Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստված հավանություն տալի՞ս է բազմակնությանը

Աստված հավանություն տալի՞ս է բազմակնությանը

Մեր ընթերցողները հարցնում են

Աստված հավանություն տալի՞ս է բազմակնությանը

Ո՛չ։ Եդեմի պարտեզում Աստված հաստատեց ամուսնության վերաբերյալ հետևյալ չափանիշը՝ մենամուսնություն։ Հետագայում Հիսուս Քրիստոսը նույնպես նշեց, որ իր հետևորդները պետք է հետևեն այս նույն չափանիշին (Ծննդոց 2։18–24; Մատթեոս 19։4–6

Բայց չէ՞ որ նախաքրիստոնեական ժամանակներում Աբրահամը, Հակոբը, Դավիթը, Սողոմոնը և ուրիշները ունեցել են ավելի քան մեկ կին։ Ճիշտ է, սակայն Աստվածաշնչում նաև ասվում է, որ մեկից ավելի կին ունենալու պատճառով տարաձայնություններ եղան Աբրահամի և Հակոբի ընտանիքներում (Ծննդոց 16։1–4; 29։18–30։24)։ Հետագայում Աստված օրենք սահմանեց յուրաքանչյուր թագավորի համար։ Օրենքում գրված էր. «[Նա] իր կանանցը չ’շատացնէ, որ սիրտը չ’խոտորուէ» (Բ Օրինաց 17։15, 17)։ Սողոմոն թագավորը անտեսեց այս օրենքը և ամուսնացավ ավելի քան 700 կանանց հետ։ Ցավոք, նա հեռացավ Եհովայից, քանի որ այդ կանայք վատ ազդեցություն թողեցին իր վրա (Գ Թագաւորաց 11։1–4)։ Հստակ է ուրեմն, որ Աստվածաշունչը բացասական քողի տակ է ներկայացնում բազմակնությունը։

Այդուհանդերձ, ոմանց կարող է հետաքրքրել, թե ինչու է Աստված թույլ տվել, որ իր ժողովուրդը մեկից ավելի կին ունենա։ Պարզաբանենք օրինակով. պատկերացրու՝ ժամանակավորապես այնպիսի աշխատանք ես կատարում, որը չես սիրում, բայց մտածում ես, որ եթե այդ պահին մեկ ուրիշ աշխատանք փնտրես կամ հրաժարվես քո գործից, ապա ընտանիքդ վնասներ կկրի և որոշումդ գործնական չի լինի։ Ինչ խոսք, մենք չունենք Աստծու մտածելակերպը, բայց հասկանում ենք, որ Աստված հիմնավոր պատճառներ ուներ բազմակնությունը ժամանակավորապես հանդուրժելու համար (Եսայիա 55։8, 9)։ Որո՞նք էին դրանք։

Դեռևս Եդեմի պարտեզում Եհովան խոստացավ, որ «սերունդ» է առաջ գալու, որը ի վերջո կործանելու է Սատանային։ Ավելի ուշ Աստված Աբրահամին ասաց, որ նա պետք է մեծ ազգի նախահայր դառնա, և որ կանխագուշակված Սերունդը իր շառավղից պետք է գա (Ծննդոց 3։15; 22։18)։ Ինչ խոսք, Սատանան ամեն կերպ ջանում էր խանգարել այս մարգարեության կատարմանը։ Դա էր պատճառը, որ նա փորձեց իսրայելացիներին մեղքի մեջ գցել, որպեսզի նրանք չունենան Աստծու հավանությունն ու պաշտպանությունը։

Եհովան շարունակ իր մարգարեներին էր ուղարկում և զգուշացնում էր իսրայելացիներին, որ չշեղվեն իր արդար չափանիշներից։ Սակայն նա գիտեր, որ իր ժողովուրդը միշտ չէ, որ կհնազանդվի անգամ հիմնական պատվիրաններին, օրինակ՝ կռապաշտությունից հեռու մնալու վերաբերյալ պատվիրանին (Ելից 32։9)։ Հետևաբար եթե նրանք չէին կարողանալու կատարել հիմնական պատվերները, ինչպե՞ս կհնազանդվեին բազմակնության վերաբերյալ օրենքին։ Եհովան լավ գիտեր մարդ արարածի էությունը, ուստի նրանց չարգելեց մեկից ավելի կին ունենալ, որը վաղուց արդեն հաստատված սովորություն էր։ Եթե Եհովան հենց այդ ժամանակ արգելեր բազմակնությունը, ապա Սատանան հեշտությամբ կկարողանար իսրայելացիներին մեղքի մեջ ներքաշել։

Մյուս կողմից՝ բազմակնությունը պատճառ դարձավ, որ Իսրայել ազգը արագորեն մեծանա և գոյատևի մինչև Մեսիայի հայտնվելու ժամանակը։

Ամեն դեպքում պետք է հիշել, որ բազմակնությունը Եհովան չի հաստատել։ Թեև նա թույլ տվեց, որ մարդիկ որոշ ժամանակով մեկից ավելի կին ունենան, սակայն խիստ օրենքներ սահմանեց, որպեսզի կանանց իրավունքները չոտնահարվեն. նրանց շահերը պաշտպանվում էին, նրանք ունենում էին տուն և ընտանիք (Ելից 21։10, 11; Բ Օրինաց 21։15–17)։ Հետագայում Եհովան վերջ դրեց այդ սովորությանը և իր Որդու միջոցով վերահաստատեց ամուսնության վերաբերյալ այն չափանիշը, որ դրել էր Եդեմում։ Հիսուսի հետևորդները չպետք է մեկից ավելի կին ունենային (Մարկոս 10։8)։ Փաստորեն, ճշմարտությունը հետևյալն է. Մովսիսական օրենքը տեղին էր ի՛ր ժամանակին, մինչդեռ «Քրիստոսի օրենքը» գերազանցում է այն (Գաղատացիներ 6։2