Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ինչպե՞ս էր Եհովան վերաբերվում այն բանին, որ իսրայելացիները զբաղվում էին աստղագուշակությամբ

Մի բառարանի համաձայն՝ աստղագուշակությունը ուսումնասիրում է «մոլորակների, արևի, լուսնի և աստղերի դիրքերի փոփոխությունը, որպեսզի պարզի, թե դրանք ինչ ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի վրա»։ Աստղերի դիրքը փոխվում է, որովհետև Երկիր մոլորակը պտտվում է արեգակի շուրջ։ Դեռ հին ժամանակներում մարդիկ նկատել են այդ փոփոխությունները և մեծ նշանակություն են տվել դրանց։

Աստղագուշակությունը, հավանաբար, սկիզբ է առել հին Բաբելոնից, որտեղ մարդիկ աստղերը և համաստեղությունները պաշտամունքի առարկա էին դարձրել։ Հուդայի Հովսիա թագավորի օրոք, երբ իսրայելացիները հեռացել էին ճշմարիտ երկրպագությունից, կեղծ երկրպագության այս ձևը մեծ տարածում էր գտել Իսրայելում։ Սակայն դարեր առաջ Եհովան արդեն հայտնել էր իր վերաբերմունքը աստղագուշակության վերաբերյալ։ Ըստ Մովսիսական օրենքի՝ նա, ով կերկրպագեր երկնային մարմինների կամ աստղագուշակությամբ կզբաղվեր, մահվան կդատապարտվեր (Բ Օրինաց 17։2–5

Հուդայում մաքուր պաշտամունքը վերահաստատելու համար Հովսիան քայլեր ձեռնարկեց։ Նա արգելեց զոհեր մատուցել «արեգակին ու լուսնին եւ աստեղատներին [«կենդանակերպի համաստեղությանը», ՆԱ] եւ երկնքի բոլոր զօրքերին»։ Թագավորն այդպես արեց, քանի որ, համաձայն Աստվածաշնչի արձանագրության, ցանկանում էր «Տիրոջը հետեւել, եւ նորա հրամանները եւ վկայութիւնները ու կանոնները.... պահել» (Դ Թագաւորաց 23։3–5)։ Հովսիան լավ օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր այսօր ցանկանում են երկրպագել Աստծուն «ոգով և ճշմարտությամբ» (Հովհաննես 4։24

Ովքե՞ր էին Գործեր 28։11–ում հիշատակված «Զևսի որդիները»

Աստվածաշնչի «Գործեր» գիրքը հայտնում է, որ Պողոս առաքյալը ուղևորվել է Մալթայից Պատիողոս (Հռոմ) մի նավով, որի առաջամասում պատկերված էին «Զևսի որդիները» (Գործեր 28։11)։ Հետաքրքիր է, որ նավաստիներն ու ճամփորդողները միշտ իրենց հետ ունենում էին նրանց պատկերները։

Հունական և հռոմեական դիցաբանության համաձայն՝ Զևսը և Լեդան երկվորյակ որդիներ ունեին՝ Կաստոր և Պոլլուքս անուններով։ Նրանք համարվում էին հմուտ նավաստիներ ու իշխում էին քամու և ալիքների վրա։ Այդ պատճառով նավաստիները պաշտում էին նրանց։ Իսկ ճանապարհորդները զոհեր էին մատուցում և խնդրում էին նրանց պաշտպանել իրենց փոթորիկների ժամանակ։ Տարածված կարծիք կար, թե փոթորկի ժամանակ այս երկվորյակ աստվածները իրենց ուժը ցույց էին տալիս՝ երևալով նավի կայմի վրա սուրբ էլմոսի կրակի՝ էլեկտրական հրացոլքի տեսքով։

Կաստորի և Պոլլուքսի երկրպագությունը տարածված էր Հունաստանում և Հռոմում։ Այդ մասին հիշատակվում է մի հնագույն աղբյուրում, որը գտնվել է Կյուրենեի մոտ գտնվող մի շրջանում (Աֆրիկայի հյուսիսային մասում)։ Հետաքրքիր է, որ «Գործեր» գրքում նշված նավը ծով էր դուրս եկել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից։

[նկար 9–րդ էջի վրա]

ԲԱԲԵԼՈՆԱԿԱՆ ԿՈԹՈՂ, ՈՐԻ ՎՐԱ ՔԱՆԴԱԿՎԱԾ է ՆԱԶԻՄԱՐՈՒԹԱՇ ԹԱԳԱՎՈՐԸ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

[նկար 9–րդ էջի վրա]

ՀՌՈՄԵԱԿԱՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄ, ՈՐԻ ՎՐԱ ՊԱՏԿԵՐՎԱԾ են «ԶԵՎՍԻ ՈՐԴԻՆԵՐԸ» (Մ.Թ.Ա. 114–113)

[նկար 9–րդ էջի վրա]

Stela: Réunion des Musées Nationaux/Art Resource, NY; coin: Courtesy Classical Numismatic Group, Inc./cngcoins.com