Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կարո՞ղ են մահացածները օգնել մարդկանց

Կարո՞ղ են մահացածները օգնել մարդկանց

Կարո՞ղ են մահացածները օգնել մարդկանց

ԱՖՐԻԿԱՅԻ արևմուտքում Թամբա * անունով մի պատանի պատրաստվում է դպրոցի քննություններին։ Նրա մայրը պնդում է, որ տղան իր մահացած հարազատների օգնության կարիքն ունի, որպեսզի հաջողությամբ հանձնի քննությունը։ Սիցիլիայի Պալերմո քաղաքում զբոսաշրջիկները մտնում են գետնի տակ գտնվող դամբաններ, որտեղ հարյուրավոր մումիաներ են ցուցադրվում։ Նրանցից ոմանք հավատում են, որ այս մումիաները մարդկանց պաշտպանելու աստվածատուր զորություն ունեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամեն տարի մարդիկ գնում են Լիլի Դեյլ քաղաք (Նյու Յորք նահանգ), որտեղ ապրում են մեծ թվով ոգեհարցներ, որպեսզի հաղորդակցվեն իրենց մահացած հարազատների կամ ընկերների հետ և նրանցից օգնություն խնդրեն։

Ամբողջ աշխարհում շատերն են հավատում, որ մահացածները կարող են օգնել մարդկանց։ Իսկ ի՞նչ կարծիք ունես դու այս հարցի վերաբերյալ։ Գուցե քեզ մանկուց սովորեցրել են, որ նրանք իսկապես օգնում են, կամ քո մտերիմներից ոմանք են հավատում դրան։ Իհարկե, բնական է, որ կարոտում ենք մեր մահացած հարազատներին և ուզում ենք տեսնել նրանց։ Հետաքրքիրն այն է, որ ոգեհարցները խոստանում են, թե կարող են օգնել մեզ այդ հարցում։ Օրինակ՝ «Թայմ» հանդեսում մեջբերված էր մի ոգեհարցի խոսքերը, որն ասում է, թե ոգիները «միշտ պատրաստ են օգնելու, եթե դիմում են նրանց»։ Բայց արդյոք դա ճի՞շտ է։ Կարո՞ղ են մահացածները օգնել մարդկանց։ Աստվածաշունչը տալիս է այս հարցերի պատասխանները, և դրանք գուցե քեզ զարմացնեն։

Մահացածներն ապրո՞ւմ են այլ վայրում

Աստվածաշունչը շատ պարզ բացատրում է, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները։ Ժողովող 9։5 համարում կարդում ենք. «Նորա համար որ կենդանիները գիտեն որ մեռնելու են, բայց մեռելները մի բան չգիտեն»։ Իսկ նրանք ինչ–որ բան զգո՞ւմ են։ 6–րդ համարը պատասխանում է այս հարցին. «Նորանց սէրն էլ, նորանց ատելութիւնն էլ, նորանց նախանձն էլ վաղուց է փչացել. եւ նորանց համար այլ եւս յաւիտեան բաժին չ’կայ, արեգակի տակին եղած բոլոր բաների մէջ»։ Ուշադրություն դարձրեք նաև, որ նույն գլխի 10–րդ համարում ասվում է. «Գործք, խորհուրդ, գիտութիւն եւ իմաստութիւն չ’կայ միւս աշխարհքումը, ուր որ դու պիտի գնաս»։ «Մյուս աշխարհ» թարգմանված եբրայերեն բառը՝ շեոլը, նշանակում է մարդկության ընդհանուր գերեզման։ Հունարեն հադես բառը, որ շեոլ բառի համարժեքն է, օգտագործվում է ցույց տալու համար, թե որտեղ էր գտնվում Հիսուսը, երբ մահացած էր (Գործեր 2։31

Հիսուսը գիտեր, որ իրեն սպանելու են։ Արդյոք նա մտածո՞ւմ էր, որ երբ մահանա, կկարողանա շարունակել օգնել մարդկանց, ինչպես օգնում էր, երբ դեռ կենդանի էր։ Անշուշտ ո՛չ։ Հիսուսն իր մոտալուտ մահը համեմատեց գիշերվա հետ, երբ «ոչ ոք չի կարող գործել» (Հովհաննես 9։4)։ Աստծու Որդին շատ լավ գիտեր, որ մահանալուց հետո մարդիկ դառնում են «անզոր մեռելներ» (Եսայիա 26։14, ՆԱ)։

