Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Նորանց նեղութիւնները իմացայ»

«Նորանց նեղութիւնները իմացայ»

Մոտեցեք Աստծուն

«Նորանց նեղութիւնները իմացայ»

Ելից 3։1–10

«ՍՈՒՐԲ, սուրբ, սուրբ է Զօրաց Տէրը» (Եսայիա 6։3)։ Այս ներշնչված խոսքերը մատնանշում են, որ Եհովա Աստված բացարձակ սուրբ և մաքուր է։ Գուցե հարցնես. «Արդյոք այն, որ Աստված սուրբ է, չի՞ դարձնում նրան սառն ու անտարբեր։ Կարո՞ղ է սուրբ Աստվածը հոգ տանել իմ՝ մեղավոր ու անկատար մարդուս մասին»։ Եկեք տեսնենք, թե ինչ ասաց Աստված Մովսեսին։ Կարդանք Ելից 3։1–10-ը։

Մի անգամ, երբ Մովսեսը ոչխարներ էր արածեցնում, մի արտասովոր բան նկատեց. մորենին կրակով այրվում էր, բայց չէր սպառվում (համար 2)։ Քանի որ Մովսեսը ուզում էր պարզել պատճառը, մոտեցավ թփին։ Հրեշտակի միջոցով Եհովան խոսեց նրա հետ կրակի միջից՝ ասելով. «Այս տեղին մի մօտենար. կօշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետեւ այն տեղը, որի վերայ դու կանգնել ես, սուրբ երկիր է» (համար 5)։ Մտածիր. միայն Աստծու ներկայությունը սուրբ էր դարձնում այդ վայրը։

Սուրբ Աստվածը Մովսեսի հետ զրույցի բռնվեց, քանի որ մի կարևոր բան նրան անհանգստացնում էր։ Աստված ասաց. «Իրաւ տեսայ իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նորանց աղաղակը լսեցի. որովհետեւ նորանց նեղութիւնները իմացայ» (համար 7)։ Եհովան տեսնում էր, թե ինչ զրկանքներ է կրում իր ժողովուրդը, և լսում էր նրանց աղաչանքների ձայնը։ Նրանց հետ ինքն էլ էր տառապում։ Ահա թե ինչ է ասում Աստված. «Նորանց նեղութիւնները իմացայ»։ Համարի վերաբերյալ մի աշխատության մեջ նշվում է. «Այս արտահայտությամբ դրսևորվում են ջերմ զգացմունքներ՝ քնքշություն և կարեկցանք»։ Փաստորեն, Եհովային խորապես մտահոգում էր իր ժողովրդի վիճակը։

Ինչպե՞ս վարվեց Աստված։ Նա ոչ միայն կարեկցանքով նայեց նրանց տառապանքին ու ցավով լսեց նրանց աղաղակները, այլև գործի մղվեց։ Եհովան որոշեց ազատել իր ժողովրդին Եգիպտոսի գերությունից և «կաթ ու մեղր բղխող երկիր» տանել (համար 8)։ Այդ պատճառով ասաց Մովսեսին. «Հանիր իմ ժողովուրդը.... Եգիպտոսիցը» (համար 10)։ Մ.թ.ա. 1513–ին Մովսեսը դուրս բերեց իսրայելացիներին Եգիպտոսից։

Եհովան չի փոխվում։ Նրա ծառաները այսօր էլ վստահ են, որ նա գիտի իրենց տառապանքների մասին, և լսում է իրենց աղաչանքները։ Աստված նաև լավատեղյակ է մեր կրած չարչարանքներից։ Սակայն Եհովան կարեկցելուց ավելին է անում. նա գործում է ի նպաստ մեր բարօրության, քանի որ «հոգ է տանում» մեր մասին (1 Պետրոս 5։7

Այն, որ Աստված կարեկից է, մեզ հույս ունենալու հիմք է տալիս։ Նրա օգնությամբ մենք՝ անկատար մարդիկս, փորձելով ապրել Աստծու արդար և բարոյական բարձր չափանիշներով՝ կարող ենք որոշ չափով սուրբ և ընդունելի լինել նրան (1 Պետրոս 1։15, 16)։ Քրիստոնյա մի կին, որը տառապում էր դեպրեսիայով և պայքարում էր վհատության դեմ, մխիթարություն գտավ Մովսեսի հետ պատահած այս դեպքից։ Նա ասում է. «Եթե Եհովան անգամ հողը սուրբ համարեց, ուրեմն ես էլ կարող եմ մի փոքր հույս ունենալ։ Այս միտքն անչափ զորացնում է ինձ»։

Ցանկանո՞ւմ ես ավելին իմանալ սուրբ Աստծու՝ Եհովայի մասին։ Դու կարող ես մտերմանալ նրա հետ, քանի որ Եհովան «գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք» (Սաղմոս 103։14