապատասխանող սկզբունքներ է տալիս, որ մարդիկ առաջնորդվեն։ Որպեսզի մարդիկ իրենց գործերում հաջողությունների հասնեն, պետք է հասկանան, թե որն է Աստծու կամքը և դրան ներդաշնակ ապրեն։ Աստված նաև նպատակներ ունի մարդկության առնչությամբ, և այդ նպատակներն են, որ նախասահմանված են ու անփոփոխ։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան ասել է. «Իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի» (Եսայիա 55։11)։
Իսկ ի՞նչ է Աստված նպատակադրել երկրի ու մարդկության առնչությամբ, որ անպայման կհաջողվի։
Ամեն բան արել է իր ժամանակին
Սողոմոնը շարունակում է. «[Աստված] ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաեւ յաւիտենականութիւնը դրել է [մարդկանց] սրտումը. բայց այնպէս որ մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը» (Ժողովող 3։11)։
Այս համարի վերաբերյալ շատ մեկնաբանություններ են տրվել։ Սակայն իրականությունն այն է, որ կյանքում գալիս է մի պահ, որ ակամայից մտածում ես կյանքի իմաստի և ճակատագիր կոչվածի մասին։ Դարերի ընթացքում մարդիկ չեն կարողացել հաշտվել այն մտքի հետ, որ մինչև մահ միայն պիտի տքնաջան աշխատեն, որ ապրեն։ Մենք՝ մարդիկս, առանձնահատուկ կերպով տարբերվում ենք մյուս ստեղծագործություններից, քանի որ մտածում ենք ոչ միայն մեր ներկա կյանքի մասին, այլև ապագայի։ Ավելին, մենք ցանկանում ենք հավիտյան ապրել։ Ինչո՞ւ։ Ինչպես վերոհիշյալ համարում է ասվում, Աստված «յաւիտենականութիւնը դրել է [մարդկանց] սրտումը»։
Հավիտյան ապրելու իրենց ցանկությունը բավարարելու համար, մարդիկ մտածում են, որ կյանքը չի ավարտվում մահով։ Նրանք գալիս են այն եզրահանգման, որ երբ մարդը մահանում է, նրա մեջ կա մի բան, որը շարունակում է ապրել։ Ուրիշներն էլ հավատում են, թե մարդը անընդհատ վերածնվում է։ Առ այսօր շատերը կարծում են, որ կյանքում ամեն բան նախասահմանված է Աստծու կողմից, և ոչինչ հնարավոր չէ փոխել։ Իրականում, սակայն, այս գաղափարներից և ոչ մեկը բավարար հիմքեր չունի։ Եվ դա բնական է, քանի որ «մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը»,— ասում է Աստվածաշունչը։
Սաղմոս 145։16)։ Աստծու Խոսքն ուսումնասիրելով՝ մենք կարող ենք գոհացուցիչ պատասխաններ գտնել կյանքի ու մահվան վերաբերյալ և իմանալ, թե ինչ հավիտենական նպատակ ունի Աստված երկրի ու մարդկության առնչությամբ (Եփեսացիներ 3։11)։
Փիլիսոփաները և մտածող մարդիկ դարեր շարունակ փորձել են պարզել, թե ինչու է մարդ արարածը ցանկանում իմանալ այս հարցերի պատասխանները, սակայն այդպես էլ չի կարողանում գտնել դրանք։ Այնուհանդերձ, մի՞թե տրամաբանական չէ Աստծուն դիմել այդ հարցերի բավարար պատասխանները ստանալու համար, քանի որ նա է մեր սրտում դրել այդ ցանկությունը։ Աստվածաշունչը Եհովայի մասին ասում է. «Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով» ([Մեջբերում 5–րդ էջի վրա]
«Ընթացքը վազողներինը չէ» (Ժողովող 9։11)
[Մեջբերում 6–րդ էջի վրա]
Եթե հողագործը ճիշտ ժամանակին չի ցանել, խելամիտ կլինի՞, որ նա ճակատագրին մեղադրի վատ բերքի համար
[Մեջբերում 7–րդ էջի վրա]
Մենք մտածում ենք կյանքի ու մահվան մասին, քանի որ Աստված «յաւիտենականութիւնը դրել է [մեր] սրտումը»