Մի անգամ էլ, երբ իր ընկեր Ղազարոսը մահացել էր, Հիսուսը, խոսելով նրա մասին, մահացածներին համեմատեց քնած մարդու հետ (Հովհաննես 11։11–13)։ Մի՞թե կակնկալես, որ քնած մարդը քեզ օգնի։ Իհարկե ոչ, քանի որ նա ոչինչ չի զգում և ոչինչ չի կարող անել որևէ մեկի համար։

Մահից հետո հոգին կենդանի՞ է մնում

Շատերին սովորեցրել են, որ հոգին ստվերի նման է և ապրում է մահից հետո։ Սակայն Աստծու Խոսքն այլ բան է սովորեցնում։ Աստվածաշնչի առաջին գիրքը բացատրում է, թե ինչ է հոգին։ Ծննդոց 2։7 համարում ասվում է, որ երբ առաջին մարդը ստեղծվեց, «կենդանի հոգի» դարձավ։ Մարդը և կենդանիները հոգիներ են (Ծննդոց 1։20–25) *։ Ուստի տրամաբանական է, որ երբ մարդը կամ կենդանին մահանում է, նշանակում է հոգին է մահանում։ Աստվածաշնչում նշվում է, որ հոգին կարող է մեռնել (Հակոբոս 5։20

Ոմանք գուցե հարցնեն. «Այդ դեպքում ինչո՞ւ են շատերը պատմում, որ խոսել են մահացածի հետ, լսել են նրանց ձայնը և նույնիսկ տեսել են նրան»։ Այսպիսի շատ պատմություններ կան տարածված աշխարհի տարբեր մասերում։ Դրանք ասես հույս են տալիս այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմին։ Ուստի նրանք սկսում են դիմել ոգեհարցներին, որոնք պնդում են, թե կարողանում են կապ հաստատել մահացածների հետ։

Արդյոք այս պատմությունները ճի՞շտ են։ Եթե ճիշտ են, ապա ինչո՞ւ են հակասում մեջբերված սուրբգրային համարներին։ Հիսուս Քրիստոսն ասաց, որ Աստծու Խոսքն է ճշմարտությունը (Հովհաննես 17։17)։ Ճշմարտության մեջ հակասություններ չկան։ Իրականում Աստվածաշնչում հստակ ասվում է, թե ինչպես պետք է վերաբերվենք այն պնդմանը, թե մահացածները կարող են օգնել մարդկանց։ Սուրբ գիրքը պատմում է մի թագավորի մասին, որը փորձել էր օգնություն ստանալ մահացած մարդուց։ Ուշադրությամբ կարդալով այս պատմությունը՝ մենք կհասկանանք, թե որն է ճշմարտությունը։

Թագավորը դիմեց մահացածի օգնությանը

Իսրայելի բանակը գտնվում էր երկրի հյուսիսային մասում։ Սավուղ թագավորը իր ռազմիկների հետ դուրս էր եկել պատերազմելու իր թշնամու ահազդու բանակի դեմ։ Երբ նա տեսավ փղշտացիների բանակը, «վախեցաւ, եւ սիրտը շատ դողաց»։ Այդ ժամանակ Սավուղն արդեն հեռացել էր ճշմարիտ երկրպագությունից։ Ուստի Եհովա Աստված չէր պատասխանում նրան, երբ վերջինս իրեն էր դիմում։ Իսկ Աստծու մարգարե Սամուելը մահացել էր։ Ի՞նչ պիտի աներ Սավուղը (Ա Թագաւորաց 28։3, 5, 6

Թագավորը դիմեց Ենդորում ապրող մի ոգեհարցի և աղաչեց նրան, որ մահացած «Սամուելին հանի»։ Ոգեհարցը կատարեց Սավուղի խնդրանքը։ «Սամուելը» սկսեց խոսել Սավուղի հետ ու ասաց նրան, որ փղշտացիները կհաղթեն և նա ու իր որդիները կսպանվեն պատերազմի ժամանակ (Ա Թագաւորաց 28։7–19)։ Բայց արդո՞ք նա իսկապես Սամուել մարգարեն էր։

