Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ է Աստված մարդկանց առաջարկում հավիտենական կյանքի պարգևը

Ինչո՞ւ է Աստված մարդկանց առաջարկում հավիտենական կյանքի պարգևը

Մեր ընթերցողները հարցնում են

Ինչո՞ւ է Աստված մարդկանց առաջարկում հավիտենական կյանքի պարգևը

Աստվածաշնչից իմանում ենք, որ Աստված մեզ «հավիտենական կյանք» ունենալու հնարավորություն է տվել (Հովհաննես 6։40)։ Բայց ինչո՞ւ է նա այդպես վարվել։ Պատճառը միայն նրա արդարությո՞ւնն է։

Արդար լինել նշանակում է մարդկանց հետ վերաբերվել ազնիվ և ճիշտ ձևով։ Բայց մի՞թե մենք արժանի ենք այդ կյանքին։ Ո՛չ։ Աստվածաշունչն ասում է. «Երկրի վերայ արդար մարդ չ’կայ, որ բարի գործէ եւ չ’մեղանչէ» (Ժողովող 7։20)։ Մեղք գործողը անշուշտ կրում է իր պատիժը։ Աստված զգուշացրեց առաջին մարդուն՝ Ադամին, որ այն օրը, երբ մեղք գործի, անպատճառ կմեռնի (Ծննդոց 2։17)։ Հետագայում Պողոս առաքյալը գրեց. «Մեղքի վճարած վարձը մահն է» (Հռոմեացիներ 6։23)։ Ուստի եթե արդարության համաձայն՝ Ադամի բոլոր ժառանգները մահվան են արժանի, ապա ինչո՞ւ է Աստված մարդկանց անվերջ կյանք առաջարկում։

Հավիտենական կյանքը «ձրի պարգև է», որը ցույց է տալիս, թե որքա՜ն մեծ է Աստծու սերն ու անարժան բարությունը մեր հանդեպ։ Աստծու Խոսքում կարդում ենք. «Բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին, և ձրի պարգև է այն, որ նրանք արդար են հայտարարվում նրա անարժան բարության շնորհիվ այն ազատության միջոցով, որը տրվեց Քրիստոս Հիսուսի վճարած փրկանքով» (Հռոմեացիներ 3։23, 24

Թեև մենք բոլորս մահվան ենք արժանի, սակայն Աստված որոշել է հավիտենական կյանք շնորհել նրանց, ովքեր սիրում են իրեն։ Արդյոք նա անարդա՞ր է։ Հռոմեացիներ 9։14–20 համարներում կարդում ենք. «Ուրեմն ի՞նչ ասենք։ Մի՞թե անարդարություն կա Աստծու մոտ։ Անհնարի՛ն է։ Որովհետև նա Մովսեսին ասում է. «Կողորմեմ նրան, ում որ կուզենամ ողորմել, և կկարեկցեմ նրան, ում որ կուզենամ կարեկցել»։.... Իրականում ո՞վ ես դու, որ հակաճառես Աստծուն» (Հռոմեացիներ 9։14–20

Թերևս գիտենք, որ որոշ պետություններում երկրի ղեկավարը կամ դատավորը կարող է ներում շնորհել հանցագործին, որն արժանի է խստագույն պատժի։ Եթե վերջինս պատրաստ է կատարելու որոշակի պահանջներ և փոփոխություններ մտցնելու իր վարքի ու մտածելակերպի մեջ, ապա գուցե դատավորը կամ նախագահը որոշի մեղմել նրա պատիժը կամ ներել հանցանքը։ Այդպիսով հանցագործի հանդեպ անարժան բարություն կդրսևորվի։

Նմանապես, Եհովան կարող է ներում շնորհել և չպահանջել, որ բոլոր մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը։ Դեռ ավելին, սիրուց մղված՝ նա կարող է հավիտենական կյանք պարգևել նրանց, ովքեր սիրում են իրեն և փոփոխություններ են անում իրենց կյանքում, որպեսզի ապրեն նրա սկզբունքների համաձայն։ Աստվածաշնչում կարդում ենք. «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով որ վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35

Եհովան իր սերը դրսևորեց՝ ուղարկելով իր Որդուն, որ տառապի և մահանա մեզ համար։ Դրանից ավելի մեծ սեր հնարավոր չէ պատկերացնել։ Հիսուսն իր Հոր մասին ասաց. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16

Եհովան ընդունում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն և կատարում են իր կամքը, անկախ այն բանից, թե ինչ կյանքով են ապրել նախկինում։ Ուստի հավիտենական կյանքի պարգևը Աստծու անսահմա՛ն սիրո և անարժան բարության դրսևորումն է։

[Մեջբերում 29–րդ էջի վրա]

Հավիտենական կյանքի պարգև անսահման սիրո և անարժան բարության դրսևորում է