Կեղծ ուսմունք 5. Մարիամը աստվածամայր է
Որտեղի՞ց է ծագել այս ուսմունքը։
«Նոր բրիտանական հանրագիտարանում» նշվում է. «Աստվածամոր երկրպագությունը մեծ տարածում գտավ, .... երբ հեթանոսները մասսայաբար սկսեցին եկեղեցի հաճախել.... Վերջիններիս աստվածապաշտությունը և կրոնասիրությունը [այսինքն՝ նախքան քրիստոնյա դառնալը] ձևավորվել էր հազարամյակների ընթացքում, քանի որ ունեցել են «մայրության» աստվածուհու և «աստվածային կույսի» պաշտամունք» (The New Encyclopædia Britannica, 1988, հատոր 16, էջ 326, 327)։
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։
«Կհղիանաս և մի որդի կծնես ու նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի....։ Ծնվածը կկոչվի սուրբ, Աստծու Որդի» (Ղուկաս 1։31–35)։
Աստվածաշնչյան այս արձանագրությունը հստակ նշում է, որ Մարիամը ոչ թե Աստծու, այլ «Աստծու Որդու» մայրն էր։ Մի՞թե նա կարող էր իր մեջ կրել Նրան, ում «երկինքը չի կարող պարունակել» (Գ Թագաւորաց 8։27)։ Մարիամը երբեք նման բան չի ասել։ Իրականում Երրորդության ուսմունքն է, որ շփոթություն է առաջ բերել։ 431 թ. Եփեսոսի Տիեզերական ժողովը Մարիամին պաշտոնապես ճանաչեց Թեոտոկոս (հունարեն՝ Աստվածածին), կամ՝ «Աստվածամայր» և այդպիսով ճանապարհ հարթվեց Մարիամի երկրպագության համար։ Եփեսոս քաղաքը, որտեղ տեղի ունեցավ այս ժողովը, դարեր շարունակ եղել է պտղաբերության աստվածուհի Արտեմիսի պաշտամունքի կենտրոնը։
Փաստորեն, Արտեմիսի և «երկնքից իջած» նրա պատկերի երկրպագության, ինչպես նաև դրա հետ կապված տոնակատարությունների ազդեցությամբ ձևավորվեց Մարիամի պաշտամունքը (Գործեր 19։35)։ Այսպիսով քրիստոնեություն մուտք գործեց Մարիամի և այլ սրբապատկերների երկրպագությունը։
Քննիր նաև Աստվածաշնչի հետևյալ համարները՝ Մատթեոս 13։53–56; Մարկոս 3։31–35; Ղուկաս 11։27, 28
ՓԱՍՏ
Մարիամը ոչ թե Աստծու, այլ «Աստծու Որդու» մայրն էր։ Երրորդության ուսմունքը ճանապարհ հարթեց Մարիամի երկրպագության համար