Մի պահ մտածիր. Աստվածաշունչն ասում է, որ մահից հետո մարդը «դէպի իր հողը կդառնայ, նոյն օրը կը կորչեն նորա խորհուրդները» (Սաղմոս 146։4)։ Ե՛վ Սավուղը, և՛ Սամուելը գիտեին, որ Աստված դատապարտում է ոգեհարցներին և պատվիրում է հեռու մնալ նրանցից։ Սավուղն ինքն էր որոշ ժամանակ առաջ Իսրայելից բնաջինջ արել ոգեհարցներին (Ղեւտացոց 19։31

Եկեք տրամաբանենք. եթե Աստծու հավատարիմ մարգարեն կենդանի լիներ որպես հոգի, մի՞թե նա կխախտեր Աստծու պատվերը և կարձագանքեր ոգեհարցի կանչին, որպեսզի հանդիպեր Սավուղին։ Եհովան մերժել էլ Սավուղին և չէր պատասխանում նրան։ Մի՞թե ոգեհարցը կարող էր Ամենակարող Աստծուն ստիպել, որ Սավուղին պատասխանի մահացած Սամուելի միջոցով։ Իհարկե ոչ։ Պարզ էր ուրեմն, որ այս «Սամուելը» Աստծու հավատարիմ մարգարեն չէր։ Նա չար ոգի էր, դև, որը ձևացնում էր, թե մահացած Սամուելն է։

Իսկ ովքե՞ր են դևերը։ Դևերը այն հրեշտակներն են, որոնք դեռևս ջրհեղեղից առաջ ըմբոստացել էին Աստծու իշխանության դեմ (Ծննդոց 6։1–4; Հուդա 6)։ Նրանք կարող են ուշադրությամբ հետևել մարդկանց, երբ վերջիններս դեռ կենդանի են։ Ուստի լավ գիտեն, թե յուրաքանչյուր մարդ ինչ տեսք ունի, ինչպես է խոսում և ինչպես է վարվում։ Նրանց նպատակն է այնպիսի տպավորություն ստեղծել, որ այն, ինչ ասում է Աստվածաշունչը, ճիշտ չէ։ Պարզ է, թե ինչու է Աստծու Խոսքը զգուշացնում մեզ հեռու մնալ այս չար ոգեղեն էակներից, որոնք գործում են նաև այսօր (Բ Օրինաց 18։10–12

Շատերն են ասում, թե լսել են իրենց մահացած սիրելիի ձայնը, կամ տեսել են նրան։ Թեև գուցե նրանց համար դա մխիթարական լինի, սակայն պետք է հիշել, որ չար ոգեղեն էակների նպատակը մարդկանց մոլորեցնելն է * (Եփեսացիներ 6։12)։ Նաև հիշիր, որ Եհովան սիրառատ Աստված է և մտածում է մեր մասին։ Ուստի եթե մահացածները ինչ–որ տեղ կենդանի են և կարող են գալ ու օգնել մեզ, ապա մի՞թե մեզ սիրող Արարիչը կարգելի նրանց հետ հաղորդակցվելը և նույնիսկ «գարշելի» կհամարի դա (1 Պետրոս 5։7)։ Իսկ կա՞ արդյոք վստահելի օգնության աղբյուր։

Իսկական օգնություն և՛ կենդանի մարդկանց, և՛ մահացածների համար

Ինչպես տեսանք, մահացածները անզոր են մեզ օգնելու։ Դեռ ավելին, նրանց դիմելը ոչ միայն անօգուտ է, այլև շատ վտանգավոր է, քանի որ նրանք իրականում չար ոգիներ են, որոնք ոտնահարում են Աստծու օրենքը և փորձում են ազդել մեզ վրա։

Աստվածաշունչը հայտնում է մեզ, որ իսկական օգնություն ստանալու համար կարող ենք դիմել մեր Արարչին՝ Եհովա Աստծուն, որն ի զորու է ազատելու մեզ նույնիսկ մահից (Սաղմոս 33։19, 20)։ Նա պատրաստ է մեզ օգնելու։ Ի տարբերություն ոգեհարցների՝ Եհովան նաև իրական հույս է տալիս մեզ։

Թամբայի համար, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, պարզ դարձավ, որ ոգեհարցները դատարկ հույսեր են տալիս, իսկ Եհովան ճշմարտությունն է հայտնում։ Ոգեհարցները պնդում էին, որ եթե նա զոհ չմատուցի իր մահացած հարազատներին, ապա կկտրվի քննությունից։ Սակայն Թամբան սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ և հասկացել էր, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները։ Նա նաև իմացել էր, որ իրականում չար ոգիներն են ձևացնում, թե մահացած հարազատներն են։ Չնայած մայրը ստիպում էր Թամբային, որ ոգեհարցի օգնությանը դիմի, սակայն նա այդպես չվարվեց ու ասաց մորը. «Եթե չկարողանամ հանձնել քննությունը, ապա մյուս տարի կփորձեմ ավելի շատ աշխատել»։

Իսկ ի՞նչ եղավ հետո։ Նա հանձնեց քննությունը։ Մայրը զարմացել էր։ Վերջինս կորցրեց ոգեհարցների նկատմամբ ունեցած հավատը և այլևս չէր խոսում մահացածների համար զոհեր անելու մասին։ Թամբան ականջ դրեց Եհովայի զգուշացմանը, համաձայն որի՝ պետք է խուսափել «կենդանիների համար մեռածներին դիմելուց» (Եսայիա 8։19)։ Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ նա վստահություն է ձեռք բերել, որ եթե ուրախությամբ կատարի Աստծու կամքը, ապա միշտ հաջողություն կունենա (Սաղմոս 1։1–3

Իսկ ի՞նչ հույս կա մեր մահացած սիրելիների համար։ Եհովան խոստանում է օգնել ոչ միայն մեզ, այլև այն բոլոր մարդկանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը։ Եսայիա մարգարեն նկարագրել է, թե որքան անզոր են մահացածները։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ ասաց նա հետո. «Քո մեռելները պիտի կենդանանան։.... Վեր կացէք եւ ցնծացէք, ով հողի բնակիչներ» (Եսայիա 26։19)։ Այո՛, մարգարեության մեջ հստակ ասվում է, որ «մեռելները» նորից կկենդանանան։

Պատկերացրու, միլիարդավոր մարդիկ, ովքեր քնած են մահվան քնով, նորից կյանք կստանան։ Աստվածաշնչում նշվում է, որ Եհովան կարոտով է սպասում այն օրվան, թե երբ է հարություն տալու մահացածներին (Յոբ 14։14, 15, ՆԱ)։ Քո կարծիքով՝ դա անհնա՞ր է։ Հիսուս Քրիստոսը վստահ էր, որ այս խոսքերը կիրականանան։ Նա նույնիսկ ասաց, որ Եհովա Աստծու համար բոլոր մահացածները ողջ են (Ղուկաս 20։37, 38

Մի՞թե ուրախ չես, որ Աստված այսպիսի հույս է տալիս *։ Շարունակիր Աստվածաշունչը ուսումնասիրել և ճշգրիտ գիտություն ստանալ։ Այդպես վարվելով՝ դու կհամոզվես, որ Եհովան կարող է օգնել և՛ կենդանի մարդկանց, և՛ մահացածներին։ Կհամոզվես նաև, որ նրա բոլոր խոստումները «հավատարիմ են ու ճշմարիտ» (Հայտնություն 21։4, 5

[Ծանոթագրություններ]

^ պարբ. 2 Անունը փոխված է։

^ պարբ. 9 Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 209–րդ էջի հավելվածը։

^ պարբ. 18 Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ. գոյություն ունե՞ն իրականում» գրքույկը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 26 Հարության մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 7–րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[Մեջբերում 19–րդ էջի վրա]

Բնական է, որ կարոտում ենք մեր մահացած հարազատներին և ուզում ենք տեսնել նրանց

[Նկար 20–րդ էջի վրա]

Արդյոք մահացած Սամուել մարգարե՞ն էր խոսում Սավուղ թագավորի հետ